Ջեք Ռիչեր 2։ Երբեք մի՛ վերադարձիր
Ջեք Ռիչեր 2։ Երբեք մի՛ վերադարձիր անգլ.՝ Jack Reacher: Never Go Back | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | մարտաֆիլմ[1][2][3], թրիլեր[4][2][3], քրեական ֆիլմ և վեպի էկրանավորում |
Հիմք | Երբեք մի վերադարձիր |
Թվական | նոյեմբերի 10, 2016[5], հոկտեմբերի 20, 2016[6] և 2016 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Էդուարդ Ցվիկ[1][4][3][…] |
Պրոդյուսեր | Թոմ Քրուզ, Դոն Գրեյնջեր և Քրիստոֆեր ՄաքՔուորի |
Սցենարի հեղինակ | Մարշալ Հերսկովից, Ռիչարդ Ուենկ և Էդուարդ Ցվիկ |
Դերակատարներ | Թոմ Քրուզ[4][7][3][…], Քոբի Սմալդերս[7][3], Դանիկա Յարոշ[7][3], Էլդիս Հոջ[7], Պատրիկ Հոյզինգեր[7], Հոլթ ՄակՔալանի[7], Ռոբերտ Նեփեր, Ջեյսոն Դուգլաս, Մայքլ Պապաջոն, Լի Չայլդ, Ջեսիկա Սթրուփ և Ջուլիա Հոլթեր |
Օպերատոր | Օլիվեր Վուդ |
Երաժշտություն | Զեյմս Նյուտոն Հովարդ և Հենրի Ջեքման |
Մոնտաժ | Սթիվեն Ռոզենբլում |
Պատմվածքի վայր | Վաշինգտոն |
Նկարահանման վայր | Լաֆայետ Հրապարակ[8], Բաթոն Ռուժ[8] և Օռլեան շրջան[8] |
Կինոընկերություն | Paramount Pictures և Skydance Media |
Տևողություն | 118 րոպե |
Բյուջե | 60 000 000 $[9][10] |
Շահույթ | 161 484 189 $ |
Նախորդ | Ջեք Ռիչեր |
Պաշտոնական կայքէջ | |
Jack Reacher: Never Go Back Վիքիպահեստում |
Ջեք Ռիչեր 2։ Երբեք մի վերադսարձիր (անգլ.՝ Jack Reacher: Never Go Back), ռեժիսոր Էդվարդ Ցվիկի գեղարվեստական ֆիլմը՝ նկարահանված Լի Չայլդի՝ 2013 թվականին գրված «Ջեք Ռիչեր կամ երբեք մի վերադարձիր» (Ջեք Ռիչերի մասին 18-րդ գիրքը) վեպի հիման վրա, 2012 թվականի Ջեք Ռիչեր ֆիլմի շարունակությունը։ ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 21-ին[11]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին դրվագում նախկին զինվորական ոստիկանության մայոր Ջեք Ռիչերը մատնում է իշխանություններին մարդկանց առևտրի ընդհատակյա ցանցը, որը ղեկավարում էր տեղի շերիֆը։ Դրանից հետո նա ստանում է հրավեր մայոր Սյուզեն Թյորներից, որն օգնել էր նրան արդարության ազատ ջատագովի գործունեության մեջ, իշխանությանունների հետ հարթեցնելով ձևականությունները, և մեկնում Վաշինգտոն։ Նրանք իրար երբեք չեն տեսել, սակայն միմյանց նկատմամբ զգում են հետաքրքրություն և համակրանք։ Ժամանելուն պես Ռիչերը տեղեկանում է, որ իր գալուց առաջ Թյորները ձերբակալվել է և մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Այդ մասին նրան հայտնում է գնդապետ Սեմ Մորգանը։
Թյորների փաստաբանը՝ գնդապետ Բոբ Մուրկրոֆթը պնդում է, որ նա մեղավոր է Աֆղանստանում զոհված 2 զինվորների մահվան մեջ, սակայն Ջեքը կարծում է, որ նրա դեմ դավեր են նյութում։ Մուրկրոֆթը նաև նրան տալիս է հայրության ճանաչման հայտ, որը նրան է ուղարկել մի անհայտ կին։ Այնտեղ կար 15-ամյա Սամանտա Դաթոնի լուսանկարը։ Ջեքը պարզում է, որ նա ապրում է խորթ ընտանիքում, քանի որ նրա իրական մայրը հանցավոր անցյալով թմրամոլ է։
