Ջեյմս Բալջեր (գանգստեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս Բալջեր
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 3, 1929(1929-09-03)[1][2][3]
ԾննդավայրԲոստոն, Մասաչուսեթս[4]
Մահացել էհոկտեմբերի 30, 2018(2018-10-30)[5][3] (89 տարեկան)
Մահվան վայրUnited States Penitentiary, Hazelton, Արևմտյան Վիրջինիա
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհանցագործ, գանգստեր և սերիական մարդասպան
ԱնդամությունWinter Hill Gang?
James Joseph Bulger Վիքիպահեստում

Ջեյմս Ժոզեֆ «Վայթի» Բալջեր (անգլ.՝ James Joseph «Whitey» Bulger; սեպտեմբերի 3, 1929(1929-09-03)[1][2][3], Բոստոն, Մասաչուսեթս[4] - հոկտեմբերի 30, 2018(2018-10-30)[5][3], United States Penitentiary, Hazelton, Արևմտյան Վիրջինիա), ամերիկացի գանգստեր, «Winter Hill» հանցավոր խմբի ղեկավար (1970—1980 թթ.), մասնակցել է 19 սպանության, եղել է ՀԴԲ-ի գործակալ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունիսին ձերբակալվել է: 2013 թվականի օգոստոսին դատապարտվել է՝ 11 սպանության և տասնյակ այլ հանցագործությունների համար, որոնց մեծամասնությունը կատարել է ՀԴԲ-ի գործակալ լինելու տարիներին[6]: Կատարած սպանություններում անմիջական մասնակցություն ունենալու պատճառով երկու անգամ դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրան սպանված են գտել 2018 թվականի հոկտեմբերի 30-ի առավոտյան 8:20-ին «Հազլթոն» բանտում[7]: The Boston Globe թերթի հաղորդմամբ, նրան խցում սպանված են գտել «Հազլթոն» բանտ տեղափոխվելուց մեկ օր անց: Բալջեր Ջեյմսին սպանել է իր խցակիցը՝ ՀԴԲ-ի հետ համագործակցության և կանանց հետ վատ վարվելու պատճառով[8]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ եղբայրը՝ քաղաքագետ Ուիլյամ (Բիլի) Բալջերը (ծնվ. 1934 թվականին), երկար տարիներ եղել է Մասաչուսեթս նահանգի սենատի նախագահ: Բիլի Բալջերը ստիպված է եղել լքել իր պաշտոնը այն ժամանակ, երբ հայտնի է դարձել, որ նա շարունակում է հարաբերությունները եղբոր հետ:

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հանգուցյալները»՝ նկարահանվել է 2006 թվականին: Ֆիլմի գլխավոր կերպարներից մեկը համարվոմ է Բոստոնյան մաֆիայի գանգստեր Ֆրենկ Կոստելոն (Ջեք Նիկոլսոն), որի նախապատկերը համարվում է Ջեյմս Բալջերը: «Սև պատարագ»՝ նկարահանվել է 2015 թվականին: Ֆիլմում պատմվում է Ուայթ Բալջերի կյանքը: Ուայթիի դերը կատարում է Ջոնի Դեփը, Բիլի Բալջերի դերը՝ Բենեդիկտ Քամբերբեչը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]