Ուբերաբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Ուբերաբա
Դրոշ Զինանշան
BandeiraUberaba.jpg BrasaoUberaba.jpg

Uberaba.Centro.2.jpg
ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Հիմնադրված էմարտի 2, 1809 թ.
Մակերես4512,135 կմ²
ԲԾՄ823 մետր, 969 մետր
Բնակչություն337 092 մարդ (հուլիսի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ34
Փոստային ինդեքսներ38000-000
Պաշտոնական կայքuberaba.mg.gov.br
##Ուբերաբա (Բրազիլիա)
Red pog.png

Ուբերաբա (պորտուգալերեն՝ Uberaba. պաշտոնական անվանումը՝ Município de Uberaba), քաղաք և համայնք Բրազիլիայի հարավարևելյան մասում, Մինաս Ժերայս նահանգում։ Ընկած է Բրազիլական սարահարթում, «Հանքարդյունաբերության եռանկյունի» անվանումը կրող տարածաշրջանում, Ուբերաբա գետի ափին, նահանգի վարչական կենտրոն Բելու Օրիզոնտիից 481 կիլոմետր հեռավորության վրա։ Մեծությամբ այդ նահանգի 853 բնակավայրերի մեջ ութերորդն է։ 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 295.988, 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 333.783: Զբաղեցնում է մոտավորապես 4524 կմ² տարածք[2]։ Համայնքը համբավվել է հատկապես մերձակա ագարակներում բաց գունավորումով մորթ ուեցող զեբուների մեծ գլխաքանակի բուծմամբ և նրանով, որ քաղաքից մոտավորապես 20 կիլոմետր հեռավորության վրա իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել են Cretaceous ժամանակաշրջանի պալեոնթոլոգիական մեծարժեք բրածո գտածոներ։

Քաղաքի անվանումը հնդկացիական տուպի ցեղի լեզվում նշանակում է «բյուրեղի պես մաքուր, պայծառ ջուր»[3][4]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում է 4.155.078 հազար ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
  • Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում է 14.836,33 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
  • Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում է 0,834 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում սկզբնապես բնակություն են հաստատել հնդկացիական տուպի, ապա՝ տրմեմբի, կայապու ցեղերը[5], բայց նրանք դարձել են եվրոպայից եկած բանդայռանտների զոհը։ Բնակավայրի միջուկը 1809 թվականին հիմնադրել է Անտոնիու Էուստակիու դա Սիլվա ի Օլիվեյրան (պորտուգալերեն՝ Antonio Eustáquio Da Silva e Oliveira) (1796–1832)[6]: 1836 թվականին Ուբերաբան քաղաքի կարգավիճակ է ստացել[7]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ունի մերձարևադարձային կլիմա, Կյոպենի դասակարգման համաձայն՝ Cwa կարգի։ Միջին տարեկան ջերմաստիճանը 22,3 °C է, տեղումների միջին տարեկան քանակությունը՝ 1571 միլիմետր[8]։

Միջին ամսական ջերմաստիճաններն ու տեղումների քանակը Ուբերաբայում
Հունվ. Փետրվ. Մարտ Ապրիլ Մայիս Հուն. Հուլ. Օգոստ. Սեպտ. Հոկտ. Նոյ. Դեկտ.
Ջերմաստիճանը (°C) 24,0 24,1 22,7 21,2 19,6 19,2 20,7 22,4 23,4 23,6 23,6 22,6 Ø 22,3
Տեղումների քանակը (մմ) 268 225 190 96 46 20 17 14 57 156 204 278 Σ 1571

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A Igreja em Uberaba. Fundação Cultural de Uberaba, Uberaba 1987.
  • Orlando Ferreira: Terra Madrasta. Tipografia do Brasil Central, Uberaba, 1928.
  • Hildebrando de Araújo Pontes: Vida, Casos, Perfis. Arquivo Público Mineiro, 1992.
  • Hildebrando de Araújo Pontes: História de Uberaba e a civilização do Brasil Central. Uberaba 1970 (Digitalisat(չաշխատող հղում))
  • José Felício Buarque de Macedo: A Verdade Histórico Jurídica a propósito das alegações finais sobre a Fábrica da Matriz de Uberaba. Escolas Profissionais Salesianianas, São Paulo 1912.
  • Jorge Alberto Nabut (Hrsg.): Desemboque Documentário Histórico e Cultural. Uberaba 1986.
  • Antônio Borges Sampaio: Uberaba; História Fatos e Homens. Editora A. L T Mineiro, Uberaba 1971. (Digitalisat Archived 2019-09-08 at the Wayback Machine.).
  • Antonio José Silva: Uberaba – historia topographica da Freguezia do Uberaba vulgo Farinha Podre. In: Revista do Arquivo Público Mineiro Band 1, 1896, Heft 2, S. 339–346.
  • Iná Souza: Fragmentos – Crônicas de Uberaba. Editora Imprensa Oficial de Minas Gerais, 1958.
  • Uberaba Revisitada. 1820–2000. Superintendência do Arquivo Público de Uberaba, Uberaba [ohne Jahr]. Umfangreicher Bildband (Digitalisat Archived 2019-09-10 at the Wayback Machine.).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/9103-estimativas-de-populacao.html
  2. «Uberaba – Panorama»։ IBGE (Կաղապար:ЯзыкПоКоду) 
  3. «Significado do nome Uberaba»։ Dicionário de Nomes Próprios (Կաղապար:ЯзыкПоКоду) 
  4. |titulo=Significado do nome Uberaba|url=https://www.dicionariodenomesproprios.com.br/uberaba/%7Cobra=Dicionário(չաշխատող հղում) de Nomes Próprios|acessodata=2019-02-07|lingua=pt-br}}
  5. Tarcísio José Martins (2008)։ «Araxás os Índios Araxás do Triângulo Existiram?»։ MG Quilombo (Կաղապար:ЯзыкПоКоду) 
  6. Hildebrando de Araújo Pontes: A Família Silva e Oliveira. Uberaba, 1944.
  7. Marta Zednik de Casanova (2013-03-05)։ «Breve trajetória de Uberaba – 193 anos»։ Superintendência do Arquivo de Uberaba (Կաղապար:ЯзыкПоКоду) 
  8. Klimadaten, abgerufen am 17. August 2019.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]