Պուշկինի դոնժուանյան ցուցակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուշկինը վանականի կերպարով՝ փորձության ենթարկվելով սատանայից։ Գրությունը. «Մի՛ գայթակղիր ինձ առանց կարիքի»։ Ինքնադիմանկար է, գտնվել է Ուշակովների ալբոմում՝ դոնժուանյան ցուցակից անմիջապես հետո։

Պուշկինի դոնժուանյան ցուցակ, կանանց երկու զուգահեռ ցուցակ, որոնցով տարվել է Ա. Ս. Պուշկինը և/կամ որոնց հետ եղել է մտերիմ՝ ըստ ժամանակագրական կարգի։ Պուշկինն ինքն է կազմել դրանք 1829 թվականին Ելիզավետա Նիկոլաևնա Ուշակովայի ալբոմում։ Առաջին անգամ ցուցակները տպագրվել են 1887 թվականին «1880 թվականի պուշկինյան ցուցադրության ալբոմում», որտեղ Ա. Վենկստերնի «Կենսագրական ակնարկում» ցույց է տրված. «Պ. Ս. Կիսելևի (Ուշակովա քույրերից մեկի ամուսինը) բացատրությամբ՝ սա բանաստեղծի դոնժուանյան ցուցակն է, այսինքն՝ բոլոր այն կանայք, որոնցով նա հետաքրքրվել է»[1]։ Ցուցակներին նվիրված առաջին աշխատանքը եղել է Ն. Լերների «Դոնժուանյան ցուցակ» հոդվածը։ Եզրույթը հայտնի է դարձել Պ. Գուբերի համանուն աշխատությունից հետո (1923)[2]։

Բավականին տարածված է նաև բանաստեղծի կարծիքը Վ. Վյազեմսկայային ուղղված նամակում (1830). «Իմ ամուսնությունը Նատալյայի հետ (սա, փակագծերում նշեմ, իմ հարյուր տասներեքերորդ սերն է) որոշված է» (Mon mariage avec Natalie (qui par parenthèse est mon cent-treizième amour) est décidé)։ Հավանական է այս թվերի հեգնական բնույթը, ինչը բնութագրական երանգ է Պուշկինի և Վյազեմսկայայի նամակագրության համար (նամակում դրանից առաջ Պուշկինը համեմատում է «առաջին սերը» «երկրորդի» հետ)։ Հետաքրքրական է, որ հենց Վերա Ֆյոդորովնան ինքը հանդես է գալիս Ուշակովների ալբոմում Պուշկինի կազմած ցուցակում։

Ուշակովների ալբոմի գրության տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմվել է 1829 թվականին։ Առաջին անգամ ֆաքսիմիլային տպագրվել է «1880 թվականի պուշկինյան ցուցադրության ալբոմում», Մոսկվա, 1887, աղյուսակ 4, 5, 6, 116-րդ էջից հետո։ Իրենից ներկայացնում է երկսյուն գրություն։ Վիկենտի Վերեսաևի կարծիքով՝ առաջին շարքում այն կանանց անունների ցուցակն է, որոնց Պուշկինն ուժգին է սիրել, երկրորդում՝ կանանց, որոնցով հրապուրվել է[3]։

Կանանց անունների երկու ցուցակ։ Երկրորդի վերջը չի տեղավորվել ալբոմի էջում, և երեք անուն անցել են հաջորդ էջ։
Նատալյա I Մարիա
Կատերինա I Աննա
Կատերինա II Սոֆյա
NN Ալեքսանդրա
իշխ. Ավդոտյա Վարվարա
Նաստասյա Վերա
Կատերինա III Աննա
Ագլայա Աննա
Կալիպսո Աննա
Պուլխերիա Վարվառա
Ամալյա Ելիզավետա
Էլիզա Նադեժդա
Եվպրակսեա Ագրաֆենա
Կատերինա IV Լյուբով
Աննա Օլգա
Նատալյա Եվգենյա
Ալեքսանդրա
Ելենա
Ելենա
Տատյանա
Ավդոտյա

