Ջեք Ռիչեր 2։ Երբեք մի՛ վերադարձիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեք Ռիչեր 2։ Երբեք մի՛ վերադարձիր
անգլ.՝ Jack Reacher: Never Go Back
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3], թրիլեր[4][2][3], քրեական ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԵրբեք մի վերադարձիր
Թվականնոյեմբերի 10, 2016[5], հոկտեմբերի 20, 2016[6] և 2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷդուարդ Ցվիկ[1][4][3][…]
ՊրոդյուսերԹոմ Քրուզ, Դոն Գրեյնջեր և Քրիստոֆեր ՄաքՔուորի
Սցենարի հեղինակՄարշալ Հերսկովից, Ռիչարդ Ուենկ և Էդուարդ Ցվիկ
ԴերակատարներԹոմ Քրուզ[4][7][3][…], Քոբի Սմալդերս[7][3], Դանիկա Յարոշ[7][3], Էլդիս Հոջ[7], Պատրիկ Հոյզինգեր[7], Հոլթ ՄակՔալանի[7], Ռոբերտ Նեփեր, Ջեյսոն Դուգլաս, Մայքլ Պապաջոն, Լի Չայլդ, Ջեսիկա Սթրուփ և Ջուլիա Հոլթեր
ՕպերատորՕլիվեր Վուդ
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ և Հենրի Ջեքման
ՄոնտաժՍթիվեն Ռոզենբլում
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
Նկարահանման վայրԼաֆայետ Հրապարակ[8], Բաթոն Ռուժ[8] և Օռլեան շրջան[8]
ԿինոընկերությունParamount Pictures և Skydance Media
Տևողություն118 րոպե
Բյուջե60 000 000 $[9][10]
Շահույթ161 484 189 $
ՆախորդՋեք Ռիչեր
Պաշտոնական կայքէջ
 Jack Reacher: Never Go Back Վիքիպահեստում

Ջեք Ռիչեր 2։ Երբեք մի վերադսարձիր (անգլ.՝ Jack Reacher: Never Go Back), ռեժիսոր Էդվարդ Ցվիկի գեղարվեստական ֆիլմը՝ նկարահանված Լի Չայլդի՝ 2013 թվականին գրված «Ջեք Ռիչեր կամ երբեք մի վերադարձիր» (Ջեք Ռիչերի մասին 18-րդ գիրքը) վեպի հիման վրա, 2012 թվականի Ջեք Ռիչեր ֆիլմի շարունակությունը։ ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 21-ին[11]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին դրվագում նախկին զինվորական ոստիկանության մայոր Ջեք Ռիչերը մատնում է իշխանություններին մարդկանց առևտրի ընդհատակյա ցանցը, որը ղեկավարում էր տեղի շերիֆը։ Դրանից հետո նա ստանում է հրավեր մայոր Սյուզեն Թյորներից, որն օգնել էր նրան արդարության ազատ ջատագովի գործունեության մեջ, իշխանությանունների հետ հարթեցնելով ձևականությունները, և մեկնում Վաշինգտոն։ Նրանք իրար երբեք չեն տեսել, սակայն միմյանց նկատմամբ զգում են հետաքրքրություն և համակրանք։ Ժամանելուն պես Ռիչերը տեղեկանում է, որ իր գալուց առաջ Թյորները ձերբակալվել է և մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Այդ մասին նրան հայտնում է գնդապետ Սեմ Մորգանը։

Թյորների փաստաբանը՝ գնդապետ Բոբ Մուրկրոֆթը պնդում է, որ նա մեղավոր է Աֆղանստանում զոհված 2 զինվորների մահվան մեջ, սակայն Ջեքը կարծում է, որ նրա դեմ դավեր են նյութում։ Մուրկրոֆթը նաև նրան տալիս է հայրության ճանաչման հայտ, որը նրան է ուղարկել մի անհայտ կին։ Այնտեղ կար 15-ամյա Սամանտա Դաթոնի լուսանկարը։ Ջեքը պարզում է, որ նա ապրում է խորթ ընտանիքում, քանի որ նրա իրական մայրը հանցավոր անցյալով թմրամոլ է։

Ջեքը գտնում է Սամանտային և տեսնում, թե ինչպես է նա փոքր գողություն կատարում։ Սամանտան նկատելով նրան վռնդում է, մտածելով, որ նա իր մոր հանցավոր ընկերներից մեկն է։ Ռիչերը աղջկանից լսում է իր սեփական արտահայտությունը՝ «Չեմ սիրում, երբ ինձ հետևում են»։ Երևում է, որ նրան դուր է գալիս Սամանտայի վճռականությունը և նա սկսում է կասկածել իր անսպասելի հայրության ամբողջական անհնարինությանը։

