Jump to content

Ջեյմս Ռոթման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Ռոթման
անգլ.՝ James Rothman
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 3, 1950(1950-11-03)[1][2][3] (75 տարեկան)
ԾննդավայրՀավերհիլ, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի բժշկական դպրոց (1976)[4], Pomfret School? և Branford College? (1971)[4]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունկենսաքիմիկոս, բժիշկ և համալսարանի դասախոս
ԱշխատատուՓրինսթոնի համալսարան, Yale School of Medicine?[4], Կոլումբիայի համալսարան, Սթենֆորդի համալսարան և Լոնդոնի համալսարանի քոլեջ[5]
Պարգևներ և
մրցանակներ

Heinrich Wieland Prize?

[6]

Ռոզենստիլի մրցանակ

[7]

honorary doctor of the University of Regensburg?

Գայդների միջազգային պարգև

Ֆեյսալ արքայի միջազգային մրցանակ գիտության ասպարեզում

Ռիչարդ Լաունսբերիի մրցանակ

[8]

Հայնեկենի մրցանակ կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի համար

Օտտո Վարբուրգի շքանշան

[4]

Ալբերտ Լասկերի մրցանակ բժշկական հիմնավոր հետազոտությունների համար

[9]

Լուիզա Գրոս Հորվիցի մրցանակ

[10]

Clarivate Citation Laureate

[11]

նյարդաբանության Կավլիի մրցանակ

Մասրի մրցանակ

E. B. Wilson Medal?

[12]
Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ[13][14]

Van Deenen Medal?

Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ

[15]

Ստերլինգի պրոֆեսոր

Camille Dreyfus Teacher-Scholar Awards?

honorary doctorate from ENS?

[16]
և

Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության անդամ

[17]
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Եվրոպական ակադեմիա[18], Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպություն, Բժշկության ազգային ակադեմիա (ԱՄՆ) և Լոնդոնի թագավորական ընկերություն
🌐
 James Rothman Վիքիպահեստում

Ջեյմս Էդվարդ Ռոթման (նոյեմբերի 3, 1950(1950-11-03)[1][2][3], Հավերհիլ, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ) ամերիկացի կենսաքիմիկոս, Յեյլի համալսարանի կենսաբժշկական գիտությունների պրոֆեսոր, Յեյլի բժշկական դպրոցի բջջային կենսաբանության ամբիոնի նախագահ և Յեյլի Արևմտյան համալսարանի Նանոկենսաբանության ինստիտուտի տնօրեն[19]։ Ռոթմանը նաև միաժամանակ Կոլումբիայի համալսարանի ֆիզիոլոգիայի և բջջային կենսաֆիզիկայի օժանդակ պրոֆեսոր է[20] և հետազոտող պրոֆեսոր Լոնդոնի համալսարանական քոլեջի UCL Queen Square նյարդաբանության ինստիտուտում[21]։

Ռոթմանը արժանացել է 2013 թվականի Նոբելյան մրցանակին ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում վեզիկուլների թրաֆիքինգի վերաբերյալ իր աշխատանքի համար (կիսվել է Ռենդի Շեկմանի և Թոմաս Սյուդհոֆի հետ)[22][23]։

Ռոթմանը ստացել է իր ավագ դպրոցն ավարտել է 1967 թվականին, իսկ բակալավրի կոչում ստացել է 1971 թվականին Յեյլի համալսարանից, ֆիզիկայի բնագավառում։ Նա իր դոկտորական թեզը պաշտպանել է 1976 թվականին Հարվարդում կենսաբանական քիմիայից[24]։

Կարիերա և հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոթմանը իր հետդոկտորական հետազոտությունն անցկացրեց Հարվի Լոդիշի հետ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում՝ աշխատելով թաղանթային սպիտակուցների գլիկոզիլացման վրա[25][24]։ 1978 թվականին նա տեղափոխվել է Սթենֆորդի համալսարանի կենսաքիմիայի ամբիոն։ 1988-1991 թվականներին նա աշխատել է Փրինսթոնի համալսարանում, այնուհետ տեղափոխվել Նյու Յորք և Memorial Sloan-Kettering քաղցկեղի կենտրոնում հիմնել Բջջային կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի բաժինը, որտեղ եղել է Սլոան-Քեթերինգ ինստիտուտի փոխնախագահ։ 2003 թվականին նա հեռացավ Սլոան-Քեթերինգից՝ դառնալով Կոլումբիայի համալսարանի բժիշկների և վիրաբույժների քոլեջի ֆիզիոլոգիայի պրոֆեսոր և Կոլումբիայի Քիմիական կենսաբանության կենտրոնի ղեկավար[26]։ 2008 թվականին նա Կոլումբիայից տեղափոխվել է Յեյլ, Կոլումբիայում պահպանելով կես դրույքը։ 2013 թվականից նա նաև զբաղեցնում է որպես վաստակավոր պրոֆեսորի պաշտոնը Առաջադեմ իմունոքիմիական հետազոտությունների Շանհայի ինստիտուտում[27]։

Նոբելյան մրցանակի հանձնման արարողություն. Ջեյմս Ռոթմանը իր մրցանակը ստանում է Շվեդիայի թագավորից։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա մանկաբույժ Մարտին Ռոթմանի և Գլորիա Հարթնիկի որդին է, երկուսն էլ հրեա[28]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Rogers K. Encyclopædia Britannica
  2. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  3. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  4. 1 2 3 4 https://medicine.yale.edu/profile/james-rothman/
  5. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  6. https://boehringer-ingelheim-stiftung.de/fileadmin/content/bistiftung/downloads/pdf/HWP/HWP_List_of_Laureates_2025_quick_search.pdf
  7. https://www.brandeis.edu/rosenstiel/rosenstiel-award/past.html
  8. https://www.nasonline.org/programs/awards/richard-lounsbery-award.html
  9. http://www.laskerfoundation.org/awards/2002basic.htm
  10. https://www.cuimc.columbia.edu/research/louisa-gross-horwitz-prize/horwitz-prize-awardees/2010-2001-awardees
  11. https://clarivate.com/citation-laureates
  12. https://www.ascb.org/award/e-b-wilson-medal/
  13. http://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/2013/
  14. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  15. https://royalsociety.org/news/2019/04/royal-society-announces-2019-fellows/
  16. https://www.ens.psl.eu/actualites/james-e-rothman
  17. https://www.aaas.org/fellows/historic?field_last_name_value=All&field_year_elected=2007&page=15
  18. www.ae-info.org
  19. «James E Rothman». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  20. «P&S Adjunct Faculty Member Wins 2013 Nobel Prize». Columbia Newsroom. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.
  21. «James E Rothman». UCL Queen Square Institute of Neurology. 2018 թ․ հունվարի 29. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  22. Կաղապար:Nobelprize
  23. «The Nobel Prize in Physiology or Medicine 2013». Nobel Foundation. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  24. 1 2 «Yale's James Rothman shares 2013 Nobel Prize in Physiology or Medicine». Yale News. 2013 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  25. «James E. Rothman, Faculty: Yale Department of Chemistry». Chem.yale.edu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  26. «Leading Cell Biologist Joins Columbia University College of Physicians & Surgeons». Columbia Medical Center Newsroom. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.
  27. «ShanghaiTech professor named 'Highly Cited Researcher'». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  28. AP and ToI Staff. «Israelis lose out to US-German trio for Nobel medicine prize». www.timesofisrael.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 29-ին.