Պորտալ:Օսմանյան կայսրություն/Սուլթան
Մուհամմեդ III (օսմ. محمد ثالث — Mehmed-i sâlis, թուրք.՝ Üçüncü Mehmet, մայիսի 26, 1566, Մանիսա, Թուրքիա - դեկտեմբերի 22, 1603, Կոստանդնուպոլիս, Europa, Հռոմեական կայսրություն, Հին Հռոմ), Օսմանյան կայսրության սուլթան 1595 - 1603 թթ.։ Մուրադ III-ի որդին է։
Նա ծնվել է իր նախապապի՝ Սուլեյման I Քանունիի կառավարման օրոք՝ 1566 թվականին։ Նա Մուրադ III-ի որդին էր, որն էլ Սելիմ II-ի՝ Սուլեյման Սուլթանի և Ռոքսելանայի որդու զավակն էր։ Նրա նախապապը մահացավ նույն տարում, երբ ծվեց Մուհամմեդը։ Նախապապին փոխարինեց և նոր սուլթան դարձավ Սելիմ II-ը։ Սուլթան Սելիմ II-ը մահացավ, երբ Մուհամմեդը 8 տարեկան էր։ 1574 թվականին գահ բարձրացավ Մուհամմեդի հայր՝ Մուրադ III-ը։ Մուհամմեդը դարձավ փադիշահ մինչև 1595 թվականը, երբ ինքը 28 տարեկան էր և երբ մահացավ իր հայրը։
Մուհամմեդը ավելի պահպանողական էր, քան իրեն նախորդող իշխանները։ Նա դադարեցրեց ավերստի հովանավորությունը, այդ թվում Մանրանկարիչների միության։ Նրա օրոք Օսմանյան կայսրությունը ոչ մի խոշոր խոչընդոտի չհանդիպեց, իշխանության ենթադրված անկում տեղի չունեցավ։ Նա մահացավ Կոստանդնուպոլիսի Տոպկապի պալատում։ (մանրամասն...)