Jump to content

Ջեյ Կատլեր (բոդիբիլդեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյ Կատլեր
անգլ.՝ Jay Cutler
Անձնական տվյալներ
Սեռարական
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 3, 1973(1973-08-03) (51 տարեկան)
Սթեռլինգ, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Հասակ178 սանտիմետր
ՔաշՄրցույթների ժամանակ՝ 124 կգ
Մրցաշրջանից դուրս՝ 140 կգ
Մասնագիտական կարիերա
Լավագույն արդյունքIFBB Միստր Օլիմպիա, 2006–07, 2009–10
ԱկտիվԱյո
jaycutler.com(անգլ.)

Ջեյսոն Այզեկ Կատլեր (անգլ.՝ Jason Isaac Cutler, օգոստոսի 3, 1973(1973-08-03), Սթեռլինգ, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ բոդիբիլդեր։

Մասնագիտական կարիերայում չորս անգամ արժանացել է «Միստր Օլիմպիա» տիտղոսին (2006, 2007, 2009, և 2010

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սթեռլինգ բնակավայրում։ 11 տարեկանից սկսել է աշխատել Կատլերների ընտանիքին պատկանող «Cutler Bros. Concrete» երկաթբետոնային կոնստրուկցիաների գործարանում։ Մարզվել սկսել է 18 տարեկանից՝ ավագ դպրոցի ավարտական տարում։ 1993 թվականին ավարտում է Քուինսիգմոնտի միջնակարգ քոլեջը՝ աստիճան ձեռք բերելով քրեական արդարադատության ոլորտում և ցանկանալով աշխատել որպես հսկիչ սպա առավելագույն հսկողության բանտում։ Անձնական մարզիչ Մարկոս Ռոդրիգեսին հանդիպելուց հետո, Կատլերն սկսում է մեծ հետաքրքրություն ցուցաբերել բոդիբիլդինգ սպորտաձևի հանդեպ։ Կատլերն սկսում է աչքի ընկնել ինտենսիվ մարզումներով և ցանկանում է դառնալ բոլոր ժամանակների ամենազանգվածեղ կուլտուրիստը։ Կատլերի առաջին պրոֆեսիոնալ ելույթը տեղի է ունենում 1992 թվականին՝ «Gold's Gym Worcester Bodybuilding Championships» իրադարձության շրջանակներում, որտեղ գրավում է երկրորդ տեղը։ Կատլերի առաջին հաղթանակը գրանցվում է 1993 թվականին՝ «Iron Bodies Invitational» կոչվող իրադարձության ժամանակ։ 2002, 2003 և 2004 թվականներին Կատլերն հաղթել է «Առնոլդ Կլասիկ» մրցույթը։ «Միստր Օլիմպիա» մրցույթում չորս անգամ անընդմեջ գրավելով երկրորդ տեղը և զիջելով Ռոնի Քոլմենին, Կատլերին ի վերջո հաջողվում է նվաճել տիտղոսը 2006 թվականին։ Հաջորդ տարի Կատլերին կրկին հաջողվում է նվաճել Օլիմպիայի տիտղոսը։ Երրորդ տիտղոսը Կատլերին հաջողվում է նվաճել 2009 թվականին՝ այդ կերպ դառնալով երկրորդ մարզիկը Առնոլդ Շվարցենեգերից և Ֆրանկո Կոլումբուից հետո, ով «Միստր Օլիմպիա» է ճանաչվում ոչ հաջորդական տարում։ «Միստր Օլիմպիայի» վերջին տիտղոսը Կատլերը նվաճում է 2010 թվականին՝ առավելության հասնելով Ֆիլ Հիթի հանդեպ։ 2011 թվականին Կատլերը զիջում է տիտղոսը Հիթին։ Երկգլուխ մկանի (բիցեպս) վնասվածքի պատճառով Կատլերը բաց է թողնում 2012 թվականի «Միստր Օլիմպիան»։ Կատլերը վերադառնում է Օլիմպիայի ասպարեզ 2013 թվականին, սակայն գրավում է 6-րդ տեղը։

Մրցակցային ասպարեզից դուրս Կատլերին է պատկանում «Cutler Nutrition» կոչվող դիետիկ սպորտային լրացակերերի ապրանքանիշը։