Ջեքը գտնում է Սամանտային և տեսնում, թե ինչպես է նա փոքր գողություն կատարում։ Սամանտան նկատելով նրան վռնդում է, մտածելով, որ նա իր մոր հանցավոր ընկերներից մեկն է։ Ռիչերը աղջկանից լսում է իր սեփական արտահայտությունը՝ «Չեմ սիրում, երբ ինձ հետևում են»։ Երևում է, որ նրան դուր է գալիս Սամանտայի վճռականությունը և նա սկսում է կասկածել իր անսպասելի հայրության ամբողջական անհնարինությանը։
Ռիչերը նորից է հանդիպում Մուրկրոֆթի հետ, բայց նա չի շտապում կիսվել Թյորների գործի մանրամասներով։ Գիշերը անհայտ անձինք տանջում և սպանում են Մուրկրոֆթին։ Նրա մահվան մեջ մեղադրում են Ռիչերին, ձերբակալում են և տանում այն բանտը, որտեղ պահում էին նաև Թյորներին։ Նրա հետևից գալիս են վարձու մարդասպաններ։ Ռիչերը փրկում է Թյորներին և նրանք միասին փախչում են բանտից։ Սյուզենը փորձում է պարզել, թե ինչու են մահացելԱֆղանստանի զինվորները։ Այդ ժամանակ նրանց հետքի վրա կանգնում է Մուրկրոֆթի մարդասպանը՝ Ջեք «Որսորդը»։
Ռիչերը և Թյորները մի կերպ կարողանում են փախչել պրոֆեսիոնալ վարձու մարդասպանից, որից հետո ներխուժում են գնդապետ Մորգանի տուն։ Նրանց հաջողվում է տեղեկություն կորզել զոհված զինվորների և միակ փրկված վկայի՝ Դենիել Պրյուդոմի մասին, և պարզվում է, դրա մեջ ներքաշված է «Պարասոս» ընկերությունը։ Նրանց հետևից «Որսորդը» գալիս է Մորգանի տուն, սպանում է նրան և նորից դավելով Ռիչերին։
Ռիչերը Թյորների հետ միասին գնում է Սամանտայի մոտ (Ռիչերի աղջկա) հասկանալով, որ նրան վտանգ է սպառնում։ Սամանտայի տանը նրանք գտնում են խորթ ծնողների դիակները և խոհանոցի պահարանի մեջ թաքնված, վախեցած աղջկան։ Արդեն երեքով նրանք մեկնում են Նոր Օրլեան, որտեղ ապրում է Պրյուդոմի կինը։ Բայց նա չգիտի, թե որտեղ է իր ամուսինը, միայն ասում է, որ «Դենիելը այնտեղ է, որտեղ կան թմրանյութեր»։
Սամանտայի միջոցով Ռիչերը վերջ ի վերջո գտնում է Պրյուդոմին։ Վերջինս նրան պատմում է, որ Աֆղանստանում զոհվածները պարզել էին ճշմարտությունը «Պարասոսի» մասին, որը պետք է այնտեղից ԱՄՆ բերեր զենքերը, սակայն դրա փոխարեն նրանք զենքերը վաճառում էին աֆղանական զինվորականներին և ԱՄՆ էր բերում դատարկ արկղեր։ Սյուզենը օգնության է խնդրում իր հին ընկերոջից՝ կապիտան Էնթոնի Էսպինից։ Նա նշանակված ժամին գալիս է Պրյուդոմի հետ հանդիպման, սակայն որոշ ժամանակ անց նրանց վրա հարձակվում են «Պարասոսի» կողմից ուղարկված վարձու մարդասպանները։ Էսպինին վիրավորում են, իսկ Պրյուդոմին սպանում։
