Պրեսլավա
Պրեսլավա | |
---|---|
Ի ծնե անուն | բուլղար․՝ Петя Колева Иванова |
Նաև հայտնի է որպես | Преслава և Preslava |
Ծնվել է | հունիսի 26, 1984 (39 տարեկան) Դոբրիչ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | չալգա և փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, երաժիշտ և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Payner |
Կայք | preslava-world.com |
![]() |
Պետյա Կոլևա Իվանովա (բուլղար․՝ Петя Колева Иванова, առավել հայտնի է Պրեսլավա (բուլղար․՝ Преслава) բեմական անունով, հունիսի 26, 1984, Դոբրիչ), փոփ-ֆոլկ (էթնո-փոփ) ոճի բուլղարացի հայտնի երգչուհի։ Պրոֆեսիոնալ երգչի իր կարիերան սկսել է 2004 թվականից[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրեսլավան ծնվել է Բուլղարիայի Դոբրիչ քաղաքում։ Մայրը դերձակուհի էր, իսկ հայրը` վարորդ։ Նրա ավագ քույրը` Իվելինան, նույնպես երգչուհի է։ Արդեն իսկ դպրոցական տարիներին, Պրեսլավան համադասարանցիների հետ միասին երաժշտական խումբ է կազմակերպել։ Իր երաժշտական կրթությունն ստացել է Դոբրիչում գտնվող Սուրբ Կլիմենտ Օխրիդացու անվան արվեստների դպրոցում` ավարտելով ջութակի և ժողովրդական երգեցողության դասընթացները[2]։ 14 տարեկանում մասնակցել է քաղաքային իշխանությունների կազմակերպած երգի մրցույթին։ Հակառակ ծնողների կամքին, շուրջ 15 տարի երգել է տարբեր հաստատություններում։
Առաջին ալբոմը[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականի ամռանը, նրան պատահաբար նկատել է պրոդյուսեր և երգիչ Միլկո Կալայջիևը և հրավիրել իր խմբով ելույթներ ունենալու մերձսևծովյան քաղաքներում[3]։ Մի քանի ամիս անց նա պայմանագիր է կնքել Payner ձայնագրման ստուդիայի հետ և ընտրել Պրեսլավա բեմական կեղծանունը։
Իր կարիերայի սկզբում զուգերգերով հանդես է եկել Միլկո Կալայջիևի հետ միասին։ Առաջին անգամ մեներգով հանդես է եկել` կատարելով «Тази нощ безумна» երգը, իսկ հետո նաև «Дума за вярност», «Мили мой» և «Нямаш сърце» երգերը։ Այս վերջին երգը դարձել էր Պրեսլավայի այցեքարտը։ 2004 թվականի աշնանը թողարկել է «Преслава» երաժշտական ալբոմը, իսկ տարեվերջին նկարահանվել է նրա «Обичам ти» երգի տեսահոլովակը[4]։ 2005 թվականին, Planeta TV-ի ամենամյա 4-րդ մրցանակաբաշխության ժամանակ Պրեսլավան արժանացել է «Դեբյուտ 2004» մրցանակին[5]։
Համերգներ արտասահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականին Պրեսլավան թողարկել է «Лудата дойде» երգը, որի տեսահոլովակը ցուցադրվել է երաժշտական բոլոր հեռուստաալիքներով։ Նույն թվականին կազմակերպել է «Гласът на България» հեռուստաշոուի երկրորդ եթերաշրջանը։ 2012 թվականի ամռանը Պրեսլավան կատարել է իր առաջին արտասահմանյան համերգային շրջագայությունը` ուղևորվելով ԱՄՆ, որտեղ ելույթներ է ունեցել բուլղարական համայնքի համար` ամերիկյան հինգ քաղաքներում։
2014 թվականին Պրեսլավան թողարկել է «Режим неприлична» երգի տեսահոլովակը, իսկ ապրիլին ձայնագրել է «Пиши го неуспешно» երգը, որը դրանից երեք տարի առաջ հունարեն լեզվով կատարել էր Դեսպինա Վանդին։ Դեկտեմբերին երգչուհին ներկայացրել է «Нашето любов е» երգը։
Պրեսլավան այն առաջին փոփ-ֆոլկ կատարողներից մեկն էր, ով մեկ այլ բուլղար երգչուհու` Անդրեայի հետ միասին ելույթ է ունեցել Ռուսաստանում, Կրեմլում կայացած «TASHI SHOW» երաժշտական շոու-հաղորդման ժամանակ` երգելով Արմենչիկի երաժշտությամբ ստեղծված «Дишай» երգը[6]։
Նոր ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի սկզբին Պրեսլավան թողարկել է «Ако утре ме губиш» երգի տեսահոլովակը։ 2014 թվականի հունիսին, Пайнер ընկերության հոբելյանական համերգի ժամանակ, երգչուհիներ Գալենայի, Դեսի Սլավայի, Անելիայի, Էմիլիայի և Ցվետելինա Յանևայի հետ միասին, Պրեսլավան ներկայացրել է «Лале ли си, зюмбюл ли си» ժողովրդական երգի նոր տարբերակը[7]։ Նույն թվականի օգոստոսին Գալենայի հետ զուգերգով թողարկել է «Живей» նոր հիթը[8]։
2016 թվականի սկզբին թողարկել է անգլերեն լեզվով իր առաջին «In Control» երգը։ Պրեսլավան մասնակցել է բուլղարական «Като две капки вода» շոուի չորրորդ եթերաշրջանին, իսկ մարտ ամսին նկարահանվել է նրա «Чуплива и влюблена» երգի տեսահոլովակը[9]։ 2016 թվականին, Planeta TV-ի ամենամյա 14-րդ մրցանակաբաշխության ժամանակ Պրեսլավան արժանացել է «Տարվա կին երգչուհի 2015թ.» մրցանակին։
Երաժշտական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2004 - Преслава
- 2005 - Дяволско желание
- 2006 - Интрига
- 2007 - Не съм ангел
- 2009 - Пази се от приятелки
- 2011 - Как ти стои
- 2013 - Златните хитове на Преслава (հավաքածու)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Payner - Изпълнители - Преслава»։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-13-ին։ Վերցված է 2017-06-04
- ↑ Dimitrova, Iva։ «Folkivata Preslava svirila na gadulka v shkoloyo»։ Monitor։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-17-ին։ Վերցված է մայիսի 31, 2012
- ↑ «Milko Kalaydzhiev: Preslava i Galena sa tarikatki»։ Blyasak (bulgarian)։ Վերցված է մայիսի 31, 2012
- ↑ PRESLAVA - OBICHAM TI / Преслава - Обичам Ти
- ↑ «Televiziya "Planeta" razdade tretite si godishni nagradi»։ Avtori.com (bulgarian)։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-18-ին։ Վերցված է հունիսի 15, 2012
- ↑ Андреа и Преслава пяха в Кремълския дворец
- ↑ Зведните на Пайнер - Лале ли си, зюмбюл ли си
- ↑ «Промо / Галена и Преслава - Живей»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-04-ին։ Վերցված է 2017-06-04
- ↑ «Промо/ Преслава - Чуплива и влюбена»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-08-ին։ Վերցված է 2017-06-04
|