Պռոշյանի կոնյակի գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պռոշյանի կոնյակի գործարան
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1885
ՎայրԵրևան, Հայաստան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Արդյունաբերությունalcohol industry?
Կայքproshyan.am

Պռոշյանի կոնյակի գործարան, ալկոհոլային խմիչքներ արտադրող առաջատար ձեռնարկություն Երևանում։ Գտնվում է Աշտարակի խճուղում՝ դեպի Պռոշյան գյուղ գնացող հատվածում[1]։ Գործարանը հայտնի է իր Մանե կոնյակի ապրանքանիշով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1885 թվականից կոնյակի գործարանը գործարկվել է Պռոշյան գյուղում։ Ներկայիս արտադրամասերը բացվել են 1980-ական թվականներին` որպես Հայկական ԽՍՀ պետական ձեռնարկություն Երևանի հյուսիսարևմտյան ծայրամասում։ Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանը 1996 թվականին սեփականաշնորհվել է[2]։

Հայկական կոնյակը գործարանի հիմնական արտադրանքն է, որը ստացվում է Արարատյան դաշտի բերրի խաղողից։ Գործարանն ունի նաև մի շարք այլ ապրանքներ, այդ թվում`գինի, մրգային գինի, օղի և պահածոյացված սնունդ։ Ընկերությունն արտադրում է նաև կոնյակների հուշանվերների մեծ հավաքածու։ Արտադրությունն ամբողջովին հիմնված է իտալական տեխնոլոգիայի վրա։

Գործարանի արտադրանքը մշտապես արտահանվում է Ռուսաստան, Ուկրաինա, Լատվիա, Բելառուս, Լիտվա, Վրաստան, Գերմանիա, Էստոնիա, ԱՄՆ, Հունաստան, Լեհաստան, Իսրայել, Հարավային Կորեա, Ղազախստան և Տաջիկստան[3]։

Բացի Երևանում տեղակայված գլխավոր գործարանը, ընկերությունը գործարկում է նաև Պռոշյան-Այգեստան գինու գործարանը Արմավիրի մարզի Այգեստան և Պռոշյան գյուղերում։ Սակայն ամբողջ շշալցման գործընթացը տեղի է ունենում Երևանում գտնվող հիմնական գործարանում։

Արտադրանք և ապրանքանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանե 3 տարեկան հայկական կոնյակ Պռոշյանի կոնյակի գործարանից

Գործարանը հիմնականում հայտնի է Հայաստանի կոնյակի արտադրության մեծ բազմազանությամբ։ Պռոշյանի կոնյակի արտադրության ապրանքանիշերն են[4]՝

  • Մանե, 3, 5, 8 և 30 տարեկան հին պրեմիում կոնյակ
  • Khent With Cigar, 10, 20 և 30 տարեկան էքստրա դասական կոնյակ
  • Չարենց, 10, 20 և 30 տարեկան էքստրա դասական կոնյակ
  • Վարդան Մամիկոնյան, 3, 5, 8 և 20 տարեկան հին պրեմիում կոնյակ
  • Խենթ, 10, 20 և 30 տարեկան հին պրեմիում կոնյակ
  • Պապ թագավոր, 20, 25 և 30 years տարեկան հին պրեմիում կոնյակ
  • Պռոշյան, 3, 5, 8 և 20 տարեկան հին պրեմիում կոնյակ
  • Ամելի, 15 տարեկան հին պրեմիում կոնյակ
  • Հայկական օպերա, հատուկ խառնուրդ պրեմիում կոնյակ
  • Մարշալ Մուրադ, 3, 5, 8 և 10 տարեկան հին կոնյակ
  • Հ. Շիրազ, 3, 5 և 8 տարեկան հին կոնյակ
  • Մուսինյան, 3, 5 և 8 տարեկան հին կոնյակ
  • Շերամ, 3, 5 և 8 տարեկան հին կոնյակ
  • Արծրունի, 3, 5 և 8 տարեկան հին կոնյակ
  • Հր. Քոչար, 8 տարեկան հին կոնյակ
  • Հայկական ամրոց, 3 և 5 տարեկան հին կոնյակ
  • Հայկուհի, 3, 5, 8 և 15 տարեկան հին կոնյակ
  • Արա ջան, 3 և 5 տարեկան հին կոնյակ
  • Արտամատ, 5 տարեկան հին կոնյակ
  • Շնորհավորական, 5 տարեկան հին կոնյակ
  • Ցարևնա Աննա, 8 տարեկան հին կոնյակ
  • Թամար թագուհի, 8 և 10 տարեկան հին կոնյակ նուշի համով
  • Արմենուհի, soft blended 10 տարեկան հին կոնյակ սալորի համով
  • Վ. Տերյան, 3, 5 և 8 տարեկան հին կոնյակ վանիլի և շոկոլադի համով
  • Երեք աստղ, խաղողի կոնյակ վանիլային շոկոլադի համով
  • Հինգ աստղ, խաղողի կոնյակ վանիլային համով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Proshyan brandy Factor at spyur.am
  2. Interview with the manager of Proshyan Factory
  3. «Պռոշյանի կոնյակի գործարան»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-28-ին։ Վերցված է 2018-02-21 
  4. «Cognac at Proshyan Factory»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-28-ին։ Վերցված է 2018-02-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]