Ջարեն Լյուիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջարեն Լյուիսոն
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 9, 2000(2000-12-09) (23 տարեկան)
Ծննդավայր՝Դալաս և Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան
IMDb։ID 3469242

Ջարեն Լյուիսոն (անգլ.՝ Jaren Lewison, դեկտեմբերի 9, 2000(2000-12-09), Դալաս և Տեխաս, ԱՄՆ)[1], ամերիկացի դերասան, որն առավել հայտնի է «Ես երբեք չեմ․․․» հեռուստասերիալում կատարած Բեն Գրոսի դերով[1]։

Վաղ կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Տեխաս նահանգի Դալաս քաղաքում՝ հրեաների ընտանիքում։ Ունի մեկ քույր՝ Միքայելան[1]։

14 տարի հաճախել է Լևին Ակադեմիա՝ պահպանողական հրեական ցերեկային դպրոց Դալասում[2], որտեղ մայրը դասավանդում էր մանկապարտեզում։ 2019 թվականին ավարտել է Տեխաս նահանգի Ռիչարդսոն քաղաքի Փիրս ավագ դպրոցը[3]։ Ավագ դպրոցում եղել է համալսարանական ֆուտբոլի թիմի ավագը և փաուերլիֆթեր[4]։ Նաև զբաղվել է թատրոնով։ Ավագ հասակում մարմնավորել է Ուիլյամ Շեքսպիրին՝ 1998 թվականին նկարահանված «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմի դպրոցական ներկայացման մեջ։ Ներկայացումն ընտրվել է 2019 թվականի Թեսպյան միջազգային փառատոնում ելույթի համար[1][5][6]։

2019 թվականին սկսել է հաճախել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի քոլեջը, որն ավարտել է 2022 թվականին հոգեբանության բակալավրի կոչումով՝ անչափահասների հետ դատական և քրեագիտության ոլորտում։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում սովորելու հետ համատեղ նկարահանվել է նաև «Ես երբեք չեմ․․․» հեռուստասերիալում։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական գործունեությունը սկսել է հինգ տարեկանից, երբ նրան հանձնել են թատերական խմբակը, ինչն էլ ավելի է կապել նրան դերասանական արվեստի հետ։ Դալլասի կինոյի և հեռուստատեսային գործակալի հետ պայմանագիր կնքելուց հետո՝ «Բարնին և ընկերները» հեռուստասերիալում ստացել է իր առաջին դերը՝ Ջոշուան, որին նա մարմնավորել է տարբեր էպիզոդներում և տեսահոլովակներում՝ 2008-2011 թվականներին[3][7]։ Դերակատարում է ունեցել համաշխարհային ճանաչում ունեցող ֆիլմերում և հեռուստասերիալներում։ «Դու ես բռնում» ֆիլմում կատարել է Էդ Հելմսի մարմնավորած Հոգի կերպարին՝ երիտասարդ տարիքում[8]։

Նեթֆլիքսով հեռարձակվող՝ Լենգի Ֆիշերի և Մինդի Քալինգի հեղինակային «Ես երբեք չեմ․․․» հեռուստասերիալում մարմնավորած Բեն Գրոսի կերպարը հանդիսանում է նրա ամենամեծ դերը[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշում
2008–2009 Բարնին և ընկերները Ջոշուա 4 էպիզոդ
2010 Միայնակ աստղ Երիտասարդ Ռոբերտ 1 էպիզոդ, «Պիլոտային»
2012 Վատ փերի Ռոման ԴիրՌիզո Հեռուստաֆիլմ
2015 Գնա և վերադարձիր Քայլ Փիթերսոն Հեռուստաֆիլմ
2020–2023 Ես երբեք չեմ... Բեն Գրոս Հիմնական կազմ

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
2014 Տղամարդիկ, կանայք և երեխաներ Ջեք Թրուբի
2015 Ամենահեռավոր աստղից այն կողմ Երիտասարդ Ադամ
2015 Ձիու պոչ Ջեքսոն
2018 Դու ես բռնում Հոգի (18 տարեկան)
2019 90 ոտնաչափ տնից հեռու Երիտասարդ Թոմի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «18 Things to Know About Jaren Lewison from 'Never Have I Ever'». Alma (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ ապրիլի 28. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  2. «Got Mitzvah? Yeah we do!». Texas Jewish Post (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  3. 3,0 3,1 «Jaren Lewison Tells Us How His 'Never Have I Ever' Role Is a Dream Come True». Alma (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մայիսի 5. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  4. McHenry, Jackson (2020 թ․ ապրիլի 29). «Never Have I Ever's Two Heartthrobs Are Team Each Other». Vulture (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  5. «Festival Preview: Pearce H.S. Shakespeare in Love – Dramatics Magazine». Dramatics Magazine Online. 2019 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  6. «Main stage – International Thespian Festival 2019». Educational Theatre Association. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. «Who Plays Ben On 'Never Have I Ever'? Meet Jaren Lewison, Star Of Mindy Kaling's New Netflix Show». YourTango (անգլերեն). 2020 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  8. «Jaren Lewison». IMDb. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  9. Walsh, Savannah (2020 թ․ մայիսի 5). «How Old Is the Cast of Netflix's 'Never Have I Ever' Now?». ELLE (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջարեն Լյուիսոն» հոդվածին։