Ալեքսեյ Բեկետովի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Ալեքսեյ Բեկետովի տուն
Дім-музей Бекетова-фото2.JPG
Տեսակ շենք և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Երկիր Ղրիմ
Տեղագրություն Ռուսաստան / Ուկրաինա[1]
Հիմնադրված է 1898
Ալեքսեյ Բեկետովի տունը գտնվում է Ղրիմում
Ալեքսեյ Բեկետովի տուն
Կոորդինատներ: 44°39′26.305200100011″ հս․ լ. 34°24′18.061200100003″ ավ. ե. / 44.65730700002777809° հս․. լ. 34.40501700002777596° ավ. ե. / 44.65730700002777809; 34.40501700002777596

Ալեքսեյ Բեկետովի տուն (ռուս.՝ Дом Алексея Бекетова), ռուս խորհրդային հայտնի ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսեյ Բեկետովի տունը, որը գտնվում է Ղրիմի Ալուշտա քաղաքում։ Կառուցվել է 1898 թվականին։ Ռուսաստանի ժողովուրդների մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է, որը պահպանվում է պետության կողմից[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետական գործի ականավոր վարպետի ընտանիքը ամեն ամառ այցելել է Ղրիմ, քանի որ նրա հայրը՝ Խարկովի համալսարանի պրոֆեսոր Նիկոլայ Նիկոլաևիչ Բեկետովը Ալուշտայի արևմտյան հատվածի Պրոֆեսորական անկյունում՝ այն ժամանակվա գիտության ներկայացուցիչների և նկարիչների հանգստի սիրված վայրում, ուներ փոքր կալվածք։ 1895 թվականին Նիկոլայ Նիկոլաևիչն իր որդուն է նվիրել մի հողակտոր, որի վրա վերջինս կառուցել է տուն սեփական նախագծով[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Նիկոլաևիչի ամառանոցն ունի երկու հարկ, կառուցված է տաշած քարերից, կողքերից ունի փայտե ծածկապատշգամբներ։ Շնորհիվ հաջող նախագծման և գոյություն ունեցող անհամաչափության, տունը փոքր, հարմարավետ և կոմպակտ տեսք ունի։ Առաջին հարկի դարավանդով առմուտքն ունի խոյակներով փորագրված փայտե սյուներ։ Տան քիվերի ձևավորման բնորոշ հատկանիշներն են հորիզոնական գոտին, ավանդական «ատամնիկներն» ու ձվազարդերը։ Շենքի քիվապատերը զարդարված են ծիծեռնակի պոչ հիշեցնող ատամներով։ Տան տանիքը բազմալանջ է, ծածկված է մետաղական թիթեղներով և ունի չորս մաշիկուլի (աշտարակ)։

Այսօր Ալեքսեյ Նիկոլաևիչ Բեկետովի ամառանոցը հուշատուն-թանգարան է, որը գտնվում է Ալուշտա, Կոմսոմոլսկայա փողոց, տուն 4 հասցեով՝ բլրի ստորոտում, և Սերգեյ Սերգեև-Ցենսկու տուն-թանգարանի համալիրի մի մասն է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. Постановление Совета Министров Республики Крым № 627 от 20.12.2016 г.
  3. 3,0 3,1 «Дом Бекетова в Алуште» 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]