Jump to content

Ջիվան Միրզոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ջիվան Միրզոյան
Ծնվել էդեկտեմբերի 2, 1949(1949-12-02) (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (1976)
Ստեղծագործություն(ներ)Հայոց ցեղասպանության հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ

Ջիվան Միրզոյան (դեկտեմբերի 2, 1949(1949-12-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-1976 թվականներին սովորել է Լենինգրադի Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում։ Այնուհետև ընդունվել է նույն ակադեմիայի քանդակագործության ֆակուլտետը (քանդակագործ, ԽՍՀՄ գլխավոր մրցանակի դափնեկիր Մ. Կ. Անիկուշինի հովանու ներքո)։

1984 թվականին Միրզոյանը մասնակցել է Կալինին քաղաքում գտնվող Երեխաների պալատի շենքի վերանորոգման աշխատանքներին, 1986-1987 թվականներին՝ Կույբիշև քաղաքի Սպորտի պալատի շենքի վերնամասի վերանորոգման աշխատանքներին։ 1992 թվականին Միրզոյանի ձևավորմամբ կառուցվել է «Ֆաբրիկա Սվետլանայի» կավապատ լողավազանը։

2000 թվականին Միրզոյանը տեղափոխվում է Վալենսիա։ Նույն թվականին՝ որպես որպես քանդակագործ-ռեստավրատոր, մասնակցում է քաղաքի գերեզմանատան վերականգնողական աշխատանքներին։ 2001 թվականին մասնակցում է Սեգորբեի եկեղեցու վերականգնողական, այնուհետև՝ Ալիկանտեի ֆայաներից մեկի տոնակատարության նախապատրաստողական աշխատանքներին։ 2004-2005 թվականներին Միրզոյանը մասնակցել է Վալենսիայի «Action Park Multimedia»-ում իրականացվող աշխատանքներին։ 2006 թվականին Միրզոյանը ներգրավվում է Արարատ Հայկական Միության շարքերը, մասնակցում միության կազմակերպչական աշխատանքներին։

2010 թվականին Իսպանիայի Վալենսիա քաղաքի Միսլատա բնակավայրի Garden of Sendra այգում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Միրզոյանի կերտած խաչքարը։

Հայոց ցեղասպանության հուշարձան (Միսլատա, Վալենսիա)

Միրզոյանի ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1], Սանկտ Պետերբուրգի ուսումնական կենտրոններում, «Սուսերամարտիկը» քանդակը գտնվում է Սոչիի Արվեստի Թանգարանում, Գրիգորի Զորոբայի կիսանդրին՝ Երևանում, Սանկտ Պետերբուրգի Զինված Ուժերի թանգարանում է պահպանվում Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից կապիտան Մ. Մ. Կազանսկու կիսանդրին։ 1990-1991 թվականներին Միրզոյանի ստեղծած կտավները զարդարում են Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատերը։ Սանկտ Պետերբուրգի մանկական դպրոցի և մշակույթի տանն են գտնվում գրող Ալեքսանդր Բլոկի և տիեզիրագնաց Յուրի Գագարինի կիսանդրիները[2]։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սանկտ Պետերբուրգ, 1978
  • Մոսկվայի միջազգային ցուցահանդես, 1982
  • «Լենինգրադի շրջափակումը» ցուցահանդես, «Սով» ստեղծագործություն, 1985
  • Ալկոբենդասի (Մադրիդ) «Անաբել Սեգուրա» քաղաքացիական կենտրոն, 1999 (այստեղ է գտնում Անաբել Սեգուրային նվիրված աշխատանքը)
  • Ատենեո Մերկանտիլ կենտրոն, 2000
  • Միսլատայի մշակույթի տուն, Իսպանիա (2008, դեկտեմբերի 22 - 2009, հունվարի 23։ Ցուցահանդեսում ներկայացվում են արվեստագետի 30 կտավներ և 4 քանդակներ)
  • Վալենսիայի Միսլատա բնակավայրի Մշակութային կենտրոն, 2012[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Միրզոյանի «Առավոտ» քանդակը ՀԱՊ-ում
  2. Ջիվան Միրզոյան
  3. «Ջիվան Միրզոյանի նոր ցուցահանդեսը Իսպանիայի Վալենսիա քաղաքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 13-ին.