Ռիչերը նորից է հանդիպում Մուրկրոֆթի հետ, բայց նա չի շտապում կիսվել Թյորների գործի մանրամասներով։ Գիշերը անհայտ անձինք տանջում և սպանում են Մուրկրոֆթին։ Նրա մահվան մեջ մեղադրում են Ռիչերին, ձերբակալում են և տանում այն բանտը, որտեղ պահում էին նաև Թյորներին։ Նրա հետևից գալիս են վարձու մարդասպաններ։ Ռիչերը փրկում է Թյորներին և նրանք միասին փախչում են բանտից։ Սյուզենը փորձում է պարզել, թե ինչու են մահացելԱֆղանստանի զինվորները։ Այդ ժամանակ նրանց հետքի վրա կանգնում է Մուրկրոֆթի մարդասպանը՝ Ջեք «Որսորդը»։

Ռիչերը և Թյորները մի կերպ կարողանում են փախչել պրոֆեսիոնալ վարձու մարդասպանից, որից հետո ներխուժում են գնդապետ Մորգանի տուն։ Նրանց հաջողվում է տեղեկություն կորզել զոհված զինվորների և միակ փրկված վկայի՝ Դենիել Պրյուդոմի մասին, և պարզվում է, դրա մեջ ներքաշված է «Պարասոս» ընկերությունը։ Նրանց հետևից «Որսորդը» գալիս է Մորգանի տուն, սպանում է նրան և նորից դավելով Ռիչերին։

Ռիչերը Թյորների հետ միասին գնում է Սամանտայի մոտ (Ռիչերի աղջկա) հասկանալով, որ նրան վտանգ է սպառնում։ Սամանտայի տանը նրանք գտնում են խորթ ծնողների դիակները և խոհանոցի պահարանի մեջ թաքնված, վախեցած աղջկան։ Արդեն երեքով նրանք մեկնում են Նոր Օրլեան, որտեղ ապրում է Պրյուդոմի կինը։ Բայց նա չգիտի, թե որտեղ է իր ամուսինը, միայն ասում է, որ «Դենիելը այնտեղ է, որտեղ կան թմրանյութեր»։

Սամանտայի միջոցով Ռիչերը վերջ ի վերջո գտնում է Պրյուդոմին։ Վերջինս նրան պատմում է, որ Աֆղանստանում զոհվածները պարզել էին ճշմարտությունը «Պարասոսի» մասին, որը պետք է այնտեղից ԱՄՆ բերեր զենքերը, սակայն դրա փոխարեն նրանք զենքերը վաճառում էին աֆղանական զինվորականներին և ԱՄՆ էր բերում դատարկ արկղեր։ Սյուզենը օգնության է խնդրում իր հին ընկերոջից՝ կապիտան Էնթոնի Էսպինից։ Նա նշանակված ժամին գալիս է Պրյուդոմի հետ հանդիպման, սակայն որոշ ժամանակ անց նրանց վրա հարձակվում են «Պարասոսի» կողմից ուղարկված վարձու մարդասպանները։ Էսպինին վիրավորում են, իսկ Պրյուդոմին սպանում։

Էսպինը, Ռիչերը և Թյորները գնում են «Պարասոս», որտեղ ժամանում է հեթական գոյություն չունեցող զենքերի խմբաքանակը։ Սկզբում նրանց խանգարում են «Պարասոսի» պահակները, բայց ընկերության ղեկավար գեներալ Ջեյմս Հարկնեսը ինքն է ցույց տալիս, որ արկղերը լիքն են։ Թյորները հուսահատության մեջ է, Ռիչերը խաբեության հոտը առնելով, կոտրում է հրթիռներից մեկը, և այնտեղից թափվում են ափիոնով լի տոպրակներ։ Հարկնեսին և նրա կամակատարներին ձերբակալում են։

Այդ ժամանակ քաղաքի մյուս ծայրում «Որսորդը» գտնում է Սամանտայի հետքը։ Նա միայն հասցնում է տեղյակ պահել Ռիչերին և փորձում է թաքնվել մարդասպանից։ Ջեքը հուսահատված վազում է դստերը փրկելու։ Օրլեանի փողոցներում դիմակահանդես էր, և մարդկանց մեծ ամբոխը դժվարացնում են «Որսորդի» փնտրտուքները։ Վերջ ի վերջո նա նկատում է աղջկան, ով մագլցում էր տների տանիքներին՝ փորձելով վազել դրանց վրայով։ Այդ պահին հասած Ռիչերը նույնպես տեսնում է Սամանտային և նրան հետևող մարդասպանին։ Բայց երբ Ջեքը հասնում է աղջկան, «Որսորդը» արդեն բռնել էր Սամանտային և ատրճանակը պահել նրա քունքին։ Ռիչերը, Սամանտային նշան տալով, հարձակվում է «Որսորդի» վրա, աղջիկը վերջին վայրկյանին փրկվում է, իսկ Ռիչերը «Որսորդի» հետ ընկնում է տանիքից։ Անկումը մահացու չէր, և, ուշքի գալով, նրանք բռունցքներով մարտի են բռնվում, որում ի վեջո հաղթում է Ռիչերը։