Գոյություն ունեն այս ցուցակների անունների շարքի բազմաթիվ վերծանումներ։

Առաջին ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նատալյա I», հավանաբար ցարսկոսելյան թատրոնի դերասանուհի («Նատալյային», «Ուղերձ երիտասարդ դերասանուհուն») կամ կոմսուհի Նատալյա Վիկտորովնա Կոչուբեյը (1800-1855), որին նվիրված են «Էլեգիա» և «Կագուլի թուջ, դու վեհ ես»։
  • «Կատերինա I», Եկատերինա Պավլովնա Բակունինան (1795-1869)՝ Պուշկինի լիցեյական ընկերոջ քույրը, նրա անպատասխան սիրո առարկան, պալատական ազնվական օրիորդ, նկարչուհի։ «Նկարչուհուն», «Այսպես ես երջանիկ էի», «Արցունքներ», «Պատուհան», «Աշնանային առավոտ», «Բաժանում», «Բակունինային» և այլ բանաստեղծությունների հասցեատերը։ 1834 թվականին Ե. Բակունինան ամուսնացել է Ա. Պոլտորացկու հետ[4]։
  • «Կատերինա II», հավանաբար Եկատերինա Անդրեևնա Կարամզինան, ի ծնե՝ Կոլիվանովան (1780-1851)՝ պատմաբան Կարամզինի կինը, Պ. Վյազեմսկու քույրը։ Հայտնի է, որ Պուշկինը մտքին դրել էր նրան «սիրատածել» 1819 թվականին և չարախնդալ ամուսինների վրա, որից հետո Եկատերինա Անդրեևնան մնացել է բանաստեղծի ընկերը։
  • «NN», Պուշկինի գաղտնի սեր, ենթադրաբար խոր զգացմունքը, որը տածել էր բանաստեղծը հարավում։ Նրա հետ հիմնականում կապում են «Բախչիսարայի շատրվանը» պոեմը և մի շարք բանաստեղծություններ։ Տարբերակներից մեկի համաձայն՝ «գաղտնի սերը» հանդես է գալիս իր ձեռքով կազմած դոնժուանյան ցուցակի NN տառերի ներքո։ Պուշկինագետները առաջարկում են բազմաթիվ վարկածներ այն մասին, թե ով է գաղտնի սիրո ոգեշնչողը՝ Մարիա Ռաևսկայա (հետագայում իշխանուհի Վոլկոնսկայա, դեկրաբիստի կին), Կարոլինա Սոբանսկայա, Եկատերինա Կարամզինա (Յու. Ն. Տինյանովի տարբերակ) և շատ ուրիշներ, ներառյալ մինչև Դ. Դարսկու էկզոտիկ վարկածը գերի թաթարուհի Աննա Իվանովնայի՝ Ռաևսկիների ընկերակցուհու մասին։ Կա նաև տեսակետ, համաձայն որի գաղտնի սիրո մասին լեգենդը Պուշկինի մտահղացումն է եղել[5]։
  • «Ագլայա», Ագլայա Դավիդովնա[6][7], ֆրանսիացի տարագիր դուքս դը Գրամոնի դուստրը, Ա. Լ. Դավիդովի կինը, մի քանի հեգնական էպիգրամների հասցեատերը, այդ թվում հայտնի «Ա. Ա. Դավիդովային» բանաստեղծության։
  • «Կալիպսո», Կալիպսո Պոլիխրոնի (1803-18..)[8], հույն կին, որը 1821 թվականին մոր հետ Կոստանդնուպոլսից փախել էր Քիշնև, որտեղ էլ նրա հետ ծանոթացել էր Ա. Ս. Պուշկինը։ Նրան է վերաբերում «Հելլենուհի» բանաստեղծությունը և «Կալիպսոյի դիմանկարը» (1821)[9]։
  • «Պուլխերիա», Պուլխերիա Եգորովնա Վարֆոլոմեյ (1802-1863), ամուսնական ազգանվամբ՝ Մանո, ազդեցիկ մոլդավացու դուստր, հռչակվել է իր գեղեցկությամբ, Պուշկինը տարվել է նրանով Քիշնևում եղած ժամանակահատվածում[10]։
  • «Ամալյա», Ամալյա Ռիզնիչ (1803-1824), օդեսացի վաճառականի 20-ամյա կինը, ավստրիական բանկիրի դուստր, մահացել է Իտալիայում։ «Գիշեև», «Հեռավոր հայրենիքի ափերի համար», «Կապույտ երկնքի ներքո սեփական երկրի»։
  • «Էլիզա», Ելիզավետա Կսվավերևնա Վորոնցովա, ի ծնե՝ Բրանիցկայա (1792-1880)[11], օդեսացի նահանգապետի 30-ամյա կինը, կոմսուհի, պուշկինյան բազմաթիվ բանաստեղծությունների հասցեատերը՝ «Թխպոտ օրը մարեց…», «Փառքի երազանք», «Նավում», «Հրաժեշտ» և այլն։ Պուշկինը բազմիցս պատկերել է նրան իր ձեռագրերում։
  • «Եվպրակսեա», Եվպրակսեա Նիկոլաևնա Վուլֆ (1809-1883), 1831 թվականի հուլիսից ամուսնական ազգանվամբ՝ բարոնուհի Վրևսկայա, տնային անունը՝ Զինա կամ Զիզի։ Պ. Ա. Օսիպովի դուստրն է, որը Միխայլովսկոյեում Պուշկինի հարևանն էր։ Նրան են վերաբերում «Եթե կյանքը քեզ խաբում է» և «Ահա՛, Զինա՛, խորհուրդ քեզ» բանաստեղծությունները։
  • «Կատերինա IV», հավանաբար Եկատերինա Նիկոլաևնա Ուշակովան (1809-1872)[12] կամ Եկատերինա Վասիլևնա Վելյաշևան (1812-1865), 1834 թվականից ամուսնական ազգանվամբ՝ Ժանդր։
  • «Աննա», հավանաբար Աննա Օլենինան (1808-1888), ամուսնական ազգանվամբ՝ Անդրո, պալատական ազնվական օրիորդ, 1829 թվականին Պուշկինը նրան հարսնախոսել էր, սակայն մերժում ստացել[13]։ Նրան է նվիրված հայտնի «Սիրել եմ ձեզ» բանաստեղծությունը։