Էսպինը, Ռիչերը և Թյորները գնում են «Պարասոս», որտեղ ժամանում է հեթական գոյություն չունեցող զենքերի խմբաքանակը։ Սկզբում նրանց խանգարում են «Պարասոսի» պահակները, բայց ընկերության ղեկավար գեներալ Ջեյմս Հարկնեսը ինքն է ցույց տալիս, որ արկղերը լիքն են։ Թյորները հուսահատության մեջ է, Ռիչերը խաբեության հոտը առնելով, կոտրում է հրթիռներից մեկը, և այնտեղից թափվում են ափիոնով լի տոպրակներ։ Հարկնեսին և նրա կամակատարներին ձերբակալում են։
Այդ ժամանակ քաղաքի մյուս ծայրում «Որսորդը» գտնում է Սամանտայի հետքը։ Նա միայն հասցնում է տեղյակ պահել Ռիչերին և փորձում է թաքնվել մարդասպանից։ Ջեքը հուսահատված վազում է դստերը փրկելու։ Օրլեանի փողոցներում դիմակահանդես էր, և մարդկանց մեծ ամբոխը դժվարացնում են «Որսորդի» փնտրտուքները։ Վերջ ի վերջո նա նկատում է աղջկան, ով մագլցում էր տների տանիքներին՝ փորձելով վազել դրանց վրայով։ Այդ պահին հասած Ռիչերը նույնպես տեսնում է Սամանտային և նրան հետևող մարդասպանին։ Բայց երբ Ջեքը հասնում է աղջկան, «Որսորդը» արդեն բռնել էր Սամանտային և ատրճանակը պահել նրա քունքին։ Ռիչերը, Սամանտային նշան տալով, հարձակվում է «Որսորդի» վրա, աղջիկը վերջին վայրկյանին փրկվում է, իսկ Ռիչերը «Որսորդի» հետ ընկնում է տանիքից։ Անկումը մահացու չէր, և, ուշքի գալով, նրանք բռունցքներով մարտի են բռնվում, որում ի վեջո հաղթում է Ռիչերը։
Գեներալ Հարկնեսի ձերբակալումից հետո Թյորներին վերադարձնում են իր կոչումը։ Ռիչերը ընկերական հրաժեշտ է տալիս նրան։ Մյուս տեսարանում Սամանտայի աչքերով ցուցադրվում է, թե ինչպես է խորտկարանի սեղաններից մեկի մոտ նստած Ռիչերին մատուցողուհին սուրճ լցնում։ Հետո Սամանտան ներս է մտնում, նստում է Ռիչերի մոտ և ասում, որ նա չի կարող իր հայրը լինել։ Ռիչերը առանց անհարմարության պատասխանում է, որ դեռ չի հանդիպել Սամանտայի մորը՝ Կենդիսին, և, հնարավոր է, որ ճանաչի նրան, քանի որ հիշում է բոլոր նրանց ում հետ քնել է իր կյանքի ընթացքում։ Սամանտան ասում է, որ հենց նրան սուրճ լցնող մատուցողուհին է իր հարազատ մայրը՝ Կենդիսը։ Քանի որ Ռիչերը և Կենդիսը չճանաչեցին մինյանց, հայրության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ավելի ուշ Ռիչերը և Սամանտան հրաժեշտ են տալիս միմյանց նրա նոր դպրոցի մուտքի մոտ, և, դատելով աղջկա խիստ դպրոցական համազգեստից և շենքի պատկառելի տեսքից, Ռիչերը (գուցե նաև Թյորները) մասնակցություն է ունեցել նրա ապագայի կառուցման մեջ։ Ռիչերը հետևում է իր սովորական զուսպ պահվածքին, բայց վերջին պահին Սամանտան վազում է նրան մոտ, և նրանք քնքշորեն գրկախառնվում են։ Գրկախառնության ժամանակ Սամանտան հասցնում է հեռախոս գցել Ռիչերի գրպանը։ Ֆիլմի վերջում Ռիչերը կանգնած է մայրուղու վրա, հանկարծ նրա գրպանում հնչում է հաղորդագրության ձայն։ Ջեքը կարդում է Սամանտայի հաղորդագրությունը և ժպտալով լքում է քաղաքը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Թոմ Քրուզ | Ջեք Ռիչեր |
Քոբի Սմալդերս | մայոր Սյուզեն Թյորներ |
Դանիկա Յարոշ | Սամանտա Դատոն |
