Ջանեթ Նապոլիտանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանեթ Նապոլիտանո
անգլ.՝ Janet Napolitano
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 29, 1957(1957-11-29)[1][2][3][…] (66 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնմեթոդիզմ
ԿրթությունՍանտա Կլարայի համալսարան, Վիրգինյան համալսարանի Իրավունքի դպրոց, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և Sandia High School?
Մասնագիտությունփաստաբան և քաղաքական գործիչ
ԱշխատավայրUnited States Department of Homeland Security?
Զբաղեցրած պաշտոններArizona Attorney General?, United States Secretary of Homeland Security? և Governor of Arizona?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Janet Napolitano Վիքիպահեստում

Ջանեթ Էն Նապոլիտանո (անգլ.՝ Janet Ann Napolitano, նոյեմբերի 29, 1957(1957-11-29)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ ազգային անվտանգության քարտուղար (2009-2013)։ 2012 թվականին ըստ Forbes ամսագրի աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը[6]։ Արիզոնայի նահանգապետ (2003-2009)։ 2013 թվականից Կալիֆոռնիայի համալսարանի նախագահ։ Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ (2018)[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին ավարտել է Սանտա Կլարայի համալսարանը (Կալիֆոռնիա)՝ ստանալով քաղաքագիտության summa cum laude բակալավրի աստիճան և ընդունվել Phi Beta Kappa: 1983 թվականին Վիրջինիայի համալսարանի իրավաբանական դպրոցից ստացել է իրավաբանության դոկտորի աստիճան (J.D.): Ուսումն ավարտելուց հետո զբաղվել է իրավաբանական գործունեությամբ։

1993 թվականին Բիլ Քլինթոնը նրան նշանակել է Արիզոնայում ԱՄՆ դաշնային փաստաբան, իսկ 1999-2002 թվականներին գլխավոր դատախազ։ 2002 թվականին Նապոլիտանոն հաղթել է Արիզոնայի նահանգապետի ընտրություններում, իսկ 2006 թվականին վերընտրվել այս պաշտոնում։ Նապոլիտանոն հատուկ ուշադրություն է դարձրել կրթական խնդիրներին, ուսուցիչների աշխատավարձերի մակարդակին, ինչպես նաև պայքարել է ապօրինի ներգաղթի դեմ։

Եթե մինչև իր կառավարչական գործունեության սկիզբը պետական բյուջեի դեֆիցիտը կազմում էր մոտ մեկ միլիարդ դոլար, ապա մինչև 2006 թվականն այն արդեն ավելցուկային էր և կազմում էր մոտ 300 միլիոն դոլար։ 2005 թվականին Time ամսագիրը նրան դասել է ԱՄՆ-ի հինգ լավագույն նահանգապետների ցուցակում[8]։

2008 թվականի վերջին Բարաք Օբաման հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի պաշտոնում Նապոլիտանոյի նշանակման մասին[9]։ 2009 թվականի հունվարի 20-ին Սենատը հաստատել է իր թեկնածությունը. նույն օրը հրաժարվել է Արիզոնայի նահանգապետի պաշտոնից։ Նա պաշտոնապես նոր պաշտոնում աշխատել է հաջորդ օրը` հունվարի 21-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 6ը։

2013 թվականի սեպտեմբերից Կալիֆոռնիայի համալսարանի նախագահն է։ Ինչպես նաև 2014 թվականից մշտական պայմանագրով աշխատում է Բերկլիի շրջանի Գոլդմանի հանրային քաղաքականության դպրոցում։ Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ է (2015)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Թոմաս Ջեֆերսոն» հիմնադրամի իրավագիտական մեդալով (2010)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. https://www.azwhf.org/about-5-3
  5. https://www.48women.org/past-honorees/
  6. «The 100 Most Powerful Women». Forbes. September 2012.
  7. Election of New Members at the 2018 Spring Meeting | American Philosophical Society
  8. «America's 5 Best Governors». Time. 13.11.2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 29-ին.
  9. «Джанет Наполитано назначена министром внутренней безопасности США». РИА Новости. 01.12.2008.