Ջեյն Ատկինսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյն Ատկինսոն
անգլ.՝ Jayne Atkinson
Jayne Atkinson 2014 (cropped).jpg
Ծնվել էփետրվարի 18, 1959(1959-02-18)[1][2][3] (62 տարեկան)
ԾննդավայրԲորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԵյլի դրամայի դպրոց, Հյուսիսարևմտյան համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց և Pine Crest School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ)Michel Gill?
jayne-atkinson.com

Ջեյն Ատկինսոն (անգլ.՝ Jayne Atkinson, փետրվարի 18, 1959(1959-02-18)[1][2][3], Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Միացյալ Թագավորություն), անգլո-ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «24 ժամ» հեռուստասերիալում խաղացած Կարեն Հեյես դերով, ինչպես նաև «Անձրև վաճառողը» և «Կախարդական ապրիլ» պիեսներում խաղացած դերերով, ինչի համար առաջադրվել է «Թոնի» մրցանակին։ «Մտածել ինչպես հանցագործ» հեռուստասերիալում խաղացել Է Շտրաուսի, իսկ «Քարտե տնակ» հեռուստասերիալում՝ Քեթրին Դյուրանի դերը[4][5][6][7]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյն Ատկինսոնը ծնվել է Անգլիայի Դորսետ կոմսության Բորնմուտ քաղաքում, սակայն 1868 թվականին, երբ Ջեյնը ինը տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։ Մեծացել է Ֆլորիդա նահանգի Հոլիվուդ քաղաքում, ավարտել է «Փայն Քրեստ» դպրոցը, որտեղ 1977 թվականին ընտրվել է ավարտական երեկույթի թագուհի։ Սովորել է Հյուսիսարևմտյան համալսարանում (հաղորդակցության գծով բակալավրի աստիճան, 1981 թվական), որտեղ եղել է Alpha Chi Omega և Լորա Իննես «քույր» կանանց ընկերությունների անդամ։ Սովորել է նաև Եյլի դրամայի դպրոցում[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանային թատրոններում աշխատելուց հետո Ատկինսոնը 1987 թվականին հայտնվել է Մանհեթենի թատերական ակումբի «Արյունոտ պոեզիաներ» օֆֆ-բրոդվեյան բեմադրությունում։ Նույն թվականին առաջնաելույթ է ունեցել Բրոդվեյում Արթուր Միլլերի «Իմ բոլոր որդիները» վերածնված պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ, որի արդյունքում բազմաթիվ գլխավոր դերեր է ստացել թատերական բեմադրություններում՝ ներառյալ «Հենրի VIII», «Ճշմարտություն» և «Հաջողության արվեստը»։ «Սկրայքեր» ներկայացումում լավագույն կանացի դերի համար ստացել է «Դրամա Դեսկ» մրցանակը։ Ատկինսոնի աշխատանքը Թատերական ընկերության «Անձրև վաճառողը» պիեսի ներկայացումում 1999 թվականին նրան բերել է «Թոնի» մրցանակի անվանակարգ, իսկ «Կախարդական ապրիլ» ներկայացման մեջ նրա ելույթը 2003 թվականին բերել է երկրորդ «Թոնի» մրցանակի և «Դրամա Դրեսկ» մրցանակի անվանակարգ։ 2009 թվականին Նոել Կաուարդայի պիեսի հիման վրա բեմադրված «Անհանգիստ ոգին» բրոդվեյան վերածնված ներկայացման մեջ[4], որտեղ ներգրավված են եղել նաև Ռուպերտ Էվերետը, Քրիստին Էբերսոուլը և Անջելա Լենսբերին, կատարել է Ռութ Քոնդոմայնի դերը։

