Ես երբեք չեմ․․․

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ես երբեք չեմ․․․
անգլ.՝ Never Have I Ever
Изображение логотипа
ԺանրԿատակերգական դրամա
ՍտեղծողՄինդի Քեյլինգ
Լանգ Ֆիշեր
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորTristram Shapeero?, Kabir Akhtar? և Linda Mendoza?
Գլխավոր
դերերում
ՊատմողՋոն Մաքինրոյ
Էնդի Սեմբերգ
ՊրոդյուսերՄինդի Քեյլինգ և Tristram Shapeero?
Գործադիր պրոդյուսեր
  • Մինդի Քեյլինգ
  • Լանգ Ֆիշեր
  • Հովարդ Քլայն
  • Դևիդ Մայներ
  • Թրիսթրամ Շափիրո
ԵրաժշտությունJoseph Stephens?
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ40
Էկրաններին էԱպրիլի 27, 2020 (2020-04-27)-ից հունիսի 8, 2023
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
Ընկերություն
  • Kaling International, Inc.
  • Original Langster
  • 3 Arts Entertainment
  • Universal Television
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

«Ես երբեք չեմ․․․» (անգլ.՝ Never Have I Ever), Նեթֆլիքսի ամերիկյան դեռահասային կատակերգական դրամա հեռուստասերիալ, որի գլխավոր դերում է թամիլ կանադացի դերասանուհի Մաիթրեյի Ռամակրիշնանը։ Սերիալի հեղինակները Մինդի Քեյլինգը և Լանգ Ֆիշերն են։ Դրա պրեմիերան կայացել է 2020 թվականի ապրիլի 27-ին[1][2][3][4][5][6]։ Շոուն քննադատների կողմից դրական գնահատականների է արժանացել[7][8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարսափելի տարվանից հետո Դևի Վիշվակումարն (Մաիթրեյի Ռամակրիշնան) ուզում է փոխել իր հասարակական կարգավիճակը, սակայն ընկերները, ընտանիքը և զգացմունքները թույլ չեն տալիս նրան դա հեշտությամբ անել։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաիթրեյի Ռամակրիշնան՝ Դևի Վիշվակումար, երկրորդ կուրսի ուսանողուհին, ով ցանկանում է բարելավել իր կյանքը[9];
  • Ռիչա Մուրջանի՝ Քամալա, Դևիի զարմուհին, ով մնում է նրա հետ մինչև նրա կուրսի ավարտը[9];
  • Ջարեն Լյուիսոն՝ Բեն Գրոս, Դևիի ոխերիմ թշնամին դպրոցում[9];
  • Դարեն Բարնեթ՝ Փաքսթոն Հոլ-Յոշիդա, Դևիի համադասարանցին, ով վերահանձնում է քննությունները[9];
  • Ջոն Մաքինրոյ՝ ինքն իր դերում, սերիալի պատմողը[10]
  • Փուրնա Ջագանաթան՝ բժիշկ Նալինի Վիշվակումար, Դևիի մայրը[9]։

Երկրորդական դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռամոնա Յանգ՝ Էլեանոր, Դևիի լավագույն ընկերներից մեկնը, ով սիրում է դերասանական վարպետությունը[9];
  • Լի Ռոդրիգեզ՝ Ֆաբիոլա, Դևիի լավագույն ընկերներից մեկն, ով սիրում է գիտությունը[9];
  • Նիսի Նեշ՝ բժիշկ Ջեյմի Ռայան, Դևիի թերապևտը[9]
  • Սենդհիլ Ռամամուրթի՝ Մոհար Վենկաթեսան, Դևիի մահացած հայրը, ով հայտնվում է ֆլեշբեքերում;
  • Բենջամին Նորիս՝ Թրենթ Հարիսոն, Փաքսթոնի ընկերը;
  • Ադամ Շափիրո՝ պարոն Շափիրո, պատմության ուսուցիչ;
  • Մարթին Մարթինեզ՝ Օլիվեր Մարթինեզ, Էլեանորի ընկերը;
  • Քրիստինա Քարչներ՝ Իվ, Ֆաբիոլայի վրա սիրահարված աղջիկը;
  • Ջեք Սիվոր ՄաքԴոնալդ՝ Էրիկ Փերքինս, ոչ այդքան հայտնի ուսանող;
  • Դինո Փեթրերա՝ Ջոնահ Շարփ, քամինգ աութ կատարած տղան;
  • Էդի Լայու՝ Սթիվ, Քամալայի գաղտնի ընկերը;
  • Լիլի Դ․ Մուր՝ Փաքստոնի խորթ քույրը;
  • Հանա Սթեյն՝ Շիրա, Բենի ընկերուհին;
  • Անջելա Քիսի՝ Վիվիան, Բենի մայրը;
  • Մայքլ Բադալուկո՝ Հովարդ, Բենի հայրը;
  • Դոնա Փյերոնի՝ Փաթի, Բենի տան աշխատողուհին;
  • Էնդի Սեմբերգ՝ ինքն իր դերում, Բեն Գրոսի մտքերի մասին պատմողը։

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան 1 (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

