Պորտալ:Օսմանյան կայսրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում
Պորտալ:Օսմանյան կայսրություն Ընտրյալ ցանկեր և պորտալներ Նախագիծ:Պորտալներ Նախագծի մասնակիցներ
Ottoman flag.svg



Բարի գալուստ Պորտալ:Օսմանյան կայսրություն
 
 
Ներածություն արխիվ  խմբագրելՆերածություն
Battle of Nicopolis.jpg
Օսմանյան կայսրություն (օսման.՝ دولت عليه عثمانیه, Devlet-i ʿAlīye-i ʿOsmānīye; ժամանակակից թուրքերեն. Osmanlı İmparatorluğu կամ Osmanlı Devleti), նաև հայտնի որպես Թուրքական կայսրություն, Օսմանյան Թուրքիա, կայսրություն՝ հիմնադրված 13-րդ դարի վերջին Անատոլիայի հյուսիս արևմտյան հատվածում՝ Սյողութի (ներկայիս Բիլեջիքի նահանգ) մոտ օղուզների ցեղի առաջնորդ Օսմանի կողմից: 1354 թվականից հետո օսմանցիները ներխուժեցին Եվրոպա և նվաճեցին Բալկանյան թերակղզին, և կայսրությունը դարձավ միջմայրցամաքային կայսրություն: Օսմանցիները Մեհմեդ II-ի կողմից Կոստանդնուպոլսի նվաճմամբ 1453 թվականին վերջ դրեցին Բյուզանդական կայսրությանը: 16-րդ և 17-րդ դարերում Սուլեյման I-ի գահակալման ժամանակ կայսրությունը հասավ իր հզորության գագաթնակետին` տիրելով Հարավարևելյան Եվրոպայի մեծ մասին, Կենտրոնական Եվրոպայի մի մասին, Արևմտյան Ասիային, Կովկասին, Հյուսիսային Աֆրիկային և Սոմալի թերակղզուն: 17-րդ դարի սկզբին կայսրությունն իր տիրապետության տակ ուներ 32 պրովինցիա և մեծ թվով կախյալ երկրներ: Նրանցից շատերը միաձուլվեցին Օսմանյան կայսրությանը, մյուս մասը տարբեր միջոցներով ձեռք բերեց իր անկախությունը դարերի ընթացքում։ Օսմանյան կայսրությունը՝ Կոնստանդնուպոլիս մայրաքաղաքով և Միջերկրական ծովի ավազանի վերահսկողությամբ, վեց դար շարունակ եղել է կապող օղակ Արևելքի և Արևմուտքի համար: Կայսրության վաղեմի հզորությունը աստիճանաբար թուլացավ Սուլեյման I-ից հետո: Կայսրությունը շարունակեց ունենալ մրցունակ և ուժեղ տնտեսություն, հասարակություն և ռազմական ներուժ 17-րդ և 18-րդ դարերում: Սակայն երկարատև խաղաղ պայմանների պատճառով (1740-1768) օսմանյան զինված ուժերի մարտունակությունն անկում ապրեց և ավելի թույլ էր իր եվրոպական մրցակից Հաբսբուրգների և Ռուսական կայսրություններից: Օսմանցիների պարտությունները 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին ստիպեց նրանց բարեփոխումներ իրականացնել՝ մոդեռնիզացնելով պետությունը, որը կոչվեց Թանզիմաթ: Բարեփոխումների արդյունքում օսմանյան բանակը դարձավ առավել մարտունակ՝ չնայած տարածքային կորուստների՝ հատկապես Բալկաններում, որտեղ ստեղծվեցին մի քանի անկախ պետություններ: Կայսրությունը դաշինք կնքեց Գերմանիայի հետ 20-րդ դարի սկզբին` հույս ունենալով խուսափել դիվանագիտական մեկուսացումից, որը առաջ էր եկել տարածքային կորուստներից հետո և այսպիսով, Կենտրոնական ուժերի կողմից միացավ Առաջին համաշխարհային պատերազմին: Մինչ կայսրությունը կռվում էր արտաքին թշնամիների դեմ, երկրի ներսում նույնպես իրավիճակը պայթյունավտանգ էր․ ապստամբություններ սկսվեցին հատկապես արաբական տարածքներում: Այս ժամանակ Օսմանյան կայսրությունը որոշեց ազատվել քրիստոնյա փոքրամասնություններից` կազմակերպելով հայերի, ասորիների և պոնտական հույների ցեղասպանությունները:
 