Օսթին Հեբերթ | Դենիել Պրյուդոմ |
Պատրիկ Հյուսինգեր | որսորդ |
Էլդիս Հոդջ | կապիտան Էնթոնի Էսպին |
Հոլթ ՄակԿելլանի | գնդապետ Սեմ Մորգան |
Ռոբերտ Կնեպեր | գեներալ Ջեյմս Հարկնես |
Ռոբերտ Կատրինի | գնդապետ Բոբ Մուրկրոֆթ |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե հայտնում էին, որ ֆիլմի երկրորդ մասը դժվար թե նկարահանվի հյուսիսամերիկյան վարձույթում առաջին ֆիլմի համեստ շահույթի պատճառով[12]։ Սակայն 2013 թվականի փետրվարին սիկվելի հայտնվել դարձավ առավել հավանական, երբ ֆիլմն ամբողջ աշխարհում ստացավ 200 միլիոն դոլարից ավելի շահույթ[13]։ 2013 թվականի դեկտեմբերի 9-ին հայտարարվեց, որ Paramount Pictures-ը և Skydance Media-ն մշակում են սիքվելը՝ հիմնված 2013 թվականի «Երբեք մի վերադարձիր» վեպի վրա[14]։
2014 թվականի մայիսի 14-ին հայտարարվեց, որ Թոմ Քրուզը կվերադառնա Ջեք Ռիչերի դերը խաղալու[15]։
2015 թվականի մայիսի 19-ին Deadline.com-ը հայտնեց, որ Էդվարդ Զուիքը կնկարահանի ֆիլմը և կգրի սցենարը Մարշալ Հերսկովիզի հետ, մինչ այդ այն գրում էր Ռիչարդ Ուեկը։ Զվիկը և Քրուզը անցյալում նույնպես աշխատել են միասին «Վերջին սամուրայ» ֆիլմի նկարահանման ժամանակ[16]։ 2015 թվականի օգոստոսի 14-ին TheWrap-ը հայտնեց, որ Քոբի Սմալդերսը բանակցությանններ է վարում ֆիլմի գլխավոր կնոջ դերը ստանալու համար[17]։ 2015 թվականի սեպտեմբերին նաև հայտնի դարձավ, որ դերերի համար բանակցությաններ են վարում նաև Դանիկա Յարոշը[18], Էլդիս Հոդջը[19] և Պատրիկ Հյուսինգերը[20]։ 2015 թվականի հոկտեմբերի 20-ին Հոլթ ՄակԿելլանին և Օսթին Հեբերթը միացել են դերասանական կազմին[21], իսկ 2012 թվականի նոյեմբերի 12-ին՝ Ռոբերտ Կատրինին[22]։ 2016 թվականի հունվարի 20-ին հայտարարվեց, որ Ռոբերտ Կնեպերը կխաղա գեներալ Ջեյմս Հարկնեսի դերը[23]։
Ֆիլմի նկարահանումները սկսվեցին 2015 թվականի հոկտեմբերի 20-ին Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում։ 2015 թվականի նոյեմբերի 23-ին նկարահանումները տեղի էին ունենում Բաթոն Ռուժում։ 2016 թվականի հունվարին նկարահանումները տեղի էին ունենում Սեյթ Ֆրանսիսվիլում։
2015 թվականի սեպտեմբերին Paramount Pictures-ը ֆիլմի պրեմիերան նշանակեց 2016 թվականի հոկտեմբերի 21-ին[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt3393786/
- ↑ 2,0 2,1 http://www.metacritic.com/movie/jack-reacher-2
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=225768.html
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.filmaffinity.com/es/film722160.html
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 http://www.imdb.com/title/tt3393786/fullcredits
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.imdb.com/title/tt3393786/locations?ref_=tt_dt_dt
- ↑ Jack Reacher: Never Go Back — 1999.
