Jump to content

Ջոն Բենսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Բենսոն
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 8, 1865(1865-02-08)[1]
ԾննդավայրՍեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]
Մահացել էնոյեմբերի 16, 1947(1947-11-16)[2] (82 տարեկան)
Մահվան վայրKittery, Յորք շրջան, Մեն, ԱՄՆ[2]
ԳերեզմանՀարմոնի Գրուվ գերեզման
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունճարտարապետ և նկարիչ
 John Benson Վիքիպահեստում

Ջոն Բենսոն (անգլ.՝ John Prentiss Benson, փետրվարի 8, 1865(1865-02-08)[1], Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ[1] - նոյեմբերի 16, 1947(1947-11-16)[2], Kittery, Յորք շրջան, Մեն, ԱՄՆ[2]), ամերիկացի ճարտարապետ և ծովանկարիչ[3]։

Կյանք և աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1865 թվականի փետրվարի 8-ին Մասսաչուսեթս նահանգի Սեյլեմ քաղաքում, նկարիչ Ֆրենկ Բենսոնի եղբայրն է։ Ճարտարապետի կրթություն է ստացել Ժյուլիանի ակադեմիայում և Փարիզի Գեղարվեստի դպրոցում։ Վերադառնալով ԱՄՆ` 1893 թվականին նա ամուսնացել է Սառա Բիսել Վիթմանի հետ, նրանք ապրում էին Նյու Ջերսի նահանգի Պլեյնֆիլդ քաղաքում, այնուհետև տեղափոխվել են Նյու Յորքի Ֆլաշինգ քաղաք։

Բենսոնն աշխատել է Նյու Յորքի McKim, Mead & White ճարտարապետական ֆիրմայում։ Այնուհետև իր ընկերոջ` Ալբերտ Լևրեթ Բրոքվեյի հետ (ում հետ կրթություն էր ստացել Եվրոպայում) ստեղծել են իրենց սեփական` Բենսոն և Բրոքվեյ (անգլ.՝ Benson and Brockway) ընկերությունը։ 1922 թվականին Բենսոնն աշխատել է որպես ճարտարապետ։ Այդ ժամանակ նա իր կնոջ հետ մեկնել է Անգլիա, որտեղ ստուդիա է վարձել և նկարել մի քանի կտավ։ Նա իր նկարները ուղարկել է Նյու Յորքի Քենեդի պատկերասրահ (անգլ.՝ Kennedy Galleries), որտեղ դրանք վաճառվել են։ Այնուհետև Ջոնը թողել է ճարտարապետական աշխատանքը և լիովին նվիրվել է նկարչությանը։ Կնոջ հետ տեղափոխվել են Մեն նահանգի Քիթերի քաղաք, որտեղ գնել են իրենց սեփական տունը Փիսքաթաքվա գետի վրա, որն իրենք կոչել են «Ուռիների ափ»[4][4]։

Մահացել է 1947 թվականի նոյեմբերի 16-ին Մեն նահանգի Քիթերի քաղաքում։ Թաղվել է Մասսաչուսեթս նահանգի Սեյլեմ քաղաքի «Համերաշխության պուրակ» գերեզմանատանը[5]։ Ջոն Բենսոնը ստեղծել է ավելի քան 500 կտավ։ Նրա կտավները կարելի է տեսնել ԱՄՆ-ի բազմաթիվ թանգարաններում։ 1968 թվականին Սեյլեմ քաղաքի Փիբոդի թանգարանում կազմակերպվել է նկարչի աշխատանքների հետահայաց ցուցադրություն[4]։

  • Nicholas J. Baker, John Prentiss Benson — American Marine Artist, 2008.
  • Charles Penrose, John P. Benson. American Artist (1865-1947) An Affectionate Tribute, 1949.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://books.google.com/books?id=0V1IAAAAYAAJ&pg=PA117&ci=508%2C820%2C425%2C283
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 The Boston Globe, Boston Globe, The Boston Daily Globe // The Boston Weekly GlobeBoston: Charles H. Taylor, William O. Taylor, William Davis Taylor, William O. Taylor II, Benjamin B. Taylor, Richard H. Gilman, P. Steven Ainsley, Christopher M. Mayer, John W. Henry, 1872. — ISSN 0743-1791
  3. About John Benson Արխիվացված 2016-02-08 Wayback Machine (անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. John Prentiss Benson (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Բենսոն» հոդվածին։