Պրահյան հռչակագիր եվրոպական խղճի և կոմունիզմի մասին
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պրահյան հռչակագիր եվրոպական խղճի և կոմունիզմի մասին (կամ՝ Պրահյան հռչակագիր), եվրոպական քաղաքական գործիչների, նախկին քաղբանտարկյալների և պատմաբանների կողմից 2008 թ. հունիսի 3-ին ստորագրված հռչակագիր։ Դրա նպատակն էր կոմունիստական ոճիրների դատապարտությունը և վերջիններիս ներառումը կրթական ծրագրերում։ Հռչակագիրը ստորագրվել է «Եվրոպական խիղճը և կոմունիզմը» վերնագրով գիտաժողովի փակման ժամանակ։ Գիտաժողովը տեղի ունեցավ Պրահայում 2008 թ. հունիսի 2-3-ին Չեխիայի Խորհրդարանի Վերին Պալատի շենքում։
Հռչակագրի հիմնադիր ստորագրողներից են Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, Լիտվայի նախկին նախագահ Վիտաուտաս Լանդսբերգիսը, նախկին քաղբանտարկյալներ Չեխիայից և Արևելյան Եվրոպայի ուրիշ երկրներից, Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ, պատմաբաններ և լրագրողներ։ Աջակցության նամակ ուղարկեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը, Կանադայի պետքարտուղար Ջեյսըն Քենին, ԱՄՆ-ի Ազգային Անվտանգության նախկին խորհրդատու, ծագումով լեհ Զբիգնև Բժեզինսկին։
Պրահայի հռչակագրով մեկնարկվեց Պրահյան գործընթացը (չշփոթել ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մյուս Պրահյան գործընթացի հետ)։ Եվրամիությունը և ԵԱՀԿ-ն ընդունեց Ստալինիզմի և նացիզմի զոհերի եվրոպական հիշատակի օրը, որպես ամբողջատիրական վարչակարգերի զոհերի միջազգային հիշատակի օր։ 2011 թ. հոկտեմբերի 14-ին Վիշեգրադյան քառյակի վարչապետները Պրահայում հիմնադրել են Եվրոպական հիշատակի և խղճի պլատֆորմը։