Jump to content

Ներդրող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներդրող
զբաղմունք Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաintellectual and scientific professionals
 • business and administration professionals
  • գործարար Խմբագրել Wikidata
Տվյալ գործունեության դաշտներդրում Խմբագրել Wikidata

Ներդրող (անգլ.՝ investor), ապագա շահույթ ստանալու նպատակով բիզնեսի ֆինանսական կապիտալում ներդրում անող անձ[1]։

Հատկացված կապիտալի միջոցով ներդրողը սովորաբար գնում է գույքի որոշ տեսակներ[2]: Ներդրումների տեսակները ներառում են սեփական կապիտալը, պարտատոմսերը, արժեթղթերը, անշարժ գույքը, արժույթը, ածանցյալ գործիքները (ինչպիսիք են վաճառքի և գնման օպցիոնները, ֆյուչերսները, ֆորվարդները և այլն): Այս սահմանումը տարբերություն չի դնում առաջնային և երկրորդային շուկաներում ներդրողների միջև: Այսինքն բիզնեսին կապիտալ տրամադրողը և բաժնետոմս գնողը համարվում են ներդրողներ: Ներդրողը, որն ունի բաժնետոմս, համարվում է բաժնետեր:

Ներդրողների տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա ներդրողների երկու տեսակ ՝ մանրածախ ներդրողներ և ինստիտուցիոնալ ներդրողներ[3].

Մանրածախ ներդրողը հայտնի է նաև որպես անհատ ներդրող[4].

Կան ինստիտուցիոնալ ներդրողների մի քանի ենթատեսակներ[5].

  • Կենսաթոշակային խմբեր, որոնք ներդրումներ են կատարում աշխատողների անունից,
  • Բիզնեսներ, որոնք ներդրումներ են կատարում՝ կա՛մ ուղղակիորեն, կա՛մ ֆոնդերի միջոցով,
  • Ոչ առևտրային կազմակերպությունների նպատակային կապիտալ, որոնք օգտագործվում են եկեղեցիների, համալսարանների կողմից,
  • Հեջային ֆոնդեր և այլ հիմնադրամներ, որոնց սեփականությունը կարող է հրապարակային վաճառվել կամ չվաճառվել (այս ֆոնդերը սովորաբար միավորում են իրենց սեփականատեր-բաժանորդներից ստացված գումարները՝ արժեթղթերում ներդրումներ կատարելու համար),
  • Անկախ հարստության հիմնադրամներ (անգլ.՝ Sovereign wealth funds),
  • Խոշոր փողերի կառավարիչներ (անգլ.՝ Large money managers):

Ներդրողները կարող են նաև դասակարգվել ըստ իրենց պրոֆիլների: Այս առումով ներդրողների վարքագծային տնտեսագիտության կարևոր հատկանիշը ռիսկային վերաբերմունքն է:

Ներդրողների պաշտպանություն կառավարության միջոցով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներդրողների պաշտպանությունը կառավարության միջոցով ներառում է մի շարք կանոնակարգերի սահմանում՝ երաշխավորելու, որ շուկան արդար է, և խարդախ գործողությունները վերացվում են: Ներդրողներին պաշտպանող պետական ​​գործակալության օրինակ է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (անգլ.՝ U.S. Securities and Exchange Commission), որն աշխատում է Միացյալ Նահանգներում ներդրողներին պաշտպանելու համար[6]։

Նմանատիպ կառույցներ գոյություն ունի այլ երկրներում, ներառյալ Միացյալ Թագավորությունը, որտեղ անհատ ներդրողները որոշակի պաշտպանություն ունեն Ֆինանսական ծառայությունների փոխհատուցման սխեմայի (անգլ.՝ Financial Services Compensation Scheme) միջոցով[7]։

