Հայոց ցեղասպանության հուշարձան (Միսլատա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան (Միսլատա, Վալենսիա)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործՋիվան Միրզոյան
Ստեղծում2010
Երկիր Իսպանիա
ԲնակավայրՎալենսիա
Շինության ձևԽաչքար
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
 Armenian Genocide memorial, Mislata Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, խաչքար Իսպանիայի Վալենսիա քաղաքի Միսլատա բնակավայրի Garden of Sendra այգում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղադրվել է 2010 թվականին։ Իսպանիայում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված երկրորդ հուշակոթողն է, առաջին հուշակոթողը 2009-ին Հայկական խաչքարը` Բարսելոնայում է։ Խաչքարն ունի 3 մետր բարձրություն[1]։

Օրերս Բարսելոնայում տեղի ունեցավ Հայաստանի եւ Կատալոնիայի բարեկամությունը խորհրդանշող եւ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրումը, որի նախաձեռնողը Հայաստանի Բարեկամության միության նախագահ Դավիթ Համբարձումյանն է։ Այս գործին ակտիվ մասնակցություն են ունեցել Միության 18 անդամները եւ տեղի մի խումբ հայեր։ Մոտ 2 ու կես տարի պահանջվեց այդ գործն իրականացնելու համար։ Այս գործում սատարել են Կատալոնիայի խորհրդարանում ներկայացված 12 կուսակցությունները եւ խորհրդարանի պատգամավորները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղի գրասենյակը (Amics de la UNESCO de Barcelona), Բարսելոնայի Արքեպիսկոպոսարանը, որոնց աջակցությամբ Բարսելոնայի քաղաքապետարանի կողմից տրվեց քարի տեղադրման թույլտվությունը եւ տրամադրվեց տարածքը։ Խաչքարը գտնվում է Բարսելոնայի Montjuic թաղամասում` Թագավորական պալատի եւ Օլիմպիադայի թանգարանի հարեւանությամբ։ Խաչքարը պատրաստվել է Հայաստանում, այնուհետեւ տեղափոխվել Բարսելոնա։ Քաղաքապետարանի կողմից խաչքարի տեղադրման եւ տարածքի բարեկարգման աշխատանքների համար քաղաքապետարանը հատկացրել է մոտ 11 հազար եվրո։ Խաչքարի բացմանը ներկա էին ՀՀ-ից ժամանած պատվիրակությունը եւ Կատալոնիայի Կառավարության անդամները։ Խաչքարի բացման օրը քարի տեղադրման աշխատանքներին մեծագույն ներդրում եւ աջակցություն ցուցաբերած անձինք պարգեւատրվել են Ազատամարտի Վետերանների Միության եւ Հայաստանի Բարեկամության Միության կողմից շնորհակալագրերով։ Այս խաչքարի տեղադրմանը առանձնապես մեծ աջակցություն են ցուցաբերել Կատալոնիայի խորհրդարանի պատգամավոր, «Դեմոկրատական Միություն» կուսակցության անդամ Մարիա Ռոսա Ֆորտունին, Խուան Խոսե Սանմարտին Խիլը եւ Անտոնի Վիվես Տոմասը։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]