Ջեֆրի Սքոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեֆրի Սքոլ
անգլ.՝ Jeffrey Skoll
Դիմանկար
Ծնվել էհունվարի 16, 1965(1965-01-16)[1][2] (57 տարեկան)
ԾննդավայրՄոնրեալ, Քվեբեկ, Կանադա
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա
ԿրթությունՏորոնտոյի համալսարան, Սթենֆորդի համալսարան, Սթենֆորդի գործարարության դպրոց և York Mills Collegiate Institute?
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, համակարգչային գիտնական, ճարտարագետ, ձեռնարկատեր, մենեջեր, ներդրող և բարեգործ
Պարգևներ և
մրցանակներ
Կանադայի միաբանության սպա և Կանադայի շքանշան
Commons-logo.svg Jeffrey Skoll Վիքիպահեստում

Ջեֆրի Սքոլ[3] (անգլ.՝ Jeffrey Skoll, անգլ.՝ Jeff Skoll, հունվարի 16, 1965(1965-01-16)[1][2], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա), կանադացի և ամերիկացի ճարտարագետ, ձեռնարկատեր, մենեջեր, ներդնող և մարդասեր, որը դասվում է, այսպես ասած, «նոր ժամանակների մարդասերների» թվին[4], Իբէյի առաջին ղեկավարը (մինչև 1998 թվականը), սոցիալական ձեռնարկատիրական ուղղվածություն ունեցող Սքոլ հիմնադրամի (անգլ.՝ Skoll Foundation) հիմնադիրն ու ղեկավարը, կինոպրոդյուսեր[5], Participant Media ընկերության և Pivot հեռուստաալիքի հիմնադիրն ու ղեկավարը։

Միլիարդատեր է, ըստ Ֆորբսի` 7-րդ ամենահարուստ կանադացին է և 134-րդ ամենահարուստ ամերիկացին[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆրի Սքոլը ծնվել է 1965 թվականի հունվարի 16-ին, կանադական Մոնրեալ քաղաքում, հրեաների ընտանիքում։ Նրա հայրը քիմիական ընկերության սեփականատեր էր, իսկ մայրը` դպրոցի ուսուցչուհի[7][8][9]։

Ընդունվելով Տորոնտոյի համալսարան` ուսման վճարն ինքնուրույն է վճարել` գումար վաստակելով Նորթ Յորքի լցակայաններից մեկում։ Ուսանողական տարիներին եղել երգիծական The Toike Oike թերթի խմբագիրը։ 1987 թվականին ավարտել է համալսարանը` էլեկտրատեխնիկայի մասնագիտությամբ։ Համալսարանն ավարտելուց հետո մի քանի տարով մեկնել է աշխարհով ճամփորդելու, վերադառնալուց հետո միանգամից ստեղծել է երկու` Skoll Engineering (ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի խորհրդատվական) և Micros on the Move Ltd (տեխնիկայի լիզինգ) կազմակերպություններ։

1993 թվականին լքել է Կանադան` Սթենֆորդի համալսարանի բիզնես դպրոցում բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան ստանալու համար, որն ավարտել է 1995 թվականին[10]։

Բիզնես կրթություն ստանալուց հետո որոշ ժամանակ աշխատել է Knight Ridder-ում, որտեղ զբաղվել է հրատարակչական ընկերությունների բիզնես նախագծերով։

1996 թվականին Ջեֆրին ծանոթացել է Իբէյի հիմնադիր Պիեռ Օմիդյարի հետ, որը նրան աշխատանքի է ընդունել որպես իր ընկերության առաջին մշտական աշխատողի` տնօրենի կարգավիճակով։

1998 թվականին այդ պաշտոնում նրան փոխարինել է Մարգարեթ Ուիթմենը[5][10]։

Հեռանալով Իբեյից` միլիարդատերը կենտրոնացել է իր սեփական Սքոլ հիմնադրամի (անգլ.՝ Skoll Foundation) կառավարման վրա[5]։

Նա զբաղվում է սոցիալական ձեռնարկատիրությամբ` ներդրումներ է անում զարգացող երկրների առողջապահության և կրթության ոլորտներում[5]։

2003 թվականին Սքոլն արժանացել է Տորոնտոյի համալսարանի իրավագիտության դոկտորի աստիճանին։

2004 թվականին Սքոլը հիմնադրել և ղեկավարել է Լոս Անջելեսում տեղակայված Participant Media կինոընկերությունը, որն զբաղվում էր վավերագրական և անկախ ֆիլմերի արտադրությամբ[10]։ Հաջորդ տարի այդ ընկերությունը թողարկել է առաջին` North Country, Syriana, Murderball և Good Night, and Good Luck ֆիլմերը[10]։

Ընկերության ընդամենը երեք տարվա գոյության ընթացքում կինոարտադրող ընկերության ֆիլմերը 11 անգամ ներկայացվել են Օսկարի[10].

2009 թվականին Ջեֆը հիմնել է Skoll Global Threats Fund հիմնադրամը` կլիմայական փոփոխությունների և զանգվածային ոչնչացման զենքերի տարածման խնդիրների լուծման համար[10]։

2011 թվականին դարձել է Կանադայի շքանշանի ասպետ` սոցիալական և բարեգործական գործունեության համար։

2013 թվականի օգոստոսին թողարկել է իր սեփական Pivot հեռուստաալիքը, որի թիրախային լսարանը հասարակության մեջ փոփոխություններ երազող երիտասարդներն են[5].

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերին ամուսնացել է կանադուհի Ստեֆանի Սվեդլովի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. Երբեմն` Ջեֆ Սքոլ։
  4. Джоанна Мэйр и Кейт Гэнли Социальное предпринимательство: инновации для устойчивого развития(ռուս.). — 2010. — С. 109-120. Архивировано из первоисточника 12 Սեպտեմբերի 2015. Печатается по: Johanna Mair and Kate Ganly Social Entrepreneurs: Innovating Toward Sustainability(անգլ.) // Worldwatch Institute State of the World 2010: Transforming Cultures. From Consumerism to Sustainabilit. — New Yor: W.W. Norton & Company, 2010. — С. 103-109.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Эдвин Дерджи (2013-09-19)։ «Джеффри Сколл (Исчезающий вид: 6 самых богатых холостяков Америки)» (ռուսերեն)։ Forbes։ Վերցված է 2015-04-21 
  6. «Jeffrey Skoll»։ Forbes։ Վերցված է 2016-12-28 
  7. Calcalist.co.il מייסד ebay: "יצא לי החשק מההייטק"
  8. Biography,,The History of Computing Project
  9. Cohen, Adam, The Perfect Store: Inside Ebay Archived 2006-06-30 at the Wayback Machine., ISBN 0-316-16493-3
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Ричард Брэнсон (2012-02-14)։ «Преимущества социально ответственного бизнеса» (ռուսերեն)։ Независимая газета։ Վերցված է 2015-04-21