Միլթոն Բեբիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլթոն Բեբիթ
Ծնվել էմայիսի 10, 1916(1916-05-10)[1][2][3][…]
Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էհունվարի 29, 2011(2011-01-29)[4][1][3][…] (94 տարեկան)
Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԳերեզմանՓրինսթոն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, երաժշտության տեսաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան[5] և Ջուլիարդ դպրոց[5]
ԼեյբլNonesuch Records
ԿրթությունՆյու Յորքի համալսարան[5], Փենսիլվանիայի համալսարան[5] և Փրինսթոնի համալսարան[5]
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա[5], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[5], Ժամանակակից երաժշտության միջազգային ընկերություն[5] և Phi Beta Kappa
Պարգևներ

Միլթոն Բայրոն Բեբիթ (անգլ.՝ Milton Byron Babbitt, մայիսի 10, 1916(1916-05-10)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունվարի 29, 2011(2011-01-29)[4][1][3][…], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[8]), ամերիկացի կոմպոզիտոր և երաժշտության տեսաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է տնտեսագիտության դոկտոր Ալբերտ Է. Բեբիթի և Սառա Պոտամկինի ընտանիքում։ 1931 թվականին Մ. Բեբիթն ընդունվել է Փենսիլվանիայի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, ապա շարունակել է իր կրթությունը Նյու Յորքում։ Դիպլոմ ստանալուց հետո ուսումնասիրել է կոմպոզիցիան, այդ թվում՝ Ռոջեր Սեշենսի ղեկավարությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որոշ ժամանակ մաթեմատիկա է դասավանդել Փրինսթոնի համալսարանում, հետագայում զբաղվել է բացառապես երաժշտությամբ։ Սկսած 1950 թվականից՝ նա մասնակցել է առաջին երաժշտական սինթեզատորի ստեղծման աշխատանքներին։ 1959 թվականին նա դարձել է Columbia-Princeton Electronic Music Studio-ի հիմնադիրներից մեկը։ Նա դասավանդել է տարբեր համալսարաններում, այդ թվում Փրինսթոնի, եղել է կոմպոզիցիայի պրոֆեսոր Ջուլյարդ դպրոցում։ Բեբիթի աշակերտների թվում են եղել Ֆրեդերիկ Ռժևսկին և Հոբարտ Էռլը։

Մ. Բեբիթը առաջին կոմպոզիտորներից մեկն է եղել, որն աշխատել է էլեկտրոնային երաժշտության և սերիական երաժշտության բնագավառներում։ Երաժշտական արվեստում ունեցած ավանդի համար 1982 թվականին պարգևատրվել է Պուլիցերյան մրցանակով[9]։ Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ է[10]։

Երաժշտական ստեղծագործություններ (ընտրված)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լարային եռյակ, 1939—1941
  • Three Compositions for Piano, 1947
  • Composition for Four Instruments, 1949
  • Vision and Prayer, սոպրանոյի և սինթեզատորի համար՝ ըստ Դիլան Թոմասի բանաստեղծությունների, 1961
  • Philomel, սոպրանոյի և սինթեզատորի համար, 1964
  • Phonemena, 1975
  • A Solo Requiem, սոպրանոյի և երկու դաշնամուրի համար, 1977
  • Dual, թավջութակի և դաշնամուրի համար, 1980
  • Counterparts, փողային քառյակի համար, 1992
  • Concerto Piccolino, վիբրաֆոնի համար, 1999
  • Swan Song No. 1 ֆլեյտայի, հոբոյի, ջութակի, թավջութակի և երկու կիթառի համար, 2003
  • More Melismata թավջութակային մենակատարման համար, 2005-2006

Գիտական գրություններ (ընտրված)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Some aspects of twelve-tone composition // The Score 12 (1955), pp. 53–61.
  • Twelve-tone invariants as compositional determinants // Musical Quarterly 46 (1960),  246–59.
  • Set structure as a compositional determinant // Jourbal of Music Theory 5 (1961), pp. 72–94.
  • The collected essays of Milton Babbitt, ed. by S. Peles a.o. Princeton, 2003 (Բեբիթի հոդվածների ժողովածու)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mead A. An Introduction to the Music of Milton Babbitt. Princeton: Princeton UP, 1994.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]