Ջեյ Կուկ
Ջեյ Կուկ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 10, 1821[1] |
Ծննդավայր | Sandusky, Օհայո, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 16, 1905 (83 տարեկան) կամ փետրվարի 18, 1905[2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Ogontz, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Գերեզման | St. Paul's Episcopal Churchyard |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող և գործարար |
Ծնողներ | հայր՝ Էլևտերոս Կուկ |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Երեխաներ | Laura Elmina Barney?[3] |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ջեյ Կուկ (անգլ.՝ Jay Cooke, օգոստոսի 10, 1821[1], Sandusky, Օհայո, ԱՄՆ - փետրվարի 16, 1905 կամ փետրվարի 18, 1905[2], Ogontz, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի ֆինանսիստ, որը Քաղաքացիական պատերազմի ժամանակ աջակցել է հյուսիսային 24 նահանգների դաշնությանը, ինչպես նաև օգնել է ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում երկաթգծերիի զարգացմանը։
Կոլումբիայի շրջանի առաջին նահանգապետ Հենրի ԴԵվիդ Կուկի ավագ եղբայրն էր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուկը ծնվել է Օհայո նահանգի Սանդասկի քաղաքում։ Էլևտերոս և Մարթա Կուկերի ավագ որդին էր։ 1838 թվականին Ջեյը մեկնել է Ֆիլադելֆիա, որտեղ դարձել է «E. W. Clark & Co.» բանկային ընկերության ծառայող, իսկ ավելի ուշ՝ 1842 թվականին, դարձել է գործընկեր։ Քաղաքացիական պատերազմի սկզբից ընդամենը մի ամիս առաջ, 1861 թվականի հունվարի մեկին, հիմնադրել է «Ջեյ Կուկ և ընկերություն» բանկային ընկերությունը (անգլ.՝ Jay Cooke & Company)։ Պատերազմի առաջին ամիսներին Կուկն աշխատել է քաղաքային գանձապահ Սալմոն Չեյզի հետ։ Նրանց համագործակցությունն այնքան հաջող էր, որ Չեյզը ֆինանսիստին հանձնարարել է տարածել պետական պարտատոմսեր։ Ավելի վաղ գանձապետարանը փորձել էր վաճառել դրանք, սակայն դա նրան չէր հաջողվել։ Ջեյը պարտատոմսերի մասին տեղեկությունը տարածելու համար օգտագործել է 2500 գործակալ, որոնք ճանապարհորդել են տարբեր նահանգներով և նույնիսկ հարավային քաղաքներով, որոնք այդ ընթացքում անցել են դաշնության վերահսկողության տակ։ Միևնույն ժամանակ Ջեյ Կուկը աջակցություն է ստացել հյուսիսային թերթերի մեծ մասից, գովազդ գնելով տարբեր գործակալությունների միջոցով[4]։
Կուկն ազդեցություն է ունեցել ազգային բանկերի ստեղծման վրա և հիմնել է այդպիսի մեկը Վաշինգտոնում, և ևս մեկը՝ Ֆիլադելֆիայում։
1865 թվականի առաջին ամիսներին կառավարությունը նորից է դիմել Կուկին այն բանի համար, որ նա տարածի նոր պարտատոմսեր։ Ջեյը գործակալներ է ուղարկել հեռավոր գյուղեր, և նույնիսկ արևմուտքի մեկուսացված հանքեր, որպեսզի տեղական թերթերը գրեին նոր պարտատոմսերի մասին։ Դրա հաշվին Հյուսիսի բանակը համալրվել է մինչև պատերազմի ավարտը։
Պատերազմից հետո Կուկը հետաքրքրվել է հյուսիս-արևմուտքի զարգացմամբ, և 1870-ական թվականներին նրա ընկերությունը ֆինանսավորել է Հյուսիսային խաղաղօվկիանոսյան երկաթգծի շինարարությունը։ Ջեյն ուզում էր Դուլութը դարձնել նոր Չիկագո։ Դրա համար նա որոշել է այն երկաթգծով կապել Խաղաղ օվկիանոսի հետ, որ դրա միջոցով ապրանքը Դուլութով հասնի մինչև Մեծ լճեր։ Սակայն ընկերությունը չէր հաշվարկել իր կապիտալը, ինչը 1873 թվականի «Բորսային անկման» ժամանակ ստիպել է նրան դադարեցնել վճարումները, իսկ Ջեյ Կուկին՝ հասցրել սնանկության[5]։
1880 թվականին Կուկը ներդրում է կատարել Յուտայի արծաթի հանքերում, ինչը նրան թույլ է տվել նորից հարստանալ[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
- ↑ geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
- ↑ Банкир Джей Кук: от банкрота до серебряных рудников
- ↑ «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-20-ին։ Վերցված է 2016-12-03
- ↑ «When the Horn Silver Mine Crashed in»։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-25-ին։ Վերցված է 2020-07-20
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջեյ Կուկ կատեգորիայում։ |
|