Ջերի Ֆոլուելլ
Ջերի Ֆոլուելլ անգլ.՝ Jerry Lamon Falwell | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 11, 1933[1][2][3][…] |
Ծննդավայր | Լինչբերգ, Վիրջինիա, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 15, 2007[4][1][2][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Լինչբերգ, Վիրջինիա, ԱՄՆ |
Գերեզման | Վիրջինիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | բապտիստություն |
Կրթություն | Baptist Bible College? և Brookville High School? |
Մասնագիտություն | քարոզիչ, ոչ գեղարվեստական գրող և հասարակական գործիչ |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Երեխաներ | Jonathan Falwell? և Jerry Falwell, Jr.? |
Jerry Falwell Վիքիպահեստում |
Ջերի Լեյմոն Ֆոլուելլ (անգլ.՝ Jerry Lamon Falwell, օգոստոսի 11, 1933[1][2][3][…], Լինչբերգ, Վիրջինիա, ԱՄՆ - մայիսի 15, 2007[4][1][2][…], Լինչբերգ, Վիրջինիա, ԱՄՆ), ազդեցիկ ամերիկացի հովիվ և հեռավայելիստ։ Ֆոլուելլը ի սկզբանե պատկանել է բապտիստների ճյուղերից մեկին՝ «Հարավային բապտիստական կոնվենցիային», բայց հետագայում միացել է ֆունդամենտալիստական ավետարանական քրիստոնյաներին։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոլուելլը հիմնադրել է Ազատության քոլեջի բապտիստական համալսարանը (1971 թվական, 1985 թվականին վերանվանվել է Ազատության համալսարան)։ Համալսարանի ուսանողներից պահանջվել է պահպանել վարքագծի խիստ կանոնագիրք և 1-ին կուրսում ուսումնասիրել Աստվածաշնչյան հիմունքներ։ Համալսարանում դասավանդվող առարկաների շարքում է եղել «գիտական կրեացիոնիզմը»։
Նա հիմնադրել է նաև «Բարոյական մեծամասնություն» (1979 թվական) կրոնական և քաղաքական կազմակերպությունը, որը 1980-ականների սկզբին, ըստ Ֆոլուելլի, ունեցել է ավելի քան 6 միլիոն անդամ (լուծարվել է 1989 թվականին)[5]։
Հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոլուելլը նահապետական տեսակետ է ունեցել ընտանիքի նկատմամբ։ Ընտանիքի հիմքը պետք է լիներ եկեղեցին, որը նշանակված էր ոչ միայն որպես աղոթատեղի, այլև սոցիալական կյանքի կենտրոն։ Ֆոլուելլը դեմ էր աբորտաներին, նույնասեռականներին[5][6], ֆեմինիզմին և դպրոցի աշխարհիկ բնույթին[7]։ Նա հայտնի էր նաև հանրապետականներից իր հետևողական աջակցությամբ, մասնավորապես, ենթադրվում է, որ «Բարոյական մեծամասնությունը» զգալի ներդրում են ունեցել 1980 թվականի ընտրություններում Ռոնալդ Ռեյգանի հաղթանակում[8]։ 1985 թվականին, ապարտեիդի գագաթնակետին, Ֆոլուելլը դեմ էր Հարավային Աֆրիկայի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը։ Նա պնդում էր, որ ապարտեիդը կլինի ավելի փոքր չարիք, քան Հարավային Աֆրիկայի և Խորհրդային Միության հնարավոր մերձեցումը[9]։
Hustler-ն ընդդեմ Ջերրի Ֆոլուելլի
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականին Լարի Ֆլինթի պոռնո Hustler ամսագիրը հրատարակել է Ջերի Ֆոլուելի հետ մտացածին հարցազրույց, որում Ֆոլուելը, իբր նպաստելով Քամփարիին, նկարագրել է, թե ինչպես է հարբած վիճակում առաջին անգամ զբաղվել սիրով իր մոր հետ տան բակում։ Այս հարցազրույցը ծաղրուծանակ էր իրական Campari գովազդային արշավի, որի ընթացքում հայտնի մարդիկ խոսում էին խմիչքի հետ իրենց առաջին ծանոթության մասին։ Էջի ներքևի մասում փոքր տառերով գրված էր, որ ամբողջ հարցազրույցը ծաղրերգություն է։
