Ջեյն Օսթին (ֆիլմ)
Ջեյն Օսթին անգլ.՝ Becoming Jane | |
---|---|
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | կենսագրական ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ և դրամա |
Թեմա | Ջեյն Օսթին |
Թվական | մարտի 2, 2007[1] և հոկտեմբերի 3, 2007[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջուլիան Ջարոլդ |
Պրոդյուսեր | Graham Broadbent? և Դուգլաս Ռեյ |
Սցենարի հեղինակ | Kevin Hood? |
Դերակատարներ | Էն Հեթուեյ, Ջեյմս Մաքէվոյ, Ջուլի Ուոլտերս, Ջեյմս Կրոմվել, Մեգի Սմիթ, Ջո Անդերսոն, Laurence Fox?, Anna Maxwell Martin?, Հելեն Մաքքրորի, Են Ռիչարդսոն, Լեո Բիլ, Lucy Cohu? և Sophie Vavasseur? |
Օպերատոր | Էյգիլ Բրիլդ |
Երաժշտություն | Էդրիան Ջոնսթոն |
Մոնտաժ | Էմմա Է․ Հիքոքս |
Կինոընկերություն | HanWay Films |
Տևողություն | 120 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
«Ջեյն Օսթին» (անգլ.՝ «Becoming Jane» - «Դառնալով Ջեյն»), գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Ջուլիան Ջարոլդի դրաման անգլիացի գրող Ջեյն Օսթինի և իռլանդացի իրավաբան Թոմաս Լեֆրոյի հարաբերությունների մասին։ Ֆիլմը մի քանի ընկերությունների համատեղ արտադրություն է, ներառյալ BBC Films և Irish Film Board[3][4]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղքատ գյուղական քահանայի դուստր Ջեյն Օսթինին, որը երազում է գրող դառնալ, առաջարկություն է անում Ուիզլին՝ իրենց ունևոր հարևանուհի լեդի Գրեշեմի եղբորորդին։ Սակայն Ջեյնը փոխադարձ զգամունքներ չի տածում նրա հանդեպ։
Ջեյնի ծնողները ցանկանում են, որ նա ամուսնանա հաշվարկով․ Անգլիայում 1795 թվականին այլ ընտրություն չի եղել։ Բայց երբ նա ծանոթանում է երիտասարդ Թոմ Լեֆրոյի հետ, նրա միտքն ու գեղեցկությունը հետաքրքրություն են առաջացնում աղջկա մեջ, և նրա կյանքը սկսում է փոխվել։ Նրանց միջև ծնվում են նուրբ զգացմունքները։ Նրանք որոշում են ամուսնանալ, բայց ճակատագիրը նրանց համար այլ ուղի է պատրաստել։ Լեֆրոյի ազգականը, որի խնամակալության տակ է նա գտնվում, չի տալիս իր համաձայնությունը ամուսնության համար։ Հուսահատ Լեֆրոյը Ջեյնին առաջարկում է փախչել իր հետ։ Եվ Ջեյնը որոշում է դիմել այդ հուսահատ քայլին՝ մարտահրավեր նետելով հանրային բարքերին, որոնք շրջապատում են իրեն։ Բայց փախուստի ժամանակ Ջեյնը պատահաբար իմանում է, որ Թոմը դեռ ունի կրտսեր եղբայրներ և քույրեր, որոնց մասին նա պարտավոր է հոգ տանել, և ովքեր ապրում են այն գումարով, որը նրանց տալիս է իրենց ազգականը։ Ջեյնը գիտակցում է, որ իրենց միությունը դատապարտված է, և որոշում է վերադառնալ իր ծնողների մոտ։ Մինչև իր օրերի վերջը Ջեյնը հավատարիմ է մնում Լեֆրոյի հանդեպ ունեցած զգացմունքներին՝ այդպես էլ իր կյանքը չկապելով ոչ մեկի հետ։ Ֆիլմի վերջում Ջեյնը ու Թոմը տարիներ անց կրկին հանդիպում են։ Ջեյնը կարդում է իր վեպից մի հատված Լեֆրոյի դստեր համար, որը նրա տաղանդի երկրպագուներից է։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերերում | Կերպար | |
---|---|---|
Էնն Հեթեուեյ | Ջեյն Օսթին | |
Ջեյմս Մաքէվոյժ | Թոմ Լեֆրոյ | |
Մեգի Սմիթ | լեդի Գրեշեմ | |
Լոուրենս Ֆոքս | միստր Ուիզլի | |
[Ջուլի Ուոլտերս | միսիս Օսթին | |
Ջեյմս Կրոմվել | Ջորջ Օսթին | |
Ջո Անդերսոն | Հենրի Օսթին | |
Լյուսի Կոհու | Էլիզա դե Ֆյոյիդ | |
Աննա Մարտին Մաքսվել | Կասանդրա Օսթին | |
Լեո Բիլլ | Ջոն Ուորրեն | |
Ջեսիկա Էշվորտ | Լյուսի Լեֆրոյ | |
Սոֆի Վավասո | Ջեյն Լեֆրոյ | |
Քրիստոֆեր ՄաքՀալեմ | միստր Քյորտիս | |
Իեն Ռիչարդսոն | Ջաջ Լանգլուա | |
Հելեն ՄքՔրորի | Էնն Ռեդքլիֆ | |
Լոուրենս Ռիչարդսոն | Ալան Բրետ |
