Ջեսի Տայլեր Ֆերգյուսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Ջեսի Տայլեր Ֆերգյուսոն
JesseTylerFerguson.jpg
Ծնվել էհոկտեմբերի 22, 1975(1975-10-22)[1][2] (47 տարեկան)
ԾննդավայրՄիսսուլա, Մոնտանա, ԱՄՆ
ԿրթությունSt. Pius X High School? և American Musical and Dramatic Academy?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և կինոդերասան
Ամուսին(ներ)Justin Mikita?
jessetylerferguson.com

Ջեսի Տայլեր Ֆերգյուսոն (անգլ.՝ Jesse Tyler Ferguson, հոկտեմբերի 22, 1975(1975-10-22)[1][2], Միսսուլա, Մոնտանա, ԱՄՆ), Ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Ամերիկյան ընտանիք» սիթքոմում Միտչել Փրիտչետի դերով (2009-2020), որի համար առաջադրվել է Էմմիի հինգ մրցանակների։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերգյուսոնը ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 22-ին Մոնտանա նահանգի Միզուլա քաղաքում, Աննայի (Օրիորդական ազգանունը՝ Դոյլ) և Ռոբերտ Ֆերգյուսոնների ընտանիքում։ Նրա ծնողները ամուսնալուծվեցին, երբ նա 18 տարեկան էր։ Նա ունի նաև եղբայր և քույր (Բեն, Քելլի)։

Նա մեծացել է Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքում, որտեղ նրա ընտանիքը տեղափոխվել է դեռ երիտասարդ հասակում։ Ութ տարեկան հասակում Ֆերգյուսոնը որոշում է դերասան դառնալ և միանում մանկական թատրոնին, որտեղ խաղում է վեց տարի։ 1994 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, այնուհետ ընդունվել Նյու Յորքի երաժշտական ​​և դրամատիկական ակադեմիա։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերգյուսոնը որպես բեմական դերասան իր կարիերան սկսել է Բրոդվեյում։ Այնտեղ նա մասնակցույթուն է ունեցել «Պուտնամ շրջանի 25-րդ ամենամյա ուղղագրական» մյուզիքլին։ Իր կարիերայի ընթացքում նա նկարահանվել է ավելի քան 15 տարբեր արտադրություններում։

Նրա համար առաջին նշանակալից աշխատանքը Ռիչի Ուելչի դերն էր «Դաս» սիթքոմում, որը տևեց ընդամենը մեկ եթերաշրջան և փակվեց 2007 թվականին։

Ավելի ուշ Ֆերգյուսոնը խաղացել է դոկտոր Ֆարկասի փոքր դերը «Տգեղ Բեթթին» հեռուստասերիալում։

2009-2020 թվականներին Ջեսսին խաղում էր Միթչել Փրիտչետի դերը «Ամերիկյան ընտանիք» կատակերգական սերիալում։ Նա այդ դերով առաջադրվել է Էմմիի «Երկրորդ պլանի լավագույն կատակերգական դերասան» կատեգորիայի հինգ անվանակարգերում։ Հեռուստաշոուի դերասանական կազմի հետ միասին, պարգևատրվել է «ԱՄՆ-ի Գիլդիայի կինոդերասանների» չորս մրցանակներով՝ «Կատակերգական սերիալում» դերասանական խաղի համար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերգյուսոնը համասեռամոլ է[3]։ 2013 թվականի հուլիսի 20-ին, երկու տարվա հարաբերություններից հետո, նա ամուսնանում է փաստաբան Ջասթին Միկիտայի հետ[4][5]։ Նրանք ունեն որդի (Բեքեթ Մերսեր Ֆերգյուսոն-Միկիտա, ծնվել է 2020 թվականի հուլիսի 7-ին)[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2000 ֆ Սալլի Հեմինգս։ Ամերիկյան սկանդալ Sally Hemings: An American Scandal Երիտասարդ Թոմ Հեմինգս
2001 ֆ Սովորական մեղսավորը Ordinary Sinner Օգդեն
2006 ֆ Գրիֆինն ու Ֆենիքսը Griffin & Phoenix ուսանող
2006-2007 ս Դասարան The Class Ռիչի Ուիլչ)
2008 ս Չանհանգստացնել Do Not Disturb Լարրի
2008 ֆ Անուղղելի Untraceable Արթուր Ջեյմս Էլմեր
2009 ֆ Հրաշալի աշխարհ Wonderful World Սիրիլ
2007-2010 ս Տգեղ Բեթթին Ugly Betty բժիշկ Ֆորկաս
2009-2020 ս Ամերիկյան ընտանիք Modern Family Միշել Պրիտչետտ


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. Keith, Bill (2011-03-27)։ «Jesse Tyler Ferguson: A Gentleman in Full»։ Out (անգլերեն) 
  4. Rizzo, Monica (2013-07-21)։ «Jesse Tyler Ferguson Marries Justin Mikita»։ People (անգլերեն) 
  5. Cunningham, Todd (2013-07-21)։ «‘Modern Family’ Star Jesse Tyler Ferguson’s Wedding Ceremony Officiated by Tony Kushner»։ TheWrap (անգլերեն) 
  6. Nahas, Aili; Juneau, Jen (2020-07-09)։ «Jesse Tyler Ferguson Is a Dad! Actor Welcomes First Child, Beckett Mercer, with Justin Mikita»։ People (անգլերեն)