Ջեմիլյա Բենաբիբ
Ջեմիլյա Բենաբիբ | |
---|---|
Ծնվել է | 1972[1] |
Ծննդավայր | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Կանադա, Ալժիր և Ուկրաինա |
Մասնագիտություն | լրագրող, սյունակագիր և գրող |
Կուսակցություն | Parti Québécois? |
Պարգևներ և մրցանակներ | |
Djemila Benhabib Վիքիպահեստում |
Ջեմիլյա Բենաբիբ (ֆր.՝ Djemila Benhabib, 1972[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆրանս-կանադացի քաղաքական և գրական գործիչ, մուսուլմանական ֆունդամենտալիզմի հակառակորդ։ Լինելով Քվեբեկյան կուսակցության ակտիվ անդամ` Ջեմիլյա Բենաբիբը պաշտպանում է Քվեբեկի անկախությունը Կանադայից։ Քվենեկի նահանգում անցկացվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ 2012 թվականին նա եղել է Պոլին Մարուայի գլխավոր կողմնակիցներից մեկը։ Ապրում է Քվենեկ նահանգի Գատինո քաղաքում։ 2019 թվականի հունիսի 16-ին, այն օրը, երբ Քվեբեկում ընդունվել է կրոնական խորհրդանիշների արգելքի մասին օրենքը, Բենաբիբը հայտարարել է իր` Բելգիա մեկնելու մասին, որպեսզի միանա աշխարհականացման գործողությունների կենտրոնին, որտեղ նա պետք է աշխատեր Եվրոպայի և ամբողջ երկրների աշխարհիկ մուսուլմանների միավորմամբ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեմիլյան ծնվել է 1972 թվականին, Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում։ Նրա հայրը ալժիրցի էր, մայրը` հույն և կիպրոսցուհի[4]։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Ջեմիլյան դառնում է Կանադայի գեներալ-նահանգապետի գրական մրցանակի հաղթող` իր «Իմ կյանքք Ղուրանի դեմ. կնոջ խոստովանանք իսլամի մասին» (Ma vie à contre-Coran: une femme témoigne sur les islamistes) գրքի համար։ Ավելի ուշ հրատարակվել է նրա երկրորդ` «Ալլահի զինվորները գրոհում են Արևմուտքը» (Les soldats d’Allah à l’assaut de l’Occident) գիրքը։ Գրողի երրորդ և չորրորդ` Des femmes au printemps (2012 թվական) և L'automne des femmes arabes (2013 թվական) գրքերը կնոջ հայացքից պատմում են Թունիսում և Եգիպտոսում արաբական հեղափոխության մասին[5]։ Բենաբիբի հինգերորդ` Après Charlie, Laïques de tous les pays, mobilisez-vous! գիրքը հրատարակվել է 2016 թվականին[6]։
2012 թվականի ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քվեբեկում 2012 թվականի խորհրդարանական ընտրության ժամանակ Ջեմիլյան որպես Քվեբեկի կուսակցության թեկնածու առաջադրվում է Տրու-Ռիվեր շրջանում անց կացվող ընտրություններին, բայց նա չի կարողանում գրավել տեղի Լիբերալ կազմակերպության անդամ Դանիել Սեն-Ամանի տեղը, չնայած նա ընդհուպ մոտեցել էր նրա ցուցաբերած արդյունքին։ Այնուամենայնիվ, Քվեբեկում մեծամասնությամբ հաղթում է Քվեբեկյան կուսակցությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1187357650 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.laicite-republique.org/les-laureats-du-prix-de-la-laicite-et-les-presidents-du-jury-depuis-2003.html
- ↑ ««L'insoumise» nous quitte» (ֆրանսերեն). Le Nouvelliste. 2019 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «DJEMILA BENHABIB NOTICE BIOGRAPHIQUE» (ֆրանսերեն). edvlb.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Les deux causes de Djemila Benhabib» (ֆրանսերեն). Le Devoir. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Après Charlie de Djemila Benhabib». Septentrion. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեմիլյա Բենաբիբ» հոդվածին։ |
|