Ջեյ Վինսենթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյ Վինսենթ
Jay Vincent
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Ծանր հարձակվող/Թեթև հարձակվող
Ի ծնե տրված անունը Ջեյ Ֆլետչեր Վինսենթ
Jay Fletcher Vincent
Ծննդյան ամսաթիվ հունիսի 10, 1959 (64 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կալամազու, Միչիգան, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,01 մ
Քաշ 100 կգ
Դպրոց Արևելյան (Լենսինգ, Միչիգան)
համալսարան Միչիգան Սթեյթ (1977—1981)
Դրաֆթի տարի 1981 / ռաունդ` 2 / ընտր.` 24-րդ
Դրաֆթ ակումբ Դալաս Մավերիքս
Կարիերա սկիզբ 1981 թվական
Կարիերա ավարտ 1993 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 576
  • Միավորներ՝ 8729 (15,2 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 3167 (5,5 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 1124 (2 փ/խ)
  • Խլումներ՝ 417 (0,7 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 172 (0,3 բ/խ)

Ջեյ Ֆլետչեր Վինսենթ (անգլ.՝ Jay Fletcher Vincent, հունիսի 10, 1959(1959-06-10), Կալամազու, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է ծանր հարձակվողի և թեթև հարձակվողի դիրքերում։ Սովորել է Միչիգան նահանգի համալսարանում։ 1981 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Դալաս Մավերիքս» ակումբի կողմից՝ 24-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Վաշինգտոն Բուլեթս», «Դենվեր Նագեթս», «Սան Անտոնիո Սփըրս», «Ֆիլադելֆիա-76», «Լոս Անջելես Լեյքերս», «Ֆիլիպս Միլան», «Բեյքեր Լիվորնո», «Ռոբե դի Կապա Տորինո» և «Գոցիա դի Կարինա Ուդինե» ակումբների կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 9 մրցաշրջան։ 1979 թվականին Վինսենթը դարձել Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի (NCAA) չեմպիոն։ Ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի մեջ (1982NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 576 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 8729 միավոր (15,2 մ/խ), կատարել 3167 անդրադարձ, 1124 փոխանցում, 413 խլում և 172 բլոկշոտ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]