Նիկոլայ Լերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Լերներ
Ծնվել էփետրվարի 19 (մարտի 3), 1877[1][2] կամ մարտի 3, 1877(1877-03-03)[2]
Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 14, 1934(1934-10-14)[1][2] (57 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունփաստաբան և գրականագետ
Գործունեության ոլորտգրականագիտություն
Ալմա մատերՕդեսայի ազգային համալսարան
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]

Նիկոլայ Օսիպովիչ Լերներ (ռուս.՝ Николай Осипович Лернер, փետրվարի 19 (մարտի 3), 1877[1][2] կամ մարտի 3, 1877(1877-03-03)[2], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 14, 1934(1934-10-14)[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս գրականագետ, գրականության պատմաբան և պուշկինագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեա գրող և պատմաբան (իդիշ և եբրայերեն), «Օդեսայի լրաբեր» խմբագրության աշխատակից Օսիպ Միխայիլովիչ (Իոսիֆա Իգուդի, Իոսիֆա-Լեյբա) Լերների որդին (1849 թ., Բերդիչև-1907 թ., Օդեսա) է, որը Օդեսայում ղեկավարել է «Լերների թատերախումբը»։ Մայրը իդիշով առաջին կին գրականագետներից մեկն էր՝ Մարիա Լերները (ի ծնե՝ Մարիամ Ռաբինովիչ (1860 թ., Քիշնև-1927 թ., Գերմանիա), արձակագիր և դրամատուրգ[3]։ Քույրերը՝ դաշնակահար Թինա Լերները (1889 թ.-անհայտ է)[4][5] և երգչուհի Վերա Լերներ (1879 թ.-անհայտ է)։

Ավարտել է Նովոռոսիսկի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, աշխատել է երդվյալ ատենակալ։ Համագործակցել է պատմական և գրական ամսագրերի հետ։

Ալեքսանդր Պուշկինի մասին բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է՝ «Ա. Ս. Պուշկին. Աշխատանքներ և օրեր» գիրքը, 1903 թ. (երկրորդ հրատարակությունը՝ «Պուշկինի գործերը և օրերը», 1910 թ.), «Պուշկինի արձակը» (1922 թ.) և «Պատմություններ Պուշկինի մասին» (1929 թ.), հոդվածներ, մեկնաբանություններ բանաստեղծությունների վերաբերյալ։ «Պուշկինի գործերը և օրերը» գրքի համար ստացել է Պուշկինի լիցեյան միության մրցանակ։

Բացի այդ՝ Լերները հոդվածներ է գրել Վիսարիոն Բելինսկու, Պյոտր Չաադաևի, Ապոլլոն Գրիգորևի, Նիկոլայ Լեսկովի, Աֆանասի Ֆետի մասին։

1931 թվականի մարտի 18-ին ձերբակալվել է հակահեղափոխական ագիտացիայի մեղանդրանքով, ինչպես նաև թանգարանային նմուշների գնման և արտասահման անօրինական տեղափոխելու համար։ Մարտի 21-ին գործը կարճվել է, մեղադրանքները հանվել են։ 1931 թվականի մայիսի 13-ին ազատվել է[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. Lives in the Yiddish Theatre: Maria Lerner
  4. Первым браком (1909) замужем за музыкальным педагогом Луисом Бахнером (1886-1945). Во втором браке (1915) - жена дирижёра Владимира Моисеевича Шавича (настоящая фамилия Шаевич; 1888-1947), с которым выступала в фортепианном дуэте.
  5. Тина Лернер (с фотопортретом, 1910)
  6. Захар Дичаров Распятые. Выпуск 5. Мученики террора. — СПб.: БЛИЦ, 2000. — С. 137-138. — ISBN 5-86789-126-7

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лернер, Николай Осипович // Еврейская энциклопедия Брокгауза и Ефрона. Санкт-Петербург, 1906-1913
  • Берков, Павел Наумович: Лернер Н. О. // Литературная энциклопедия (1929-1939): В 11 т. - [М.], 1929-1939. Т. 6. - М.: ОГИЗ РСФСР, гос. словарно-энцикл. изд-во «Сов. Энцикл.», 1932
  • Добровольская К. К. Лернер // Краткая литературная энциклопедия / Гл. ред. А. А. Сурков. - М.: Сов. энцикл., 1962-1978. Т. 4: Лакшин - Мураново. - 1967
  • Федотова М. А. Лернер Николай Осипович // Энциклопедия «Слова о полку Игореве»: В 5 т. - СПб.: Дмитрий Буланин, 1995. Т. 3. К-О. - 1995

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Лернер, Николай Осипович». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)