Ջոն Ալքոք
Ջոն Ալքոք | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1715[1][2][3] Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1] |
Երկիր | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | փետրվարի 23, 1806[2][4][3] (90 տարեկան) Լիչֆիլդ, Սթաֆորդշիր, Սթեֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործիքներ | երգեհոն |
Ջոն Ալքոք (անգլ.՝ John Alcock, ապրիլի 11, 1715[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1] - փետրվարի 23, 1806[2][4][3], Լիչֆիլդ, Սթաֆորդշիր, Սթեֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]), անգլիացի երգեհոնահար և կոմպոզիտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]14 տարեկանից սովորել է Սուրբ Պողոսի տաճարի կույր երգեհոնահար Քի Ջեյ Սթենլիի մոտ։ 1727 թվականին, որպես Սուրբ Պողոսի երգչախմբի միակ կրտսեր ներկայացուցիչ, նա երգել է Ջորջ II թագավորի թագադրման ժամանակ։
Արդեն 1735 թվականին նա Լոնդոնի երկու եկեղեցիների երգեհոնահար էր, այնուհետև ծառայեց Պլիմուտում՝ Սբ. Էնդրյուը (1737-1741), Ռեդինգ Սուրբ Լոուրենսի եկեղեցիներում (1741-1750), Լիխֆիլդի տաճարում (1750-1761), Սաթոն Քոլդֆիլդի Սուրբ Երրորդություն եկեղեցում (1761-1786) և վերջապես Թամու Սբ. Էդիթ եկեղեցում։ Նա նաև ծառայել է որպես Դոնեգալի մարկիզների երգեհոնահար։
1766 թվականին Օքսֆորդի համալսարանում ստացել է երաժշտագիտության դոկտորի կոչում։
Բացի իր սեփական երգերից, դաշնամուրային ստեղծագործություններից նա հրատարակել է եկեղեցական երաժշտության մի քանի ժողովածուներ (Սիոնի ներդաշնակություն, Աստվածային ներդաշնակություն 1752 և այլն) և աշխարհիկ օրհներգեր (Harmonia festi 1791 և այլն)։
Նրա «Միսս Ֆանի Բրաունի կյանքը» վեպը, որը նա հրատարակել է 1760 թվականին Ջոն Փայփեր կեղծանունով, պարունակում է ինքնակենսագրական մանրամասներ[5]։
Նա ամուսնացել է Բրոմփթոնի Մարգարետ Բոմոնտի հետ 1738 թվականին, ունեցել է որդի և երեք դուստր։ Նրա որդին (1740–1791) կրել է իր անունը, եղել է երգեհոնահար և կոմպոզիտոր։
Ջոն Ալքոքը մահացել է 1806 թվականին, 91 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 W. H. H. Alcock, John // A Dictionary of Music and Musicians (A.D. 1450-1889): by eminent writers, English and foreign with illustrations and woodcuts / G. Grove, J. A. F. Maitland — London: Macmillan Publishers, 1900. — Vol. 1. — P. 51.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Երաժշտություն (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
- ↑ John Alcock Jr. 1740–1791. Beim Carus-Verlag, abgerufen am 7. Januar 2018.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alcock_Sr.,John
- Peter Marr: John Alcock (1715–1806) (engl., PDF) Արխիվացված 2018-01-07 Wayback Machine
- Alcock, John(i)
|