Ֆոլուելլը զրպարտության և ոչ նյութական վնասի հայց է ներկայացրել ընդդեմ Լարրի Ֆլինտի, Hustler ամսագրի և դրա բաշխիչ ընկերության։ Զրպարտության հայցը մերժվել է, իսկ բարոյական վնասի փոխհատուցման հայցը բավարարվել։ Գործը վերանայվել է ԱՄՆ Գերագույն դատարանում։ Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել Ստորին դատարանի որոշումը՝ Ֆոլուելլի հայցը բավարարելու մասով՝ հիմնավորելով, որ ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությունը պաշտպանում է հասարակական անձի ծաղրանկար ստեղծելու իրավունքը։
Hustler-ն ընդդեմ Ֆոլուելլի գործը մանրամասն նկարագրվել է Միլոշ Ֆորմանի «Մարդիկ ընդդեմ Լարի Ֆլինտի» կենսագրականում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարոզիչը և նրա երկվորյակ եղբայր Ջինը ծնվել են Վիրջինիա նահանգի Լինչբուրգ քաղաքում 1933 թվականի օգոստոսի 11-ին։ Մայրը՝ Էլեն Վիրջինիա, հայրը՝ Քերի Եզեկիա Ֆոլուելլ[10][11][12]։
12 апреля 1958 Джерри Фолуэлл женился на Мэйсел Пейт, с которой прожил почти полвека вплоть до своей смерти1958 թվականի ապրիլի 12-ին Ջերի Ֆոլուելը ամուսնացել է Մեյզել Փեյթի հետ, որի հետ նա ապրել է գրեթե կես դար մինչև իր մահը[13]։ Ունեցել են երեք երեխա. Ջերի Ֆոլուելլ կրտսեր (հայրական հիմնադրված Ազատության համալսարանի նախկին նախագահ), Ջոնաթան (ավագ հովիվ Բապտիստ Լինչբուրգում) և դուստրը Ջինին (վիրաբույժ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2007/05/15/obituaries/15cnd-falwell.html?pagewanted=all&_r=0
- ↑ 5,0 5,1 Fox News: A biography of Jerry Falwell, Fox News, 15 мая 2007 г.
- ↑ Jerry Falwell, Leading Religious Conservative, Dies, Нью-Йорк Таймс, 15 мая 2007 г.
- ↑ «Биография Джерри Фолуэлла на atheism.about.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «When worlds collide: politics, religion, and media at the 1970 East Tennessee Billy Graham Crusade. (appearance by President Richard M. Nixon)». Journal of Church and State. 1997 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.
- ↑ An Unholy Uproar Արխիվացված 2013-08-22 Wayback Machine, Тайм, 2 сентября 1985 г.
- ↑ Applebome, Peter (2007 թ․ մայիսի 15). «Jerry Falwell, leading religious conservative, dies at 73». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Falwell, Jerry (1933–2007)». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Personal Details for C. A. Beasley». FamilySearch.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Falwell, Macel; Hemry, Melanie Jerry Falwell: His Life and Legacy. — Simon and Schuster, 2008. — ISBN 9781416580287
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jerry Falwell Ministries
- Jerry Falwell Photo Gallery (1933—2007) Արխիվացված 2013-08-26 Wayback Machine from Time.com
- Liberty University
- Jerry Falwell at the Notable Names Database
- An NPR: Jerry Falwell timeline.
- Jerry Falwell introduces keynote speaker, President Ronald Reagan, to speak on interfaith cooperation of military chaplains during combat
- Dark Side of Rev. Moon: Buying the Right Արխիվացված 2009-07-26 Wayback Machine
- Franklin Graham’s Eulogy for Falwell
- Final Video Interview With Christiane Amanpour
- Canadian Broadcasting Corporation interview «The Politics of Plague» debate between Rev. Jerry Falwell and Rev Troy Perry
- TIME magazine cover story on Jerry Falwell, Sept. 2,1985 Արխիվացված 2013-06-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերի Ֆոլուելլ» հոդվածին։ |
|