Ջալմա Սանտոս
Ջալմա Սանտոս պորտ.՝ Djalma Santos | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 27, 1929 | ||
Ծննդավայր | Սան Պաուլո, Բրազիլիա | ||
Մահվան ամսաթիվ | հուլիսի 23, 2013 (84 տարեկան) | ||
Մահվան վայր | Ուբերաբա, Մինաս Ժերաիս, Բրազիլիա | ||
Հասակ | 172 սանտիմետր | ||
Քաշ | 73 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ջալմա Սանտոս, իրական անունը՝ Դեժալմա Պերեյրա Դիաս դոս Սանտոս (պորտ.՝ Dejalma Pereyra Dias dos Santos, պորտ.՝ Djalma Santos, փետրվարի 27, 1929, Սան Պաուլո, Բրազիլիա - հուլիսի 23, 2013, Ուբերաբա, Մինաս Ժերաիս, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, պաշտպան, 1962 և 1958 թվականների աշխարհի չեմպիոն։ Աշխարհի չորս առաջնությունների մասնակից (բացի հաղթողներից, 1954 թվականին և 1966 թվականին)։
Երկար ժամանակ Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր է եղել (առայժմ այդ ցուցանիշով նրան չի շրջանցել Կաֆուն)[1]։ Համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն աջ պաշտպաններից մեկը։ 2004 թվականին Պելեն նրան ընդգրկել է 125 մեծագույն ֆուտբոլիստների ցուցակում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջալմա Սանտոսը ծնվել է Սան Պաուլոյում, աղքատ ընտանիքում։ 19 տարեկանում նա դարձել է «Պորտուգեզ»-ի խաղացող, որտեղ հանդես է եկել 10 մրցաշրջան։ Արդեն 29 տարեկանում, լինելով աշխարհի չեմպիոն, դարձել է «Պալմեյրաս»-ի խաղացող, որը Բրազիլիայի մեծագույն ակումբներից մեկն է և որտեղ անցկացրել է իր կարիերայի հաջորդ 10 տարիները։ Սանթոսն իր կարիերան ավարտել է «Ատլետիկո Պարանաենսե» ակումբում՝ 42 տարեկան հասակում՝ ակումբային մակարդակով խաղալով ավելի քան հազար հանդիպում։
2013 թվականի հուլիսի 24-ին Ջալման մահացել է Ուբերաբա քաղաքի հիվանդանոցում թոքերի բորբոքումից հետո առաջացած բարդությունների հետևանքով[2][3]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոբերտաոյի գավաթակիր (1) 1967
- Բրազիլիայի գավաթակիր (2) 1960, 1967
- Սան Պաուլո նահանգի չեմպիոն (3) 1959, 1963, 1966
- Պարանա նահանգի չեմպիոն (1) 1970
- Ռիո-Սան Պաուլու մրցաշարի հաղթող՝ 1952, 1955, 1965
- Աշխարհի չեմպիոն (2) 1958, 1962
- Համաամերիկյան խաղերի չեմպիոն (1) 1952
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Даниэл Алвес может войти в историю сборной Бразилии». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Скончался чемпион мира 1958 и 1962 годов Джалма Сантос
- ↑ Morre Djalma Santos, bicampeão mundial
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրությունը «Տորսիդ»-ում
- Կենսագրություն (պորտ.)
- Հավաքականի հանդիպումների վիճակագրությունը (անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջալմա Սանտոս» հոդվածին։ |
|
- Փետրվարի 27 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Սան Պաուլու քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 23 մահեր
- 2013 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ատլետիկո Պարանաենսեի ֆուտբոլիստներ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Թոքաբորբից մահացածներ
- Պալմեյրասի ֆուտբոլիստներ
- Պորտուգեզա Դեսպորտոսի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Փետրվարի 21 ծնունդներ
- ՖԻՖԱ 100