Անձնական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հասակ՝ 1,75 մ
  • Ազդրեր՝ 76 սմ
  • Սրունքներ՝ 51 սմ
  • Թևք՝ 57 սմ
  • Գոտկատեղ՝ 91 սմ
  • Կրծքավանդակ՝ 148 սմ
  • 1993՝ NPC Այրոն բոդիս ինվիթեյշընըլ՝ պատանեկան և երիտասարդների միջինքաշային կարգ
  • 1993՝ NPC Պատանիների ազգային առաջնություն՝ միջինքաշային կարգ
  • 1995՝ NPC Միացյան Նահանգների չեմպիոնների մրցույթ՝ տղամարդկանց միջինքաշային կարգ
  • 2000՝ IFBB Չեմպիոնների գիշեր
  • 2002՝ Առնոլդ Կլասիկ
  • 2003՝ Առնոլդ Կլասիկ
  • 2003՝ Այրոնմեն պրո ինվիթեյշընըլ
  • 2003՝ Սան Ֆրանցիսկո պրո ինվիթեյշընըլ
  • 2003՝ Նիդեռլանդների գրան պրի
  • 2003՝ Բրիտանիայի գրան պրի
  • 2004՝ Առնոլդ Կլասիկ
  • 2006՝ Ավստրիայի գրան պրի
  • 2006՝ Ռումինիայի գրան պրի
  • 2006՝ Նիդեռլանդների գրան պրի
  • 2006՝ Միստր Օլիմպիա
  • 2007՝ Միստր Օլիմպիա
  • 2009՝ Միստր Օլիմպիա
  • 2010՝ Միստր Օլիմպիա

Մրցութային պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1992 — Gold Gym Worcester Bodybuilding Championships – 2-րդ տեղ
  • 1996 — NPC ազգային առաջնություն, 2-րդ տեղ, կիսածանրքաշային կարգ (ձեռք է բերում IFBB-ի կոչում)
  • 1998 — IFBB Չեմպիոնների գիշեր՝ 11-րդ տեղ
  • 1999 — Առնոլդ Շվարցենեգեր Կլասիկ՝ 4-րդ տեղ
  • 1999 — IFBB Այրոնմեն Պրո Ինդիվիդուալ՝ 3-րդ տեղ
  • 1999Միստր Օլիմպիա՝ 14-րդ տեղ
  • 2000 — Անգլիայի գրան պրի՝ 2-րդ տեղ
  • 2000 — Ջո Ուայլդերի անվան աշխարհի պրոֆեսիոնալ գավաթ՝ 2-րդ տեղ
  • 2000 — Միստր Օլիմպիա՝ 8-րդ տեղ
  • 2000 — Միստր Օլիմպիա Հռոմ՝ 2-րդ տեղ
  • 2001 — Միստր Օլիմպիա՝ 2-րդ տեղ
  • 2003 — Միստր Օլիմպիա՝ 2-րդ տեղ
  • 2003 — Ռուսաստանի գրան պրի՝ 2-րդ տեղ
  • 2003 — GNC Ուժի ցուցադրում՝ 2-րդ տեղ
  • 2004 — Միստր Օլիմպիա՝ 2-րդ տեղ
  • 2005 — Միստր Օլիմպիա՝ 2-րդ տեղ
  • 2006 — Միստր Օլիմպիա՝ 1-ին տեղ
  • 2007 — Միստր Օլիմպիա՝ 1-ին տեղ
  • 2008 — Միստր Օլիմպիա՝ 2-րդ տեղ
  • 2009 — Միստր Օլիմպիա՝ 1-ին տեղ
  • 2010 — Միստր Օլիմպիա՝ 1-ին տեղ
  • 2011 — Միստր Օլիմպիա՝ 2-րդ տեղ
  • 2011 — Շերու Կլասիկ՝ 2-րդ տեղ
  • 2013 — Միստր Օլիմպիա՝ 6-րդ տեղ
  • Jay Cutler – A Cut Above (2002)
  • Jay Cutler – New Improved and Beyond (2004)
  • Jay Cutler – Ripped to Shreds (2005)
  • Jay Cutler – One Step Closer (2006)
  • Jay Cutler – Undisputed (2010)
  • Jay Cutler – The Ultimate Beef։ A Massive Life in Bodybuilding (2010)
  • Jay Cutler – King (2011)
  • Jay Cutler – Living Large (2013)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյ Կատլեր (բոդիբիլդեր)» հոդվածին։