- ↑ Faughnder R. 'Jack Reacher: Never Go Back' to battle 'Ouija' sequel and 'Boo! A Madea Halloween' at box office — El Segundo: 2016. — ISSN 0458-3035; 2165-1736
- ↑ 11,0 11,1 McNary, Dave. (2015 թ․ սեպտեմբերի 2). «Tom Cruise's Jack Reacher 2 set for October 2016 release» (անգլերեն). Variety. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
- ↑ McClintock, Pamela (2013 թ․ հունվարի 14). «Tom Cruise's 'Jack Reacher' Unlikely to Get Sequel» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Trumbore, Dave (2013 թ․ փետրվարի 22). «JACK REACHER Sequel Possibly in the Works at Paramount and Skydance» (անգլերեն). Collider.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Fleming Jr, Mike (2013 թ․ դեկտեմբերի 9). «Jack Reacher's Back; Tom Cruise Developing New Bestseller 'Never Go Back'» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Staff Writer (2014 թ․ մայիսի 14). «Jack Reacher 2 Movie To Bring Back 'Top Gun' Star Tom Cruise With A 'Teenage Female Sidekick' Based On Lee Child's Novel 'Never Go Back'» (անգլերեն). KpopStarz. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Fleming Jr, Mike (2015 թ․ մայիսի 19). «Ed Zwick In Talks To Direct 'Jack Reacher' Sequel» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Sneider, Jeff; Verhoeven, Beatrice (2015 թ․ օգոստոսի 14). «'Avengers' Star Cobie Smulders Poised to Join Tom Cruise in 'Jack Reacher 2' (Exclusive)» (անգլերեն). TheWrap. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Kroll, Justin (2015 թ․ սեպտեմբերի 15). «'Jack Reacher': 'Heroes Reborn' Actress Eyed to Join Tom Cruise (EXCLUSIVE)» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Kroll, Justin (2015 թ․ սեպտեմբերի 17). «'Jack Reacher 2' Eyes 'Straight Outta Compton' Actor (EXCLUSIVE)» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Kit, Borys (2015 թ․ սեպտեմբերի 22). «Tom Cruise's 'Jack Reacher 2' Finds Its Villain» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Kroll, Justin (2015 թ․ հոկտեմբերի 20). «'Jack Reacher': Holt McCallany Rounds Out Cast of Tom Cruise's Sequel» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
- ↑ A. Lincoln, Ross (2015 թ․ նոյեմբերի 12). «Robert Catrini Joins 'Jack Reacher' Sequel; Will Yun Lee Set For 'She Has A Name'» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
- ↑ A. Lincoln, Ross (2016 թ․ հունվարի 20). «Robert Knepper Cast In 'Jack Reacher: Never Go Back'» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Ռիչեր 2։ Երբեք մի՛ վերադարձիր» հոդվածին։ |
|
- Նոր Օռլեանում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների էքշն թրիլեր ֆիլմեր
- 2016 ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դետեկտիվ ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ամերիկյան քրեական թրիլեր ֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Էդուարդ Ցվիկի ֆիլմեր
- Ֆիլմեր Հելոուինի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2016 թվականին
- Լուիզիանայում նկարահանված ֆիլմեր