Մարգարեթ Ուիթմեն
Մարգարեթ Ուիթմեն (անգլ.՝ Margaret Cushing “Meg” Whitman, օգոստոսի 4, 1956[1][2][3], Cold Spring Harbor, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գործարար և քաղաքական ակտիվիստ։ 2010 թվականի ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Կալիֆոռնիայի նահանգապետի թեկնածու։ Եղել է eBay ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն (1998-2008), ապա՝ Hewlett-Packard ընկերության (2011-2015), 2015 թվականի վերջից ղեկավարում է Hewlett Packard Enterprise ընկերությունը։
2016 թվականին Forbes ամսագրի Մեգ Ուիթմենը 9-րդն էր աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց վարկանիշային ցանկում[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1977 թվականին ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան Փրինսթոնի համալսարանում, 1979 թվականին՝ բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Հարվարդի բիզնեսի դպրոցում։ Աշխատել է Procter & Gamble, Bain & Company, The Walt Disney Company ընկերություններում, ղեկավարել է ընկերություն (ծաղիկների առևտրի խոշոր ընկերություն)։
1998 թվականից մինչև 2008 թվականը Ուիթմանը եղել է eBay ընկերության գլխավոր տնօրենը և նախագահը, եղել է ընկերության տնօրենների խորհրդի կազմում։ 2011 թվականի սեպտեմբերին նշանակվել է Hewlett-Packard կորպորացիայի գլխավոր տնօրեն[6]։
2010 թվականի դրությամբ չորրորդ տեղն Է զբաղեցրել Կալիֆոռնիայի ամենահարուստ կանանց ցանկում՝ 1,3 մլրդ դոլար անձնական կարողությամբ[7]։
2015 թվականի վերջից գլխավորել է Hewlett Packard Enterprise ընկերությունը։
2017 թվականի ապրիլին ընդգրկվել է նորաստեղծ DXC Technology կորպորացիայի տնօրենների խորհրդում, որը ստեղծվել է HPE Enterprise Services ստորաբաժանման և կորպորացիայի ակտիվների միավորման արդյունքում[8]։
2017 թվականի նոյեմբերին Մեգ Ուիթմենը հայտարարել է Hewlett Packard Enterprise-ի գլխավոր տնօրենի լիազորությունները վայր դնելու մտադրության մասին, 2018 թվականի փետրվարի 1-ից նա այլևս գլխավոր տնօրեն չէր, սակայն հանդիսանում էր ընկերության տնօրենների խորհրդի անդամ[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Calhoun D. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 FemBio database (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Geni(բազմ․) — 2006.
- ↑ «The World's Most Powerful Women 2016»։ Forbes։ 7 июня 2016։ Վերցված է 23 ноября 2017
- ↑ «Мег Уитман стала новым исполнительным директором Hewlett-Packard»։ CNews։ 2011-09-23։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է 2011-09-23
- ↑ «#773 Margaret Whitman»։ Forbes.com։ 12 февраля 2010։ Արխիվացված օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է 2010-08-29
- ↑ «HPE отделила подразделение IT-услуг»։ Servernews.ru։ 4 апреля 2017։ Վերցված է 2017-11-23
- ↑ «Мег Уитмэн покинет пост генерального директора Hewlett Packard Enterprise»։ iXBT.com։ 23 ноября 2017։ Վերցված է 2017-11-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Օգոստոսի 4 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի միլիարդատերեր
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