No.TitleDirected byWritten byOriginal release date
1 "Պիլոտ" Թրիսթրամ ՇափիրոՄինդի Քեյլինգ և Լանգ ՖիշերԱպրիլի 27, 2020 (2020-04-27)
Երբ Դևիի հայրը մահանում է, և առաջին կուրսին նա սայլակով է շարժվում, նա ծրագիր է հորինում հաջորդ տարին լավ անցկացնելու համար։ Նա խնդրում է իր լավագույն ընկերուհիներին՝ Էլեոնորին և Ֆաբիոլային զուգընկերներ գտնել, որպեսզի նրանց խումբը քոլեջում հայտնի դառնա։ Սակայն, երբ Դևին իմանում է, որ Էլեոնորն արդեն ընկեր ունի, նրա մոտ նյարդային խափանում է սկսում, և նա հարցնում է իր համադասարանցուն՝ Փաքսթոնին, արդյոք նա ուզում է սեռական հարաբերությունների մեջ մտնել իր հետ։ Դևիի զարմուհին՝ Քամալան ասում է, որ պատրաստվում է ամուսնանալ։ 
2 "... սեքս ունեցա Փաքսթոն Հոլ-Յոշիդայի հետ" Թրիսթրամ ՇափիրոՋասթին ՆոբլԱպրիլի 27, 2020 (2020-04-27)
3 "... հարբեցի հայտնի երեխաների հետ" Լինդա ՄենդոզաԱմինա ՄունիրԱպրիլի 27, 2020 (2020-04-27)
4 "... զգացի ինձ սուպեր հնդկական" Լինդա ՄենդոզաՄինդի ՔեյլինգԱպրիլի 27, 2020 (2020-04-27)
5 "... միջուկային պատերազմ սկսեցի" Քաբիր ԱխթարՔրիս Շլայխեր և Աքշարա ՍեքարԱպրիլի 27, 2020 (2020-04-27)
6 "... աշխարհի ամենամիայնակ տղան էի" Քաբիր ԱխթարԱարոն Գիրի և Բեն ՍթայներԱպրիլի 27, 2020 (2020-04-27)
7 "... մեծ, վատ խաբեբա էի" Անու ՎալիաԷրիկա ՕյամաԱպրիլի 27, 2020 (2020-04-27)
8 "... զայրացրեցի բոլորին, ում ճանաչում եմ" Անու ՎալիաՔրիս ՇլայխերԱպրիլի 27, 2020 (2020-04-27)
9 "... պետք է ցուցաբերեի իմ լավագույն պահվածքը" Թրիսթրամ ՇափիրոՄեթ ՈւորբարթոնԱպրիլի 27, 2020 (2020-04-27)
10 "... ներողություն խնդրեցի" Թրիսթրամ ՇափիրոԼանգ ՖիշերԱպրիլի 27, 2020 (2020-04-27)

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes-ում սերիալը ստացել է 100% վարկանիշը, որը հիմնվել է 25 ակնարկների վրա՝ միջին 7.8/10 գնահատականով[7]։ Metacritic-ում այն ստացել է 100-ից 82 միավոր՝ հիմնված 16 ակնարկների վրա[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shafer Ellise (ապրիլի 15, 2020)։ «TV News Roundup: Netflix Releases 'Never Have I Ever' Trailer (Watch)»։ Variety (անգլերեն)։ Վերցված է ապրիլի 16, 2020 
  2. «'Be that change': Maitreyi Ramakrishnan on starring in Մինդի Քեյլինգ's new comedy»։ CBC։ օգոստոսի 30, 2019։ Վերցված է ապրիլի 16, 2020 
  3. Murphy Chris (ապրիլի 15, 2020)։ «Dear Gods, Meet Devi, a Young Մինդի Քեյլինգ in Netflix's Never Have I Ever»։ Vulture (en-us)։ Վերցված է ապրիլի 16, 2020 
  4. Simonpillai Radheyan (ապրիլի 14, 2020)։ «Maitreyi Ramakrishnan talks TikTok drama, sex and embracing Tamil culture»։ NOW Magazine (en-us)։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-15-ին։ Վերցված է ապրիլի 16, 2020 
  5. Jaime Angie։ «"Never Have I Ever" Stars Promise Real, Messy Teenhood»։ Teen Vogue (անգլերեն)։ Վերցված է ապրիլի 16, 2020 
  6. Lawrence Gregory (ապրիլի 15, 2020)։ «'Never Have I Ever' Trailer Reveals Մինդի Քեյլինգ's New Netflix Show»։ Collider (en-US)։ Վերցված է ապրիլի 16, 2020 
  7. 7,0 7,1 «Never Have I Ever: Season 1»։ Rotten Tomatoes։ Վերցված է ապրիլի 29, 2020 
  8. 8,0 8,1 «Never Have I Ever»։ Metacritic։ Վերցված է ապրիլի 29, 2020 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Maloney Alli։ «Meet the Cast of Netflix's "Never Have I Ever," Your Next Fave Teen Comedy»։ Teen Vogue (անգլերեն)։ Վերցված է ապրիլի 22, 2020 
  10. Petski Denise (սեպտեմբերի 11, 2019)։ «John McEnroe To Narrate Netflix’s Kaling/Fisher Comedy Series ‘Never Have I Ever’»։ Deadline։ Վերցված է ապրիլի 23, 2020 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]