Ջերարդ Մենլի Հոփքինս
| Ջերարդ Մենլի Հոփքինս | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 28, 1844[1][2][3][…] |
| Ծննդավայր | Ստրատֆորդ (Լոնդոն), Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][2][5][…] |
| Մահացել է | հունիսի 8, 1889[1][2][3][…] (44 տարեկան) |
| Մահվան վայր | Դուբլին, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6][7][8][…] |
| Գերեզման | Գլասնևին գերեզմանատուն[4][5] |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | կաթոլիկություն[9][5] և Անգլիկան եկեղեցի[5] |
| Կրթություն | Բալիոլ քոլեջ (1867)[5], Հայգեյթի դպրոց (1863)[5] և Սուրբ Բեունոյի Իգնատյան հոգևոր կենտրոն (1877)[4] |
| Երկեր | The Wreck of the Deutschland? |
| Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
| Ծնողներ | հայր՝ Մենլի Հոփքինս[4], մայր՝ Kate Smith? |
Ջերարդ Մենլի Հոփքինս (անգլ.՝ Gerard Manley Hopkins,հուլիսի 28, 1844[1][2][3][…], Ստրատֆորդ (Լոնդոն), Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][2][5][…] - հունիսի 8, 1889[1][2][3][…], Դուբլին, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6][7][8][…]), անգլիացի բանաստեղծ և կաթոլիկ քահանա։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Հայգեյթի դպրոցում (Լոնդոն) և Օքսֆորդի համալսարանում, որտեղ ընկերացել է բանաստեղծ Ռոբերտ Բրիջեսի հետ։ Հարել է Անգլիկան եկեղեցու օքսֆորդյան շարժմանը, հետո, ինչպես շարժման շատ գործիչներ, 1866 թվականին անցել է կաթոլիկության։ 1868 թվականին մտել է «Հիսուսի միաբանություն» կազմակերպության մեջ։ Ոչնչացրել է նախկինում գրվածները և հրաժարվել բանաստեղծություններ գրել, սակայն 1875 թվականին նորից սկսել է գրական այդ ժանրով ստեղծագործել՝ գրելով «Գերմանիայի խորտակումը» պոեմը։ 1884 թվականին դասավանդել է հունական գրականություն Դուբլինի համալսարանական քոլեջում։ Մահացել է տիֆային տենդից։
Ժառանգություն և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանության օրոք Հոփքինսը հոգ չի տարել իր ստեղծագործությունների տպագրման մասին. հրապարակվել են նրա միայն մի քանի բանաստեղծություններ։ 1918 թվականին նրա գրական ժառանգությունը հրատարակել է այն ժամանակ ճանաչված բանաստեղծ դափնեկիր Ռ. Բրիջեսը։ Դրանից հետո Հոփքինսը ճանաչվել է անգլալեզու ամենամեծ բանաստեղծներից մեկը։ Նորարարական ռիթմիկայով աչքի ընկնող «ցատկող բանաստեղծությունը», որի նմանությամբ գրվել են նրա հոգևոր սոնետների մեծ մասը, ձևավորվել է հին սաքսոնական պոեզիայի,ուելսական բանաստեղծության, մանկական երգերի և հաշվելուկների ազդեցության տակ։ Ջերարդ Մենլի Հոփքինսի բանաստեղծությունների համար երաժշտություն են գրել Էռնեստ Կշենեկը, Սեմյուել Բարբերը, Միլթոն Բեբիթը, Մայքլ Թիպետը, Նեդ Ռոռեմը, Ջոնաթան Հարվին, Շոն Օ՚Լիրին, Լեոնիդ Դեսյատնիկովը[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 Reid J. C. Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 3 4 5 Oxford Dictionary of National Biography / C. Matthew, D. Cannadine — Oxford: OUP, 2004.
- 1 2 3 4 5 6 7 various authors Dictionary of Irish Biography — RIA.
- 1 2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- 1 2 [Gerard Manley Hopkins Lur Hiztegi Entziklopedikoa] (բասկ.) — 1991.
- 1 2 Catholic Encyclopedia — 1995.
- ↑ Collective Catalog of Bibliographic Authorities of Chile
- ↑ «Gerard Manley Hopkins (The Lied, Art Song, and Choral Texts Archive: Texts and Translations to Lieder, mélodies, canzoni, and other classical vocal music)». web.archive.org. 2013 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Immortal Diamond: Studies in Gerard Manley Hopkins [1949]/ Norman Weyand, ed. New York: Octagon Books, 1969.
- Ward B.W. World As Word: Philosophical Theology in Gerard Manley Hopkins. Washington: Catholic University of America Press, 2001.
- Kaylor M.M. (2006). «Secreted Desires: The Major Uranians: Hopkins, Pater and Wilde». www.mmkaylor.com. Արխիվացված է օրիգինալից 2023-06-04-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Gerard Manley Hopkins Literary Festival». www.gerardmanleyhopkins.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- Журнал о творчестве Хопкинса Արխիվացված 2019-04-02 Wayback Machine (անգլ.)
- «Poetry X » Poetry Archives » Gerard Manley Hopkins». web.archive.org (անգլերեն). 2006 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին. Բանաստեղծություններ
- «RPO -- Selected Poetry of Gerard Manley Hopkins (1844-1889)». web.archive.org (անգլերեն). 2006 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին. Բանաստեղծություններ
- «The Web Concordances - Menu». www.concordancesoftware.co.uk (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- «Gerard Manley Hopkins Poetry Set To Music». www.gerardmanleyhopkins.net. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
{{cite web}}: Text "Audio Downloads" ignored (օգնություն); Text "Poems Collection" ignored (օգնություն) բանաստեղծությունները երաժշտական ձևավորմամբ - «Эхо падения». web.archive.org (ռուսերեն). 2006 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- «Джеральд Мэнли Хопкинс (1844-1889)- английский священник и поэт». www.englishpoetry.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին. Կենսագրական տեղեկություններ, թարգմանությունը Ալեքսանդր Լուկյանովի
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերարդ Մենլի Հոփքինս» հոդվածին։ |
| ||||||||||||||||