Ֆինանսիստի դերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսիստը (անգլ.՝ financier - /fɪnənˈsɪər, fə-, -ˈnæn-/)[8][9] այն անձն է, ում հիմնական զբաղմունքը կա՛մ ներդրումներ կատարելը հեշտացնելն է, կա՛մ ապագա կամ կայացած ձեռնարկություններում կամ բիզնեսներում ուղղակիորեն ներդրումներ կատարելն է, որոնք սովորաբար ներառում են մեծ գումարներ, մասնավոր կապիտալ կամ վենչուրային կապիտալ, կարող ենբ առաջացած լինելմիաձուլումների և ձեռքբերումների միջոցով։

Ֆինանսիստը գումար է վաստակում, երբ իր ներդրումները վերադարձվում են ընկերության սեփական կապիտալի մի մասից՝ հավելյալ տոկոսադրույքով, որը նրան պետք է հատկացվի՝ ըստ կնքված գործարքի։ Ֆինանսիստը կարող է եկամուտ ունենալ միջնորդավճարների և կառավարման վճարների միջոցով: Ֆինանսիստը կարող է նաև նպաստել ֆինանսավորվող բիզնեսի հաջողությանը` թույլ տալով, որ բիզնեսն օգտվի ֆինանսիստի հեղինակությունից[10][11]:

Որքան ավելի փորձառու և ընդունակ լինի ֆինանսիստը, այնքան ավելի շատ կկարողանա նպաստել ֆինանսավորվող կազմակերպության հաջողությանը, և այնքան մեծ վարձատրություն կստանա: Ֆինանսիստ տերմինը ֆրանսերեն է և առաջացել է ֆինանս (ֆր.՝ finance) բառից։

Ֆինանսիստների որոշ աստիճան ունենալու համար պահանջվում են լիցենզիաներ, ներառյալ վենչուրային կապիտալիստները, հեջային ֆոնդերի կառավարիչները, հավատարմագրային ֆոնդի կառավարիչները, ֆոնդային բրոքերները, ֆինանսական խորհրդատուները կամ նույնիսկ պետական ​​գանձապահները: Մյուս կողմից, անձնական ներդրումներ անելու համար չկան պահանջներ և բաց են բոլորի համար, որոնք օգտվում են ֆոնդային շուկայից[12]:

Տնտեսագետ Էդմունդ Ֆելփսը պնդում է, որ ֆինանսիստը դեր է խաղում կապիտալն ուղղելու այն ներդրումներին, որոնցից կառավարությունները և սոցիալական կազմակերպությունները սահմանափակված են.

Փորձի բազմազանությունը, որը ֆինանսիստներն օգտտագործում են իրենց որոշումներում, ձեռնարկատիրական գաղափարների լայն շրջանակին խորաթափանց գնահատման հնարավորություն է տալիս: Եվ, որ կարևոր է, ֆինանսիստն ու ձեռնարկատերը պետության կամ սոցիալական գործընկերների հավանության կարիքը չունեն։ Ոչ էլ հետագայում հաշվետու են նման սոցիալական մարմիններին, եթե նախագիծը վատ է ընթանում, նույնիսկ ֆինանսիստի առաջարկած ներդրողների առաջ:[13]

Ֆինանսիստի հասկացությունը տարբերվում է ուղղակի կապիտալիստից՝ կախված ֆինանսիստից պահանջվող գիտելիքների բարձր մակարդակից[14]: Այնուամենայնիվ, ֆինանսիստները նաև ծաղրի են ենթարկվել այլոց հաշվին հարստություն ստեղծելու իրենց նկատվող հակման համար և առանց շոշափելի աշխատանքով զբաղվելու: Օրինակ, հումորիստ Ջորջ Հելգեսեն Ֆիթչը ֆինանսիստին նկարագրել է որպես «մարդ, ով կարող է երկու դոլար աճեցնել իր համար, որտեղ մեկ այլը նախկինում աճել է ուրիշի համար»[15]:

