Ջոն Դիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Դիր
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 7, 1804(1804-02-07)[1][2][3]
ԾննդավայրRutland, Ռաթլենդ շրջան, Վերմոնտ, ԱՄՆ
Մահացել էմայիսի 17, 1886(1886-05-17)[1][2][3] (82 տարեկան)
Մահվան վայրMoline, Ռոք Այլենդ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
ԳերեզմանRiverside Cemetery
ՔաղաքացիությունFlag of the United States (1877–1890).svg ԱՄՆ
ԿրթությունՄիդլբերի քոլեջ
Մասնագիտությունգյուտարար, գործարար և քաղաքական գործիչ
Ծնողներմայր՝ Sarah Deere?[4]
Պարգևներ և
մրցանակներ
Ազգային գյուտարարների փառքի սրահ
ԵրեխաներCharles Henry Deere?[4]
John Deere Վիքիպահեստում

Ջոն Դիր (անգլ.՝ John Deere, փետրվարի 7, 1804(1804-02-07)[1][2][3], Rutland, Ռաթլենդ շրջան, Վերմոնտ, ԱՄՆ - մայիսի 17, 1886(1886-05-17)[1][2][3], Moline, Ռոք Այլենդ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դարբին, արտադրող, երկաթյա գութանի հայտնաբերող։ Հիմնադրել է Deere & Company ընկերությունը, որը կոնստրուկտորական գյուղատնտեսության ամենամեծ ընկերությունն է աշխարհում։

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Դիրը ծնվել է Ռութլանդ քաղաքում (Վերմոնտ), դերձակ Վիլյամ Ռինոլդ Դիրի ընտանիքում։ Վիլյամ Դիրն անհետ կորել է Անգլիա գնալու ճանապարհին 1808 թվականին, որտեղ պետք է ստանար ժառանգություն, երբ Ջոնը դեռ 4 տարեկան էր։ Ջոն Դիրն իր մանկությունն անցկացրել է Միդլբերիում, որտեղ դպրոցում ստացել է իր հիմնական կրթությունը մինչև կրթությունը թողնելը։ Առանց որևէ ժառանգության և խղճուկ կրթությամբ նա 1821 թվականին աշակերտել է մորը։ Չորս տարի որպես աշակերտ ծառայել է վարպետ Բենժամին Լոուրենսի դարբնոցում[5][6][7]։

Ամուսնացել է Դեմարիուս Լամբի հետ։ 1835 թվականին նրանք արդեն ունեին չորս երեխա և սպասում էին հինգերորդին։ Բիզնեսը վատ էր ընթանում, Դիրը խնդիրներ ուներ պարտատերերի հետ։ Սնանկանալու վտանգի տակ գտնվելով` Ջոն Դիրն իր գործը վաճառել է աներոջը և ուղևորվել Իլինոյս։ Մագդեբուրգում նա թողել է իր ընտանիքը, որը նրան պետք է միանար ավելի ուշ։

Երկաթյա գութան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրը տեղավորվել է Իլինոյսի Գրանդ Դետոր քաղաքում։ Քանի որ շրջանում դարբին չի եղել, նա առանց դժվարության գտել է աշխատանք։ Ռութլանդում ապրելու տարիներին Դիրն օգնել էր հորը հղկել ասեղները` դրանք անցկացնելով ավազի միջով։ Հղկումը օգնում էր, որ ասեղները հեշտությամբ կարեն կոպիտ կաշին[8]։

Դիրն իմանում է, որ թուջե գութանները Իլինոյսի պրերիաներում, որտեղ հողը կարծր է, դժվար են վարում, և նա հիշել է իր հղկվող ասեղների մասին[8]։ Դիրը հանգել է այն եզրակացության, որ լավ հղկված պողպատից գութանը` ճիշտ ինքնամաքրմամբ, ավելի լավ կարող է մշակել պրերիաների կարծր հողը` հատկապես կավահողում[9]։

Կա մեկ այլ վարկած, որով բացատրվում է Դիրի` պողպատե գութանի հայտնաբերումը։ Այսպես, որոշ հետազոտողներ կարծում են, որ պողպատե գութանը հայտնաբերելու գործում իր ազդեցությունն է ունեցել այն, որ Դիրը հիշել է,ոթե ինչպես է պողպատե ատամնավոր տափանն անցնում չոր խոտի միջով, և հասկացել է, որ նույն արդյունքին կարող է հասնել նաև պողպատյա գութանը[10]։

1837 թվականին Դիրը մշակել է կոմերցիոն առումով հաջողակ գութանը` ձուլված պողպատից։ Գութանն ուներ շրջանակ` կռված երկաթից, ինչը նրան իդեալական էր դարձնում միջին արևմուտքի ամուր հողերի համար։ Այդպիսի գութանն ավելի լավ էր աշխատում այդ ժամանակ տարածում ունեցող տեսակներից[10]։ 1838 թվականի սկզբին Դիրը վաճառել է իր պողպատե առաջին գութանը տեղի ֆերմեր Լյուիս Կրենդալին, որի հաջող փորձը Դիրին բերեց հաջորդ հաճախորդին։ Շուտով նրա երկու հարևանները ևս Դիրին գութան են պատվիրել։ Համոզվելով, որ հաջողել է, Դիրը նույն թվականին ընտանիքը տեղափոխել է իր մոտ`Գրանդ Դետոր։

