Սքոլ հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սքոլ հիմնադրամ
Տեսակprivate foundation?
Հիմնադրված2003
Գլխադասային գրասենյակՊալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՀիմնադիրՋեֆրի Սքոլ
Կայքskoll.org

Սքոլ հիմնադրամ (անգլ.՝ Skoll Foundation), ԱՄՆ-ում գրանցված միջազգային ոչ առևտրային կազմակերպություն, որը մասնագիտացած է սոցիալական ձեռնարկատիրության մեջ` ներդրումներ է կատարում զարգացող երկրների առողջապահության ու կրթության ոլորտներում[1]։

Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքոլ հիմնադրամը ձևավորվել է 1999 թվականին, այն բանից հետո, երբ դրա հիմնադիրը` Ջեֆրի Սքոլը, հեռացել է Իբեյից, ընկերությունում իր բաժնեմասը վաճառել է երկու միլիարդ ամերիկյան դոլարով` այդ գումարի կեսը նվիրաբերելով Ֆոնդին և գլխավորելով այն[2]։

Ֆոնդի գլխամասը տեղակայված է Պալո Ալտոյում (Կալիֆորնիա, ԱՄՆ)

«Սքոլ հիմնադրամի ցանցի» կազմում 2014 թվականի տվյալներով մաս են կազմել[2].

  • Skoll Centre for Social Enterpreneurship գիտական կենտրոնը` Լոնդոնի Օքսֆորդի համալսարանին կից,
  • Skoll World Forum on Social Enterpreneurship,
  • Social Edge օնլայն ֆորում-հարթակը,
  • Սոցիալական ձեռնարկատեր-նորարարներին քաջալերելու և նրանց աշխատանքն ընդլայնելու համար նախատեսված Skoll Awards for Social Enterpreneurship դրամաշնորհային ծրագիրը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական խնդիրների շարքում Սքոլ հիմնադրամը կարևորում է շրջակա միջավայրի կայունության աջակցությունը, առողջության պահպանումը, մարդու իրավունքների և հանդուրժողականության աջակցությունը, տնտեսական և սոցիալական հավասարությունը, խաղաղությունն ու անվտանգությունը[2]։

2014 թվականին Ֆոնդը հատուկ ուշադրություն էր դարձնում կլիմայական փոփոխությունների սպառնալիքներին, միջուկային զենքի տարածման խնդրին, գլոբալ համաճարակներին, Մերձավոր Արևելքի հակամարտությանը և ջրային ռեսուրսների պակասորդին[2]։

Ըստ դրամաշնորհների ծրագրի Սքոլ հիմնադրամն առանձնացնում է մինչև մեկ միլիոն ամերիկյան դոլար յուրաքանչյուր ծրագրին` երեք տարվա ընթացքում` հասնելով դրա «փորձարարական-արտադրական փորձարկումների» փուլին, որին հաջորդում է ոչ միայն իրականացումը, այլև` հետագա ընդլայնումն ու մասշտաբայնացումը[2]։

Սքոլ հիմնադրամը Global Impact Investing Network ցանցի անդամ է։

Գործունեության ցուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2010 թվականներին Սքոլ հիմնադրամը եղել է խոշորագույն կազմակերպություններից մեկը, որն աջակցել է սոցիալական ձեռնարկատիրությանը[3][4] և վենչուրային բարեգործության ամենաազդեցիկ կենտրոններից մեկը, որի հովանավորությամբ բացվել է այլ կազմակերպությունների, ծրագրերի ու ֆորումների մի ամբողջ ցանց[2]։

Ըստ 2010-2011 թվականների տվյալների` Սքոլ հիմնադրամն ունեցել է 512 մլն դոլարի սեփականություն` կատարած լինելով ավելի քան 15 միլիոն դոլարի ներդրում[5]։

Սքոլ հիմնադրամի կողմից աջակցություն ստացող կազմակերպություններից է, օրինակ, Ջոն Վուդի (անգլ.՝ John Wood) Room to Read կազմակերպությունը, որը մասնագիտացած է աշխարհի ամենաաղքատ շրջաններում դպրոցներ և գրադարաններ կառուցելու գործում[2]։ Մասնավորապես, աջակցության շնորհիվ Room To Read-ը 2010 թվականին բացել է իր տասհազարերորդ գրադարանը, կառուցել է հազարերորդ դպրոցը և Girls>>Education ծրագրի միջոցով աջակցել է տասհազարերորդ աղջկան[2]։

Սքոլ հիմնադրամը աջակցել է նաև B Lab, Barefoot College, Blue Ventures, Ceres, CrowdRise, Digital Divide Data, Educate Girls, Friends-International, Fundación Capital, KickStart International, M-KOPA, Medic Mobile, Proximity Designs, Slum Dwellers International, VisionSpring, Water & Sanitation for the Urban Poor կազմակերպություններին, Հասարակական և բնապահպանական հարցերի ինստիտուտին, Բնապահպանական անվտանգության ֆոնդին և մի շարք այլ կազմակերպությունների, դրանց հիմնադիրներին և ղեկավարներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Эдвин Дерджи (2013 թ․ սեպտեմբերի 19). «Джеффри Сколл (Исчезающий вид: 6 самых богатых холостяков Америки)» (ռուսերեն). Forbes. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Фридрих Фурман Как работает филантропия в США. Идеи и практика, ресурсы и организация. — Litres, 2015. — ISBN 978-5-4577-4885-1
  3. Джоанна Мэйр и Кейт Гэнли Социальное предпринимательство: инновации для устойчивого развития(ռուս.). — 2010. — С. 109-120. Архивировано из первоисточника 12 Սեպտեմբերի 2015. Печатается по: Johanna Mair and Kate Ganly Social Entrepreneurs: Innovating Toward Sustainability(անգլ.) // Worldwatch Institute State of the World 2010: Transforming Cultures. From Consumerism to Sustainabilit. — New Yor: W.W. Norton & Company, 2010. — С. 103-109.
  4. Дэвид Борнстейн Как изменить мир: Социальное предпринимательство и сила новых идей. — Москва: Альпина Паблишер, 2012. — 499 с. — ISBN 978-5-9614-1741-8
  5. Allen Grossman, Sarah Allpeby, Caitlin Reimers (2013 թ․ հունիսի 13). «Venture P hilanthropy: Its Evolution and Its Future» (PDF) (անգլերեն). Harvard Business School. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]