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ջեյն Օսթին» ֆիլմն ունեցել է €12,7 մլն սահմանափակ բյուջե[5][6][7]։ Նկարահանումներ տեղի են ունեցել Դուբլինում, իսկ գյուղական տեսարանները նկարահանվել են Իռլանդիայում։ Միայն ֆիլմի սկզբի երկու կադրեր նկարահանվել են Անգլիայում։ Սկզբում նկարահանումները պլանավորվել են անցկացնել Հեմփշիրում[8]՝ մեծ գրողի ծննդավայրում, սակայն Ջուլիան Ջարոլդը որոշել է, որ Հեմփշիրը շատ է փոխվել այդ ժամանակներից, և այնտեղ բավարար չեն այդ դարաշրջանի գյուղական բնությունն ու հին տնակները[9]։ Ջեյմս Մաքևոյը լիովին կողմ է եղել նրա որոշմանը։ Քանի որ Ջեյն Օսթինի իրական տունը ոչնչացվել էր 1824 թվականին, նկարահանումներն անցկացվել են Հիգինսբրուք Հաուսում[10], որը կառուցվել է 18-րդ դարում։ Այժմ Հիգգինս Բրուք Հաուսը պատկանում է Քրիստոֆեր Գրեյին։ Հետագայում տունը կրկին օգտագործվել է «Նորթենգերի աբբայություն» ֆիլմի նկարահանումներում[11][12]։
Քնադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմն արժանացել է կինոքննադատների խառը արձագանքների։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 58 % վարկանիշ՝ հիմնված է 139 կարծիքի վրա, որոնց միջին միավորը 10 հնարավորից 6 է[13]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 100-ից 55 միավոր՝ 34 քննադատությունների հիման վրա, ինչը համապատասխանում է «խառը կամ միջին արձագանքներ» կարգավիճակին[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.kinokalender.com/film6157_geliebte-jane.html
- ↑ «Becoming Jane in Irish cinemas this weekend»։ Irish Film Board։ 13 March 2007։ Արխիվացված է օրիգինալից 13 January 2016-ին։ Վերցված է 11 July 2012
- ↑ «Becoming Jane»։ The Numbers։ Վերցված է 1 August 2012
- ↑ Williams Sally (17 February 2007)։ «Not so plain Jane»։ The Daily Telegraph։ Վերցված է 12 August 2011
- ↑ «Becoming Jane in Irish cinemas this weekend»։ Irish Film Board։ 13 March 2007։ Արխիվացված է օրիգինալից 13 January 2016-ին։ Վերցված է 11 July 2012
- ↑ «Becoming Jane»։ The Numbers։ Վերցված է 1 August 2012
- ↑ «Julian Jarrold On 'Becoming Jane'»։ Irish Film & Television Network։ 15 March 2007։ Վերցված է 2 August 2012
- ↑ Fitzsimons Eleanor (5 February 2008)։ «Dublin, but not as we know it»։ The Dubliner։ Արխիվացված է օրիգինալից 24 April 2012-ին։ Վերցված է 6 July 2012
- ↑ O'Byrne Robert (3 March 2007)։ «How Higginsbrook became Jane's house»։ The Irish Times։ Արխիվացված է օրիգինալից 6 July 2012-ին։ Վերցված է 12 August 2011
- ↑ «Higginsbrook House, Meath»։ Irish Film and Television Network։ Վերցված է 26 July 2012
- ↑ Finneran Aoife (8 March 2007)։ «Abbey days for Jane Austen's 'Irish Home'»։ Evening Herald։ Արխիվացված է օրիգինալից 13 January 2016-ին։ Վերցված է 7 July 2012 (subscription required)
- ↑ «Becoming Jane»։ Rotten Tomatoes (անգլերեն)։ Վերցված է 2018-01-26
- ↑ «Becoming Jane»։ Metacritic։ Վերցված է 2018-01-26
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Բրիտանական ֆիլմեր
- 2007 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- Բրիտանական մելոդրամա ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Իռլանդական դրամա ֆիլմեր
- Անգլիայում նկարահանված ֆիլմեր
- Բրիտանական պատմական ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- Իռլանդական մելոդրամա ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Մեծ Բրիտանիայում նկարահանված ֆիլմեր
- 2000-ականների պատմական ֆիլմեր
- Գրքերի էկրանավորումներ
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- 2000-ականների դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Ֆեմինիստական ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- 2007 թվականի ԱՄՆ ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր