Պրոֆեսորական անկյուն
Տեսակ | քաղաքի շրջան |
---|---|
Երկիր | Ղրիմ |
Տեղագրություն | Ռուսաստան / Ուկրաինա[1] |
Պրոֆեսորական անկյուն (ռուս.՝ Профессорский уголок, նախկինում կոչվել է Չոլմեկչի-Ֆիդե-Կորա, ապա՝ Տեռնակ, 19-րդ դարի վերջից՝ Պրոֆեսորական անկյուն, 1920 թվականից՝ Բանվորական անկյուն, այնուհետև՝ կրկին Ternak , 1948[2] - 2001 թվականներին՝ կրկին Բանվորական անկյուն), Ղրիմի Ալուշտա քաղաքի արևմտյան մասը, որը հայտնվել է 19-րդ դարի կեսերին։
Պրոֆեսորական անկյունում գտնվում են պանսիոնատներ և ամառանոցներ, իսկ ափը հրաշալի լողափ է։ Պրոֆեսորական անկյան տարածքով Ալուշտայից Կաստել անցնում է բարեկարգ լողափերով առափ, իսկ լանջերով՝ մայրուղի։
Նախախորհրդային շրջանում Ալուշտայի և Պրոֆեսորական անկյան միջև գործում էր սեզոնային ձիաքարշ 10 կոպեկ ուղեվարձով։ Այժմ Ալուշտայի կենտրոնից Պրոֆեսորական անկյուն առափով կարելի է հասնել ոտքով, ինչպես նաև երթուղայիններով (թիվ 2, 34, 37) և թիվ 2 տրոլեյբուսով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնապես Կաստել-Պրիմորսկին Սև ծովի ափին Կաստել լեռան ստորոտին գտնվող ամառանոցային բնակավայր էր, որը գեղարվեստորեն նկարագրել է Եվգենի Մարկովը «Ղրիմի ակնարկներում»[3]։ 1886 թվականին թոշակի անցնելուց հետո Կաստել-Պրիմորսկու իր առանձնատանը բնակություն է հաստատել ռուս հայտնի երկրաբան և մանկավարժ Նիկոլայ Գոլովկինսկին։ Այն բանից հետո, երբ նրա տան հարևանությամբ իրենց ամառանոցները սկսեցին կառուցել շատ հայտնի գիտնականներ, տարածքը ստացավ «Պրոֆեսորական անկյուն» անվանումը։ Պրոֆեսորական անկյունը դարձավ մի վայր, որտեղ հանգստանում, աշխատում և ապրում էին ռուս մտավորականության ներկայացուցիչները՝ պրոֆեսորներ Դ. Ի. Տիխոմիրովը, Ե. Ա. Գոլուբևը, Ա. Ի. Կիրպիչնիկովը և ուրիշներ։ Տարիներ շարունակ այստեղ ապրել է ռուս առաջին կին բժիշկ Նադեժդա Պրոկոֆևնա Սուսլովան։ Նրա նախաձեռնությամբ Պրոֆեսորական անկյունում բացվել է գյուղական երեխաների համար անվճար դպրոց[4]։ Կաստել լեռան ստորոտին, Լազուրնոյե գյուղում, տեղադրված են երկու գիտնականների՝ Ն. Ա. Գոլովկինսկու և Ն. Պ. Սուսլովայի հուշարձանները[5]։
Բանվորական անկյան հետ կապված է ռուս գրող Սերգեյ Սերգեև-Ցենսկու կյանքը։ 1944 թվականին Ալուշտայի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն գրողին ժամանակավորապես հատկացրել է 1941 թվականին մահացած ճարտարապետության ակադեմիկոս Ալեքսեյ Բեկետովի առանձնատունը։ Այնտեղ ապրելով ավելի քան երկու տարի՝ Սերգեյ Սերգեև-Ցենսկին ավարտել է իր «Թնդանոթները խոսեցին» վեպը, գրել է «Իմ ծանոթությունը Ի. Ե. Ռեպինի հետ» հուշագրությունը։ Այդ շենքի պատին փակցված է հուշատախտակ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ Указ Президиума ВС РСФСР от 18.05.1948 о переименовании населённых пунктов Крымской области
- ↑ «Очерки Крыма (Марков)». Материал из Викитеки — свободной библиотеки.
- ↑ «В Крыму появится памятник первой в России женщине-врачу». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
- ↑ 5,0 5,1 «КРЫМ: ПРОФЕССОРСКИЙ УГОЛОК».
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тыглиянц П. К. Рабочий уголок. — Симферополь, 1986. — 80 с.
- Тыглиянц-Головкинский П. К. Профессорский уголок. — Киев: Издательский Дом "СТИЛОС", 2013. - 288с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профессорский (Рабочий) уголок Արխիվացված 2009-06-06 Wayback Machine
- Карта Профессорского уголка Արխիվացված 2011-02-07 Wayback Machine