  • Հավատարմագրված ներդրող – հատուկ իրավական կարգավիճակ ունեցող ներդրող,
  • Բարդ տոկոս – գումարի օգտագործման դիմաց վճարվող գումարի համակցում,
  • Քրաուդֆանդինգ – ֆինանսների հավաքագրում աջակիցներից՝ նախաձեռնությունը ֆինանսավորելու համար,
  • Ֆինանսական գրագիտություն – փողի վերաբերյալ տեղեկացված լինելու և ընտրություն կատարելու ունակություն,
  • Ինստիտուցիոնալ ներդրող – ներդրողներ, որոնց հիմնական զբաղմունքը ֆոնդային շուկայում ներդրումներ կատարելն է,
  • Ներդրող-պետություն վեճի լուծում – օտարերկրյա ներդրողների կողմից երկրներին դատի տալու կանոններ
  • Աճող կապիտալ – Մասնավոր կապիտալի ներդրման տեսակ
  • Անշարժ գույքի ներդրում – Անշարժ գույքի առք և վաճառք՝ շահույթ ստանալու նպատակով
  • Խնայողական հաշիվ - բանկային հաշվի տեսակ
  • Արժեթղթերի առաջարկ – ներդրումների դիսկրետ փուլ
  • Սոցիալապես պատասխանատու ներդրում – ցանկացած ներդրումային ռազմավարություն, որը համատեղում է ինչպես ֆինանսական արդյունքները, այնպես էլ սոցիալական/էթիկական ազդեցությունը:
  • Բաժնետոմսերի ներդրող – անձ կամ ընկերություն, որը ներգրավված է բաժնային արժեթղթերի առևտրում
  • Փողի ժամանակային արժեք – Ենթադրություն, որ ավելի մեծ օգուտ կա փողի գումար ստանալուց ոչ թե ավելի ուշ:

Ընթերցանության նյութեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Josephson, Matthew (1972). The Money Lords: The Great Finance Capitalists, 1925–1950. New York: Weybright and Talley.
  • Graham, Benjamin; Zweig, Jason (February 21, 2006) [1949]. The Intelligent Investor: The Definitive Book on Value Investing (Revised ed.). HarperCollins. ISBN 0-06-055566-1.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Investor». Cambridge English Dictionary. Cambridge University Press. Վերցված է November 29, 2019-ին.
  2. Fisher, Jonathan; Bewsey, Jane; Waters, Malcolm; Ovey, Elizabeth (2003). The Law of Investor Protection (2nd ed.). London: Sweet & Maxwell.
  3. Palmer, Barclay (August 11, 2023). «Institutional vs. Retail Investors: What's the Difference?». Investopedia. Վերցված է October 5, 2023-ին.
  4. Hayes, Adam. «Retail Investor Definition». Investopedia. Վերցված է December 17, 2020-ին.
  5. «Institutional Investor – Overview, Types, Investing Risks». Corporate Finance Institute. Վերցված է December 17, 2020-ին.
  6. Lin, Tom C.W. (2015). «Reasonable Investor(s)». Boston University Law Review. 95 (461): 466.
  7. «Investments». Financial Services Compensation Scheme. Վերցված է November 11, 2023-ին.
  8. «financier». The American Heritage Dictionary. Houghton Mifflin Harcourt Publishing Company.
  9. «financier | meaning of financier». Longman Dictionary of Contemporary English.
  10. Landström, Hans (2007). Handbook of Research on Venture Capital. էջ 202.
  11. Neave, Edwin H. (2009). Modern Financial Systems: Theory and Applications. էջ 8.
  12. Xavier Freixas, Jean-Charles Rochet, Microeconomics of Banking (2008), p. 227.
  13. Phelps, Edmund S. (October 10, 2006). «Dynamic Capitalism» (PDF). Europa-Institut.
  14. Elliott, Sterling, ed. (1896). Good Roads: Devoted to the Construction and Maintenance of Roads. Vol. 24. էջ 366.
  15. Fitch, George (1916). Vest Pocket Essays. էջ 123.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներդրող» հոդվածին։