Դեսպինա Վանդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեսպինա Վանդի
VandiDespoina 20070324.JPG
Բնօրինակ անունհուն․՝ Δέσποινα Βανδή
Ծնվել էհուլիսի 22, 1969(1969-07-22)[1][2] (51 տարեկան)
Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլMinos EMI և Heaven Music?
ԿրթությունՍալոնիկի համալսարան
ԱմուսինDemis Nikolaidis?
Կայքdespinavandi.gr
Despina Vandi Վիքիպահեստում

Դեսպինա Վանդի (հուն․՝ Δέσποινα Βανδή, իրական անունը Դեսպինա Մալեա (հուն․՝ Δέσποινα Μαλέα), հուլիսի 22, 1969(1969-07-22)[1][2], Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), հույն երգչուհի, որը հիմնականում հայտնի է Հունաստանում և Կիպրոսում։

2002 թվականին նա արժանացել է «Համաշխարհային երաժշտական ​​մրցանակաբաշխություն» մրցանակին որպես 2001 թվականի տվյալներով ամենապահանջված հույն երգչուհի[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեսպինա Մալեան (բեմական անունը՝ Դեսպինա Վանդի) ծնվել է 1969 թվականի հուլիսի 22-ին Գերմանիայում։

1994 թվականին թողարկվել է «Gela Mou» դեբյուտային ալբոմը։ 1996 թվականին թողարկվել է «Esena Perimeno» հաջորդ ալբոմը։ Այս ալբոմի երգերը գրել է Տոնի Կոնտակսիսը։ 1997 թվականը նշանակալի տարի էր Դեսպինայի համար, նա սկսել է աշխատել հայտնի կոմպոզիտոր Ֆիվոսի հետ։ Ֆիվոսը գրել է Դեսպինայի հաջորդ` «Deka Entoles» ալբոմի երգը։ Այս ալբոմը Հունաստանում հասել է պլատինե կարգավիճակի։

1999 թվականին թողարկվել է Դեսպինայի հաջորդ ալբոմը՝ «Profities»-ը։ 2000 թվականին թողարկվել է «Ypofero» սինգլը։ Երգը 6 անգամ հասել է պլատինե կարգավիճակի և դարձել Հունաստանում ամբողջ ընթացքում թողարկված ամենահաջող երգը։ 2001 թվականին թողարկվել է «Gia» հերթական ալբոմը։

2002 թվականին Դեսպինան արժանացել է «Հունաստանի ամենապահանջված արտիստի» պարգևատրմանը և ստացել է «Համաշխարհային երաժշտական ​​մրցանակ»։ 2004 թվականի օգոստոսին նա կենդանի ելույթ է ունեցել Նյու Յորքի Beatstock Festival համերգում։ Նույն թվականին թողարկվել է «Stin Avli Tou Paradisou» ալբոմը։

2006 թվականի հուլիսի վերջին նա համերգ է ունեցել Lycabettus թատրոնում։ 2006 թվականի նոյեմբերի 22-ին Հունաստանում թողարկվել է «Kalanta» ալբոմը։ Երգչուհու համար նոր երգ է գրել հույն մոգ ու կախարդ Ֆիվոսը, որի հետ, ի դեպ, Դեսպինա Վանդին համագործակցում է արդեն 10 տարի։ Հունաստանում երգը թողարկվել է Ծննդյան տոներից անմիջապես առաջ (հունական «kalanta»-ից, թարգմանաբար նշանակում է «կոլյադա») և անմիջապես գրավել է ազգային աղյուսակը։ Այս պահին սինգլի թողարկումը գերազանցել է 2 միլիոնը, և կարծես դա միայն սկիզբն է։ 2007 թվականի հոկտեմբերի 10-ին թողարկվել է նոր «Thelo» սինգլը։ 2007 թվականի նոյեմբերի 15-ին թողարկվել է երկրորդ սինգլը՝ «10 Xronia Mazi»: 2007 թվականի դեկտեմբերի 6-ին թողարկվել է նոր ալբոմ։

2008 թվականին երգչուհին վթարի է ենթարկվել և հրաշքով ողջ է մնացել։ Նրա վարորդը Աթենքի Կիֆիսիա շրջանում կորցրել է մեքենայի կառավարումը և հանդիպակաց գծում բախվել բեռնատարին։ Դեսպինան ստացել է միայն չնչին քերծվածքներ և ոլորումներ, մինչդեռ նրա Porsche Cayenne-ը ջարդվել է։ 2012 թվականի օգոստոսի 30-ին Posidonio ակումբում տեղի է ունեցել Վանդիի և Անտիպասի համատեղ ծրագրի պրեմիերան։ Ծրագրին մասնակցում էր նաև Vegas-ի խումբը։ Հյուրախաղերը նախատեսվում էր շարունակել մինչև 2013 թվականի Զատիկը[4]։

2014 թվականին Դեսպինան Eurosong 2014-ի ազգային ընտրական փուլի հյուրընկալողն էր. MAD Show և տեղական The Voice of Greece ծրագրի մենթոր, առաջին համերգաշրջանում նրա խնամակալ Մարիա Էլենա Կիրիակուն շահել է այս նախագիծը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսին՝ Թեմիստոկլիս Նիկոլաիդիս
    • Դուստր՝ Մելինա
    • Որդի՝ Յիորղոս

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Γέλα Μου / Ժպիտ տուր ինձ (1994)
  2. Εσένα Περιμένω / Սպասում եմ քեզ (1996)
  3. Δέκα Εντολές / Տասը պատվիրաններ (1997)
  4. Προφητείιες / Մարգարեություններ (1999)
  5. Γειά / Բարև (2001)
  6. Στην Αυλή του Παράδεισου / Եդեմի պարտեզում (2004)
  7. 10 Χρόνια Μαζί / 10 տարի միասին (2007)
  8. C'est la Vie / Դա է կյանքը (2010)
  9. Άλλαξα / Փոխվել եմ (2012)
  10. Δε με σταμάτησες / Ինձ չես կանգրեցրել (2014)

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Best / Լավագույն երգեր (2001)
  2. Ballads / Բալլադներ (2003)
  3. Dance / Պարել (2003)
  4. Τα Λαïκά της Δέσποινας (2005)
  5. Despina Vandi (2005)
  6. 14 μεγάλα τραγούδια / 14 լեգենդար հիթ (2006)
  7. Singles / Սինգլներ (2006)
  8. The EMI Years: The Complete Collection (2007)
  9. Greatest Hits of 2001-2009 / 2001-2009 թվականների լավագույն հիթեր (2009)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]