Գեներալ Հարկնեսի ձերբակալումից հետո Թյորներին վերադարձնում են իր կոչումը։ Ռիչերը ընկերական հրաժեշտ է տալիս նրան։ Մյուս տեսարանում Սամանտայի աչքերով ցուցադրվում է, թե ինչպես է խորտկարանի սեղաններից մեկի մոտ նստած Ռիչերին մատուցողուհին սուրճ լցնում։ Հետո Սամանտան ներս է մտնում, նստում է Ռիչերի մոտ և ասում, որ նա չի կարող իր հայրը լինել։ Ռիչերը առանց անհարմարության պատասխանում է, որ դեռ չի հանդիպել Սամանտայի մորը՝ Կենդիսին, և, հնարավոր է, որ ճանաչի նրան, քանի որ հիշում է բոլոր նրանց ում հետ քնել է իր կյանքի ընթացքում։ Սամանտան ասում է, որ հենց նրան սուրճ լցնող մատուցողուհին է իր հարազատ մայրը՝ Կենդիսը։ Քանի որ Ռիչերը և Կենդիսը չճանաչեցին մինյանց, հայրության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ավելի ուշ Ռիչերը և Սամանտան հրաժեշտ են տալիս միմյանց նրա նոր դպրոցի մուտքի մոտ, և, դատելով աղջկա խիստ դպրոցական համազգեստից և շենքի պատկառելի տեսքից, Ռիչերը (գուցե նաև Թյորները) մասնակցություն է ունեցել նրա ապագայի կառուցման մեջ։ Ռիչերը հետևում է իր սովորական զուսպ պահվածքին, բայց վերջին պահին Սամանտան վազում է նրան մոտ, և նրանք քնքշորեն գրկախառնվում են։ Գրկախառնության ժամանակ Սամանտան հասցնում է հեռախոս գցել Ռիչերի գրպանը։ Ֆիլմի վերջում Ռիչերը կանգնած է մայրուղու վրա, հանկարծ նրա գրպանում հնչում է հաղորդագրության ձայն։ Ջեքը կարդում է Սամանտայի հաղորդագրությունը և ժպտալով լքում է քաղաքը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Թոմ Քրուզ Ջեք Ռիչեր Ջեք Ռիչեր
Քոբի Սմալդերս Սյուզեն Թյորներ մայոր Սյուզեն Թյորներ
Դանիկա Յարոշ Սամանտա Դատոն Սամանտա Դատոն
Օսթին Հեբերթ Դենիել Պրյուդոմ Դենիել Պրյուդոմ
Պատրիկ Հյուսինգեր որսորդ
Էլդիս Հոդջ Էնթոնի Էսպին կապիտան Էնթոնի Էսպին
Հոլթ ՄակԿելլանի Սեմ Մորգան գնդապետ Սեմ Մորգան
Ռոբերտ Կնեպեր Ջեյմս Հարկնես գեներալ Ջեյմս Հարկնես
Ռոբերտ Կատրինի Բոբ Մուրկրոֆթ գնդապետ Բոբ Մուրկրոֆթ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե հայտնում էին, որ ֆիլմի երկրորդ մասը դժվար թե նկարահանվի հյուսիսամերիկյան վարձույթում առաջին ֆիլմի համեստ շահույթի պատճառով[12]։ Սակայն 2013 թվականի փետրվարին սիկվելի հայտնվել դարձավ առավել հավանական, երբ ֆիլմն ամբողջ աշխարհում ստացավ 200 միլիոն դոլարից ավելի շահույթ[13]։ 2013 թվականի դեկտեմբերի 9-ին հայտարարվեց, որ Paramount Pictures-ը և Skydance Media-ն մշակում են սիքվելը՝ հիմնված 2013 թվականի «Երբեք մի վերադարձիր» վեպի վրա[14]։

2014 թվականի մայիսի 14-ին հայտարարվեց, որ Թոմ Քրուզը կվերադառնա Ջեք Ռիչերի դերը խաղալու[15]։