1841 թվականին Դիրը պատրաստել է տարեկան 75-100 գութան[10]։

1843 թվականին Դիրն ընդունել է գործընկեր` Լեոնարդ Անդրուսին, որպեսզի մեծացնի արտադրության ծավալները աճող պահանջարկը բավարարելու համար, սակայն այս գործընկերությունը լարված է եղել երկուսի համառության պատճառով. Դիրը ցանկացել է վաճառել գութանը Գրանդ Դետորի տարածքից դուրս, իսկ Անդրուսն առաջարկում էր երկաթգիծ կառուցել քաղաքով։ Բացի դրանից` Դիրը չէր վստահում Անդրուսի հաշվետվությանը[11]։ 1848 թվականին Դիրը խզել է Անդրուսի հետ պայմանավորվածությունը և տեղափոխվել է Մոլին, որը գտնվում է նույն Իլինոյսում։ Քաղաքը գտնվում էր Միսիսիպի գետի ափին, ինչի շնորհիվ այն վերածվել էր տրանսպորտային հանգույցի։ 1855 թվականին Դիրի գործարանը արդեն վաճառել էր մոտ 10.000 գութան։

Ամենսկզբում Դիրը շեշտը դրել էր որակյալ սարքավորումներ արտադրելու համար։ Մի անգամ նա ասել է. «Ես երբեք իմ անունը չեմ նշել իմ ապրանքի վրա, քանի որ այն չունի այն ամենալավը, որը ես ունեմ»[12]։ Երբ բիզնեսը ծաղկել է, Դիրը ձեռնարկության կառավարումը հանձնել է որդուն` Չարլզին։ 1868 թվականին Դիրն իր ընկերությունը գրանցել է Deere & Company անունով։

Ծերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վերջին շրջանում Դիրը զբաղվել է հասարակական գործունեությամբ և քաղաքականությամբ։ Նա աշխատել է Մոլինի ազգային բանկի նախագահ, Մոլինի հասարակական անվճար գրադարանի տնօրեն և Եկեղեցական առաջին միաբանության խորհրդի անդամ[6][13]։ Դիրը նաև ընտրվել է Մոլինի քաղաքապետ երկու տարի ժամկետով։ Չնայած լիկյորի արտադրության արտոնագիր ձեռք բերելու ձախողմանը` Դիրը քաղաքի պատմության մեջ մտել է որպես մի մարդ, որ քաղաքին նվիրել է փողոցային լուսավորություն, ջրագիծ ու կոյուղագիծ։ Նա 15.000 դոլարով 83 ակր հողատարածք է գնել քաղաքային այգու համար, անցկացրել է մայթեր։ Կրծքավանդակում ունեցած ցավերի պատճառով նա հրաժարվել է երկրորդ անգամ ընտրվելուց[6][14]։

Դիրը մահացել է 1886 թվականի մայիսի 17-ին իր տանը։

Դիրի հիմնադրած ընկերությունը ժամանակակից արտադրության ու ծառայությունների մատուցման համաշխարհային առաջատար է դարձել այն հաճախորդների համար, որոնք զբաղվում են հողի մշակմամբ, բերքի աճեցմամբ ու բերքահավաքով, մելիորացիայով։ 1837-2008 թվականին Deere & Company ընկերությունը արտադրել է նորարարական բարձրորակ տեխնիկա` պահպանելով արդար բիզնեսի ավանդույթները[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Roglo — 1997. — ed. size: 8549233
  4. 4,0 4,1 4,2 geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
  5. The Women in John Deere’s Life: Sarah Yates Deere 1780—1826, Deere & Company, официальный сайт. 22 May 2007|lang=en
  6. 6,0 6,1 6,2 Джон Дир: Биография, « Deere & Company, официальный сайт 22 May 2007|lang=en]
  7. Джон Дир: Биография официальный сайт, рус.
  8. 8,0 8,1 »170 Years of John Deere, " The Toy Tractor Times, January 2007. Retrieved 22 May 2007.
  9. Attoun, Marti. "American Innovator, Agricultural Icon Archived 2006-11-05 at the Wayback Machine., " AmericanProfile.com, 17 April 2005. Retrieved 22 May 2007.
  10. 10,0 10,1 10,2 Leffingwell, Randy. "John Deere: A History of the Tractor, « (Google Books), MotorBooks/MBI Publishing Company, 2004, pg. 10, (ISBN 0-7603-1861-1). Retrieved 21 May, 2007.
  11. Dahlstrom, Neil and Dahlstrom, Jeremy.The John Deere Story: A Biography of Plowmakers John & Charles Deere. Northern Illinois University Press, 2005, pg. 18
  12. «ИСТОРИЯ JOHN DEERE»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 2014-07-03 
  13. »John Deere: Founder and President 1837—1886 Archived 2007-06-11 at the Wayback Machine., " Deere & Company, official website. Retrieved 22 May 2007.
  14. Dahlstrom, Neil and Dahlstrom, Jeremy.The John Deere Story: A Biography of Plowmakers John & Charles Deere. Northern Illinois University Press, 2005, pgs. 101—104
  15. https://www.independent.co.uk/news/science/pure-genius-the-inventors-hall-of-fame-785519.html Pure genius: The Inventor’s Hall of Fame