Երկրորդ ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիգորսկոեի բնակիչները. Պուշկինը կապ է ունեցել Վուլֆերի ընտանիքի 5 կամ վեց տիկնանց հետ
  • «Մարիա», հնարավոր են Մարիա Նիկոլաևնա Ռաևսկայան, Մարիա Եգորովնա Էյխֆելդտը, Մարիա Վասիլևնա Բորիսովան, իշխանուհի Մարիա Արկադևնա Գոլիցինան։
  • «Աննա», հավանաբար Աննա Նիկոլաևնա Վուլֆը (1799-1857), Պ. Ա. Օսիպովայի դուստրը։ Նրան է նվիրված է «Հոբելյարին» և «Ես ականատես եմ եղել քո գարնան ծաղկունքին» բանաստեղծությունները։
  • «Սոֆյա», Սոֆյա Ֆեդորովնա Պուշկինա (1806-1862), Պուշկինի հեռավոր ազգականուհին, դաստիարակվել է Ե. Ապրակսինի մոտ, Պուշկինը նրա ձեռքը խնդրել է 1826 թվականին, բայց աղջիկն ամուսնացել է Պանինի հետ։ Նրա մասին են «Պատասխան Ֆ. Տ.-ին» և «Ինչու է վաղաժամ թախիծը» բանաստեղծությունները։
  • «Ալեքսանդրա», Ալեքսանդրա Իվանովնա Օսիպովա, ամուսնական ազգանվամբ՝ Բեկլեշովա, Պ. Օսիպովի խորթ աղջիկը։ Նրան է նվիրված «Խոստովանություն» բանաստեղծությունը[14]։
  • «Վարվառա», հավանաբար Վարվառա Վասիլևնա Չերկաշենինովա (1802-18 III 1869), Վուլֆերի ընտանիքի մտերմուհին[15]։
  • «Վերա», իշխանուհի Վերա Ֆյոդորովնա Վյազեմսկայա (1790-1886), ի ծնե՝ իշխանադուստր Գագարինա, 1811 թվականից Պուշկինի ընկեր իշխան Պ. Ա. Վյազեմսկու կինը։
  • «Աննա», Աննա Իվանովնա Վուլֆ (մոտ 1801-1835), Պ. Ա. Օսիպովայի զարմուհին, 1834 թվականին ամուսնացել է Վ. Տրուվելլերի հետ։ Նրա ծանոթությունը Պուշկինի հետ կայացել է 1825 թվականի մարտին Տրիգորսկոեում։
  • «Աննա», Աննա Կերն (1800-1879), ի ծնե՝ Պոլտորացկայա[16], Պուշկինի ամենահայտնի սիրային «Կ***» բանաստեղծության հասցեատերը, թեպետ Պուշկինի կենսագրության մեջ և՛ խաղկատակային տարվածությունը Պսկովի նահանգում, և՛ թեթևակի մտերմությունը երեք տարի անց Պետերբուրգում լուրջ դեր չեն խաղացել։ Ընկերներին ուղղված Պուշկինի նամակներում կան բավականին ցինիկ արտահայտությունների Կերնի վերաբերյալ։
  • «Աննա», անհայտ է։
  • «Վարվառա», անհայտ է։
  • «Ելիզավետա», ամենայն հավանականությամբ Ելիզավետա Միխայլովնա Խիտրովո (1783-1839), ի ծնե՝ Գոլենիշչևա-Կուտուզովա։
  • «Նադեժդա», անհայտ է։
  • «Ագրաֆենա», կոմսուհի Ագրաֆենա Ֆեդորովնա Զակրևսկայա (1799-1879), ի ծնե՝ կոմսուհի Տոլստայա, հայտնի գեղեցկուհի։ Նրան են նվիրված «Դիմանկար», «Մտերիմ», «Երջանիկ է նա, ով ընտրվել է քմահաճորեն» բանաստեղծությունները։
  • «Լյուբով», անհայտ է։