2015 թվականի մայիսի 19-ին Deadline.com-ը հայտնեց, որ Էդվարդ Զուիքը կնկարահանի ֆիլմը և կգրի սցենարը Մարշալ Հերսկովիզի հետ, մինչ այդ այն գրում էր Ռիչարդ Ուեկը։ Զվիկը և Քրուզը անցյալում նույնպես աշխատել են միասին «Վերջին սամուրայ» ֆիլմի նկարահանման ժամանակ[16]։ 2015 թվականի օգոստոսի 14-ին TheWrap-ը հայտնեց, որ Քոբի Սմալդերսը բանակցությանններ է վարում ֆիլմի գլխավոր կնոջ դերը ստանալու համար[17]։ 2015 թվականի սեպտեմբերին նաև հայտնի դարձավ, որ դերերի համար բանակցությաններ են վարում նաև Դանիկա Յարոշը[18], Էլդիս Հոդջը[19] և Պատրիկ Հյուսինգերը[20]։ 2015 թվականի հոկտեմբերի 20-ին Հոլթ ՄակԿելլանին և Օսթին Հեբերթը միացել են դերասանական կազմին[21], իսկ 2012 թվականի նոյեմբերի 12-ին՝ Ռոբերտ Կատրինին[22]։ 2016 թվականի հունվարի 20-ին հայտարարվեց, որ Ռոբերտ Կնեպերը կխաղա գեներալ Ջեյմս Հարկնեսի դերը[23]։

Ֆիլմի նկարահանումները սկսվեցին 2015 թվականի հոկտեմբերի 20-ին Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում։ 2015 թվականի նոյեմբերի 23-ին նկարահանումները տեղի էին ունենում Բաթոն Ռուժում։ 2016 թվականի հունվարին նկարահանումները տեղի էին ունենում Սեյթ Ֆրանսիսվիլում։

2015 թվականի սեպտեմբերին Paramount Pictures-ը ֆիլմի պրեմիերան նշանակեց 2016 թվականի հոկտեմբերի 21-ին[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt3393786/
  2. 2,0 2,1 http://www.metacritic.com/movie/jack-reacher-2
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=225768.html
  4. 4,0 4,1 4,2 http://www.filmaffinity.com/es/film722160.html
  5. Internet Movie Database — 1990.
  6. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 http://www.imdb.com/title/tt3393786/fullcredits
  8. 8,0 8,1 8,2 http://www.imdb.com/title/tt3393786/locations?ref_=tt_dt_dt
  9. Jack Reacher: Never Go Back — 1999.
  10. Faughnder R. 'Jack Reacher: Never Go Back' to battle 'Ouija' sequel and 'Boo! A Madea Halloween' at box officeLA: 2016. — ISSN 0458-3035; 2165-1736
  11. 11,0 11,1 McNary, Dave. (2015 թ․ սեպտեմբերի 2). «Tom Cruise's Jack Reacher 2 set for October 2016 release» (անգլերեն). Variety. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  12. McClintock, Pamela (2013 թ․ հունվարի 14). «Tom Cruise's 'Jack Reacher' Unlikely to Get Sequel» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  13. Trumbore, Dave (2013 թ․ փետրվարի 22). «JACK REACHER Sequel Possibly in the Works at Paramount and Skydance» (անգլերեն). Collider.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  14. Fleming Jr, Mike (2013 թ․ դեկտեմբերի 9). «Jack Reacher's Back; Tom Cruise Developing New Bestseller 'Never Go Back'» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  15. Staff Writer (2014 թ․ մայիսի 14). «Jack Reacher 2 Movie To Bring Back 'Top Gun' Star Tom Cruise With A 'Teenage Female Sidekick' Based On Lee Child's Novel 'Never Go Back'» (անգլերեն). KpopStarz. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  16. Fleming Jr, Mike (2015 թ․ մայիսի 19). «Ed Zwick In Talks To Direct 'Jack Reacher' Sequel» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  17. Sneider, Jeff; Verhoeven, Beatrice (2015 թ․ օգոստոսի 14). «'Avengers' Star Cobie Smulders Poised to Join Tom Cruise in 'Jack Reacher 2' (Exclusive)» (անգլերեն). TheWrap. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. Kroll, Justin (2015 թ․ սեպտեմբերի 15). «'Jack Reacher': 'Heroes Reborn' Actress Eyed to Join Tom Cruise (EXCLUSIVE)» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  19. Kroll, Justin (2015 թ․ սեպտեմբերի 17). «'Jack Reacher 2' Eyes 'Straight Outta Compton' Actor (EXCLUSIVE)» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  20. Kit, Borys (2015 թ․ սեպտեմբերի 22). «Tom Cruise's 'Jack Reacher 2' Finds Its Villain» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  21. Kroll, Justin (2015 թ․ հոկտեմբերի 20). «'Jack Reacher': Holt McCallany Rounds Out Cast of Tom Cruise's Sequel» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  22. A. Lincoln, Ross (2015 թ․ նոյեմբերի 12). «Robert Catrini Joins 'Jack Reacher' Sequel; Will Yun Lee Set For 'She Has A Name'» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  23. A. Lincoln, Ross (2016 թ․ հունվարի 20). «Robert Knepper Cast In 'Jack Reacher: Never Go Back'» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Ռիչեր 2։ Երբեք մի՛ վերադարձիր» հոդվածին։