Բացի աշխարհի առաջնությունների մրցանակներից`Ուայթը հաջողություններ է արձանագրել նաև այնպիսի մրցաշարերում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի առաջնությունը, Մասթերսը և Ազգերի գավաթը։ Երկու անգամ հաղթել է Աշխարհի առաջնությունում և Բրիտանիայի առաջնությունում։ Ուայթը նաև առաջին ձախլիկ խաղացողն է և ընդհանուր երկրորդ խաղացողը , ով գրանվել է մաքսիմում քանակությամբ բրեքեր Աշխարհի առաջնության ժամանակ։
Ուայթը ծնվել է Անգլիայում`Լոնդոնում` Թութինգ շրջանի Սթրեթբուրն փողոցում և սովորել է Հիլքրոֆթ Կոմպրեհենսիվում (ավելի ուշ անվանափոխվել է Բևին քոլռջում)։ Նա երբեք ակադեմիական հաջողության չի հասել, քանի որ 8-9 տարեկան հասակից սկսած հաճախ էր բաց թողնում դպրոցի դասերը` ավելի ու ավելի շատ ժամանակ անցկավնելով "Zans"-ում` Թեդ Զանոնչելիի սնուկերի սրահում։ Ակումբը Թեդի մահից հետո` 1978 թվականին, փոխանցվեց իր աղջկան։ Հենց այդ ժամանակ էր, որ Ուայթը հանդիպեց Թոնի Մեոյին, ում հետ նա շատ այլ վայրերում խաղադրույքային խաղերում պետք է մրցեր[5]։ Նրա սնուկերիստական հմտությունների շնորհիվ նա սիրողական սնուկերիստների շրջանում հաջողությունների հասավ։ 1979 թվականին Անգլիայի սիրողական առաջնությունը հաղթելուց մեկ տարի հետո նա 18 տարեկան հասակում դարձավ Անգլիայի սիրողական առաջնության ամենաերիտասարդ հաղթողը։ Ռեկորդը մինչ այժմ գերազանցել են Յան Փրիսը և Հուսեն Վաֆաեյը։