Պրեսկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրեսկոսի ցուցադրում Փարիզի գյուղատնտեսական ցուցահանդեսում (1962)

Պրեսկոս ( ֆր.՝ précoce, լատին․՝ praecox; — վաղ, վաղահաս), մսաբրդատու նրբագեղմ ոչխարների ցեղ։ Ստացվել է 19-րդ դարի վերջին, Ֆրանսիայում՝ ռամբուլյեի մաքիների և լեյստերյան ցեղի խոյերի և Գերմանիայում՝ գերմանական մերինոսների ու անգլիական երկարաբուրդ ոչխարների ցեղի խոյերի տրամախաչումից։

Ոչխարները խոշոր են, պարանոցի և իրանի վրա, որպես կանոն, չունեն մաշկային ծալք։ Խոյերի միջին կենդանի զանգվածը 100-110 (երբեմն՝ 115 և ավելի) կգ է։ Խոյերի բրդատվությունը 8—10 (առավելագույնը՝ 14), իսկ մաքիներինը 3,8-4,2 (առավելագույնը 4 10) կգ է։ Բուրդը՝ 58-60 որակի, երկարությունը՝ 7-10 սմ։ Լվացած բրդի ելքը՝ 45-50%։ Պտղատվությունը՝ 100 մաքուց 150 գառ։ Կենդանիները վաղահաս են, պահանջկոտ կերակրման և խնամքի պայմանների նկատմամբ, չեն հարմարվումց չորային կլիմայի պայմաններին։ Պրեսկոս տարածված է Ֆրանսիայում, Գերմանիայում, Սերբիայում, Չեխիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Իտալիայում, Հյուսիսային Աֆրիկայի երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 425