Ջեյմս Ալբերտ Նոե
Ջեյմս Ալբերտ Նոե | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ագարակապան |
Դավանանք | մեթոդիզմ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 21, 1890 |
Ծննդավայր | Evans Landing, Ինդիանա |
Վախճանի օր | հոկտեմբերի 18, 1976 (85 տարեկան) |
Վախճանի վայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ջեյմս Ալբերտ Նոե ավագ (անգլ.՝ James Albert Noe, Sr., դեկտեմբերի 21, 1890, Evans Landing, Ինդիանա - հոկտեմբերի 18, 1976, Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի գործարար, քաղաքական գործիչ, Լուիզիանայի 43-րդ նահանգապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս Ալբերտ Նոեն ծնվել է 1890 թվականի դեկտեմբերի 21-ին, Էվանս Լենդինգ քաղաքում, Հարիսոն շրջան, Ինդիանա՝ Ջոն և Բել Նոեների ընտանիքում։ Մանկության տարիներին ապրել է նաև Վեսթ Փոյնթում, Կենտուկի։ Կրթությունը ստացել է հայրենի նահանգի պետական դպրոցում[1]։ 1971 թվականին նրան շնորհվել է Մոնրոյի Լուիզիանայի համալսարանի իրավունքի պատվավոր դոկտորի կոչում։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Նոեն որպես լեյտենանտ ծառայել է Ֆրանսիայում՝ ԱՄՆ բանակի 369-րդ հետևակային գնդում։ Ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել է Լուիզիանա և սկսել է զբաղվել բիզնեսով։ Ունեցել է մի քանի տնկադաշտ, ինչպես նաև` հաջողության է հասել նավթային բիզնեսում[2]։
1932 թվականին Նոեն ընտրվել է Լուիզիանայի սենատ և այդ պաշտոնը զբաղեցրել է երկու տարի։ 1934-ից 1936 թվականներին եղել է Լուիզիանայի փոխնահանգապետ։ 1936 թվականի հունվարի 28-ին մահացել է նահանգապետ Օսկար Քելլի Ալլենը, և Նոեն զբաղեցրել է նրա տեղը[1]։ Նահանգապետի պաշտոնում եղել է մոտավորապես երեք ամիս։
1936 թվականի մայիսի 12-ի հրաժարականից հետո Նոեն ընտրվել է Նահանգի սենատ[1], որտեղ ծառայել է մինչև 1940 թվականը։ Նա 1940 և 1959 թվականներին անհաջող առաջադրվել է նահանգապետի պաշտոնին, ինչպես նաև` 1968 թվականին եղել է Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի պատվիրակ և 1972 թվականին՝ պատվիրակի տեղակալ[1]։
1922 թվականի մայիսի 7-ին Նոեն ամուսանցել է Աննա Գրեյ Սվինի հետ (1901-1972)։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ Գեյ Նոե, Ջեյմս Ալբերտ «Ջիմմի» Նոե կրտսեր և Լինդա Մակրեյ Նոե։ Ջեյմս Նոեն մահացել է 1976 թվականի հոկտեմբերի 18-ին Հյուստոնում և հուղարկավորվել է Մոնրոյում, կնոջ կողքին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Louisiana Governor James Albert Noe» (անգլերեն). National Governors Association. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «James Albert Noe» (անգլերեն). Louisiana Secretary of State. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Robert Sobel, John Raimo. Biographical Directory of the Governors of the United States, 1789–1978. — Westport, Conn.: Meckler Books, 1978. — Т. 2.
- Joseph G. Dawson III. The Louisiana Governors: From Iberville to Edwards. — Baton Rouge: Lousiana State University Press, 1990.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Governor James Albert Noe» (անգլերեն). Arcane Radio Trivia. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Ալբերտ Նոե» հոդվածին։ |
|