Ջեֆրի Դեման
(Վերահղված է Ջեֆրի ԴեՄանից)
Jump to navigation
Jump to search
Ջեֆրի Դեման անգլ.՝ Jeffrey DeMunn | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 25, 1947[1] (72 տարեկան) |
Ծննդավայր | Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Յունիոն քոլեջ և Բրիստոլ Օլդ Վիկ թատերական դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
Ակտիվ շրջան | 1978–այժմ |
Ամուսին(ներ) | Էն Սեկյաեր (1974–1995) Քերի Լի (2001–այժմ) |
Պարգևներ և մրցանակներ | CableACE մրցանակ |
Ջեֆրի Դեման (անգլ.՝ Jeffrey DeMunn, ապրիլի 25, 1947[1], Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ), թատրոնի, հեռուստատեսության և կինոյի ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Քայլող մեռյալները» բազմասերիանոց հեռուստաֆիլմի առաջին և երկրորդ եթերաշրջաններում հանդես գալու համար։
Հանդիսատեսին հայտնի է նաև «Ուղեկցորդը», «Կանաչ մղոն», «Մառախուղ» և այլ ֆիլմերում ունեցած երկրորդ պլանի դերերի համար։ 1995 թվականին նկարահանվել է «Քաղաքացի իքսը» ֆիլմում՝ մարմնավորելով խորհրդային ժամանակների ամենաարյունարբու սերիական մարդասպան Անդրեյ Չիկատիլոյին։ Մարդասպանի դերը Դեմանին բերում է «CableACE մրցանակ», ինչպես նաև առաջադրվում է «Էմմի» մրցանակի՝ «լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|