Էմիլիա (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էմիլիա Յանչևա Վյալևաից)
Էմիլիա
Բնօրինակ անունբուլղար․՝ Емилия Янчева Вълева
Նաև հայտնի է որպեսЕмилия և Emilia
Ծնվել էմարտի 21, 1982(1982-03-21) (42 տարեկան)
Galabovo, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա
Երկիր Բուլղարիա
Ժանրերփոփ֊ֆոլք, կապուտաչյա սոուլ, ժողովրդական երաժշտություն և չալգա
Մասնագիտություներգչուհի, երաժիշտ և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլPayner
Կայքemiliaonline.bg

Էմիլիա Յանչևա Վյալևա (բուլղար․՝ Емилия Янчева Вълева, մարտի 21, 1982(1982-03-21), Galabovo, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա), բուլղարացի երգչուհի։ Հանդես է գալիս որպես փոփ-սոուլ և վոկալ երգչուհի, և դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլիան ծնվել է 1982 թ-ի մարտի 21-ին։ Ունի իրենից մեծ քույր՝ Դանիելան։ Մանուկ հասակում էմիլիան շատ աշխույժ և չարաճճի երեխա էր։ 12 տարեկանում նա արդեն երգում էր ժողովրդական երգեր։ Դրանից հետո ուսումը շարունակել է Շիրոկա-Լիկա քաղաքում։ 3 տարի անց նա հրաժարվում է պայմանագիր կնքել Պայներ ձայնագրման ստուդիայի հետ, բայց ստուդիայի ղեկավարները պնդում էին, որ նրա ձայնը դեռ հղկված չէ։ Այդուհանդերձ Էմիլիան շարունակում էր սովորել Դմիտրովգրադի երաժշտական դպրոցում, ավարտելով այն 2000 թ-ին։

1999 թ-ին Էմիլիան ձայնագրում է իր առաջին Свършено е с теб (Ձեզ հետ ամեն ինչ վերջացած է) երգը։ Որը նա ստացել էր որպես մտցանակ Фракия Фолк մրցույթին լավագույնս ներկայանալու համար։ 2001 թ-ի հուլիսին Էմիլիան թողարկում է իր Весело момиче (ուրախ աղջիկ) ալբոմը։ Դրանից հետո Էմիլիային կնքում են փոփ-ֆոլկի ուրախ աղջիկ մականվամբ։ Նույն թվականի նոյեմբերին երգչուհին առաջին անգամ հանդես է գալիս արտասահմանում, ելույթ ունենալով մեկ այլ երգչուհու՝ Գլորիայի հետ, Աթենքում։ 2005 թվականին Էմիլիան ձայնագրել է իր Целувай ме (համբուրիր ինձ) երգը, որն էլ դարձավ երգչուհու այցեքարտը։ 2006 թ-ին թողարկում է Още мисля за теб (մտածում եմ քո մասին) երգը։ 2006 թվականի աշնանը Էմիլիան սկսում է իր առաջին արտասահմանյան հյուրախաղերը դեպի Ավստրալիա, որտեղ հանդես է գալիս համերգային ծրագրով, Բուլղարիայի սփյուռքի ներկայացուցիչների համար։ 2010 թ-ին իր հասակակից այլ երգչուհիների՝ Միլանոյի և Գալենայի հետ թողարկում են Аларма (տագնապ) երգը, որից հետո ուղևորվում է ԱՄՆ, որտեղ ունենում է մենահամերգներ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, բուլղարական սփյուռքի համար։

2013 թ-ին Էմիլիան թողարկում է իր Ти си ми (դու իմն ես) երգը, և տեսահոլովակը հնդկական մոտիվներով։ 2014 թ-ին Էմիլիան թողարկում է երկու զուգերգ իսրաելցի երգիչ Ավի Բենդիյի հետ, Кой ще му каже (եբր. ‏בואי תגלי לי‏‎) (ով կասի քեզ), և Балкания (Բալկաններ)։ Նույն թվականին Էմիլիան և Ավին համերգ ունեցան Մոսկվայում, Կրեմլի պալատում։ 2015 թ-ի հուլիսի 11-ին, Էմիլիան Պրեսլավայի, Ցվետէլինա Յանեվոյի, Դեսի Սլավայի, Գալենայի և Անելիայի հետ ներկայացնում են ճանաչված ժողովրդական երգը Лале ли си, зюмбюл ли си (Վարդակակաչ Ձեզ, հակինթ Ձեզ) երգը նորովի մոտեցմամբ, իսկ հուլիսի 9-ին թողարկվում է այդ երգի տեսահոլովակը։ 2016 թ-ին էմիլիան թողարկում է իր նոր երգը՝ California, որտեղ իր մասնակցությունն ունեցավ DJ Ցեցի Լուդատա Գլավան, որը ընդգրկվեց signal.bg պորտալի լավագույն հնգյակում[1][2]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 - Весело момиче / Ուրախ աղջիկ
  • 2002 - Нежни устни / Քնքուշ խոսքեր
  • 2004 - Ангел в нощта / Գիշերվա հրեշտակ
  • 2005 - Самотна стая / Միայնակ սենյակ
  • 2006 - Мисли за мен / Մտքեր տղամարդկանց համար
  • 2008 - Родена съм да те обичам / Ծնվել եմ քեզ սիրելու համար
  • 2010 - Така ми харесва / Այնպես որ ես սիրում եմ
  • 2012 - Смелите си имат всичко / Համարձակն ստացավ այս ամենը
  • 2015 - Ех, Българийо, красива / Ա՜խ գեղեցիկ ես Բուլղարիա

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 - Целувай ме - Best Ballads
  • 2013 - Златните хитове на Емилия

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «БИОГРАФИЯ НА ЕМИЛИЯ». chalgata.blogspot.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
  2. «Женското трио снима „Аларма" на 11-ти и 12-ти - Попфолк - Signal.bg». signal.bg. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.