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատկինսոնը նկարահանվել է «Ազատեցե՛ք Վիլիին», «Ազատեցե՛ք Վիլիին։ Նոր արկածներ», «Բաց չեկ», «Անտառը» և «Սիրիանա» ֆիլմերում։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատկինսոնի անունը հայտնվել է «Տարին կյանքում», «Ծնողներ», «Գաղտնի նյութեր» («Սարսափելի համաչափություն», 1995 թվական), «Օրենք և կարգ», «Փորձաշրջան», «Մտածել ինչպես հանցագործ», «24 ժամ», «Բամբասկոտը» և «Քարտե տնակ» (Քևին Սփեյսիի և նրա ամուսին Մայքլ Գիլի հետ) հեռուստասերիալների տիտրերում։ «Մեր քաղաքը» հեռուստաֆիլմում աշխատանքի համար դերասանուհին երկրորդ պլանի դերի համար ստացել է «Ուղեկից» մրցանակի անվանակարգ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականից Ջեյն Ատկինսոնը ամուսնացած է դերասան Մայքլ Գիլի հետ, որից ունի մեկ որդի։ Նրանք ծանոթացել են 1989 թվականին Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքի «Long Wharf» թատրոնում «Ժառանգորդուհին» պիեսի բեմականացման աշխատանքների ժամանակ։ Ատկինսոնն ամուսնու հետ նկարահանվել է «Քարտե տնակ» հեռուստասերիալում, չնայած ոչ զույգի դերում. Գիլը խաղում էր ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Գարեթ Ուոքերի դերը, իսկ Ատկինսոնը՝ ԱՄՆ-ի պետական քարտուղար Քեթրին Դյուրանի դերը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1986-1988 ս Տարին կյանքում A Year in the Life Լինդլի Գարդներ Այզենբերգ
1990-1991 ս Ծնողներ Parenthood Կարեն Բաքման
1993 ֆ Ազատեցե՛ք Վիլիին Free Willy Էնի Գրինվուդ
1994 ֆ Բաց չեկ Blank Check Սանդա Ուոթերս
1995 ս Գաղտնի նյութեր The X-Files Ուիլա Ամբրոուզ
1995 ֆ Ազատեցե՛ք Վիլիին։ Նոր արկածներ Free Willy 2: The Adventure Home Էնի Գրինվուդ
1997 ս Փորձաշրջան The Practice Ռութ Գիբսոն
2000-2001 ս Մաքս Բիկֆորդի կրթությունը The Education of Max Bickford Լիլա Օրթից
2002 ս Օրենք և կարգ Law & Order բժիշկ Քլեր Սնայդեր
2003 ֆ Մեր քաղաքը Our Town տիկին Գիբս
2004 ֆ Գյուղը The Village Թաբիթա
2005 ֆ Սիրիանա Syriana մասնաճյուղի ղեկավար
2006-2007 ս 24 ժամ 24 Կարեն Հեյս
2007-2014 ս Մտածել ինչպես հանցագործ Criminal Minds Էրին Շտրաուս
2008 ս Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում Law & Order: Special Victims Unit Մարիոն Սփրինգեր
2008 ս Օրենք և կարգ Law & Order Սենատոր Մելանի Քարվեր
2008 ֆ Վերահաշվարկ Recount Թերեզա Լեփոր
2010 ս Բամբասկոտը Gossip Girl Դին Րեյթեր
2011 ս Սպիտակ օձիք White Collar Հելեն Անդերսոն
2012 ս Կապույտ արյուն Blue Bloods Շերոն Հարիս
2013 ս Հետևորդները The Following Ջեյկոբի մայրը
2013-2017 ս Քարտե տնակ House of Cards ԱՄՆ պետքարտուղար Քեթրին Դյուրան
2016 ս Լավ կինը The Good Wife Նորա Վելենտայն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 «Jayne Atkinson»։ tv.com։ Վերցված է օգոստոսի 14, 2010 
  5. «Noel Coward's 'BLITHE SPIRIT' Goes On Sale 12/20/08»։ broadwayworld.com։ Վերցված է օգոստոսի 14, 2010 
  6. «'I became obsessed with Beethoven's obsession'»։ The San Diego Union-Tribune։ Վերցված է օգոստոսի 14, 2010 
  7. «A getaway that takes us nowhere near their souls - The Record (Bergen County, NJ)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-04-ին։ Վերցված է օգոստոսի 14, 2010 – via HighBeam Research