  • «Օլգա», Օլգա Կալաշնիկովա[17][18], պսկովյան ճորտուհի, Պուշկինի երեխայի մայրը (Պավելը, մահացել է նորածին ժամանակ)։
  • «Եվգենյա», անհայտ է։
  • «Ալեքսանդրա», Ալեքսանդրա Ալեքսանդրովնա Ռիմսկայա-Կորսակովա։
  • «Ելենա», հնարավոր են Ելենա Նիկոլաևնա Ռաևսկայան (1803-1852), Ելենա Միխայլովնա Գորչակովան (1794-1855) կամ Ելենա Ֆյոդորովնա Սոլովկինան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ФЭБ: Пушкин. Ек. Н. и Ел. Н. Ушаковым. — 1935 (текст)». feb-web.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  2. Губер П. К. Дон-Жуанский список А. С. Пушкина. — изд. «Петроград», 1923. (Ստուգված է 17 Դեկտեմբերի 2013)
  3. Вересаев В. Спутники Пушкина. Т.2 — М.,1993
  4. «Бакунина // Путеводитель по Пушкину. — 1931 (текст)». feb-web.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  5. См. подробнее: «Утаенная любовь» Пушкина / Р. В. Иезуитова // Легенды и мифы о Пушкине : [Сб. ст.] / ред. М. Н. Виролайнен . — М. : Академический проект [СПб.], 1999 .
  6. ««Твоя весна тиха, ясна…»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  7. «Давыдова Аглая Антоновна». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  8. ««Ты рождена воспламенять воображение поэтов…»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  9. Вигель Ф. Ф. Из «Записок»
  10. «Варфоломей П. // Путеводитель по Пушкину. — 1931 (текст)». feb-web.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  11. Gazeta.ua (2007 թ․ փետրվարի 22). «В Одессе Пушкин влюбился в графиню Воронцову». Gazeta.ua (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  12. Վիկենտի Վերեսաևի կարծիքով (Вересаев В. Спутники Пушкина. Т.2)
  13. «Оленина, Анна Алексеевна // Типы Пушкина. — 1912 (текст)». feb-web.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  14. «ФЭБ: Березкина. "Алина, сжальтесь надо мною...". — 1991 (текст)». feb-web.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  15. Русская литература XIX века : ЭНИ «Пушкин»
  16. Анна Керн: любовь и диагноз
  17. http://www.sovross.ru, admin. «"Советская Россия" - независимая народная газета -». www.sovross.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին. {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  18. «Биография Ольга Калашникова». www.peoples.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]