 
Ընտրված հոդված արխիվ  խմբագրելԸնտրված հոդված
Plan of the Battle of Lepanto.png
Լեպանտոյի ծովամարտ (իսպ.՝ Batalla de Lepanto, իտալ.՝ Battaglia di Lepanto, թուրք.՝ İnebahtı Deniz Muharebesi), ռազմական բախում Իսպանական կայսրության և Վենետիկյան հանրապետության գլխավորած Սրբազան լիգայի` մի կողմից և մյուս կողմից` օսմանյան նավատորմի միջև, որը տեղի ունեցավ 1571 թվականի հոկտեմբերի 7-ին Պատրասի ծովածոցում գտնվող Լեպանտոյի (հին Naupactus Ναύπακτος վայրի վենետիկյան տարբերակը, օսմանյան տարբերակով` İnebahtı) ռազմածովային բազայի մոտ։ Սրբազան լիգան կազմված էր եվրոպական մերձծովյա կաթոլիկ երկրներից` Հռոմի պապ Պիոս V-ի ջանքերով, և որի ռազմական ուժերի հրամանատարն էր Հռոմեական սրբազան կայսրության կայսր Կառլոս V-ի ապօրինածին որդի Խուան Ավստրիացին։ Լեպանտոյի ծովամարտը Արևուտքի պատմությունում թիանավերի մասնակցությամբ մեծագույն ծովային ճակատամարտն էր` հին աշխարհից ի վեր, որին մասնակցում էր ավելի քան 400 ռազմանավ։ Սրբազան լիգան ճակատամարտում վճռական հաղթանակ տարավ, ինչը ազդարարեց միջերկրածովյան տարածաշրջանում օսմանյան ռազմական ծավալման փուլի ավարտը :
 
 
Ընտրված անձ արխիվ  խմբագրելԸնտրված անձ
Tevfik pasha.jpg
Ահմեդ Թևֆիք Օքդայ կամ Ահմեդ Թևֆիք փաշա (թուրք.՝ Ahmed Tevfik Okday, փետրվարի 11, 1845, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 8, 1936, Ստամբուլ, Թուրքիա), թուրք պետական գործիչ, Օսմանյան կայսրության մեծ վեզիր:

Ահմեդ Թևֆիքը ծնվել է 1845 թվականի փետրվարի 11-ին Ստամբուլում՝ Օսմանյան կայսրությունում: Եղել է օսմանյան հեծելազորի գեներալ Իսմայիլ Հաքի փաշայի որդին:

1865 թվականին դարձել է լեյտենանտ և ծառայել է, որպես Բարձր դռան թարգմանիչ: 1868-ից 1875 թվականներին աշխատել է, որպես Հռոմի, Վիեննայի և Բեռլինի դեսպանությունների երկրորդ քարտուղար:

1875 թվականին դարձել է Աթենքի թուրքական դեսպանության առաջին քարտուղարը: 1872 թվականին դարձել է նաև Օսմանյան կայսրության դեսպանը Գերմանիայում, նստավայրը՝ Բեռլին:

1908 թվականի երիտթուրքական հեղափոխությունից հետո Ահմեդ Թևֆիք փաշա Օքդայը դառնում է Օսմանյան կայսրության խորհրդարանի՝ մեջլիսի անդամ: 1909 թվականին սուլթան Աբդուլ Համիդ II-ի ղեկավարած կառավարությունը ստիպված է լինում հրաժարական տալ: (մանրամասն...)
 
 
Ընտրված պատկեր արխիվ  խմբագրելԸնտրված պատկեր
Armenian genocide4.jpg
Տանջված հայ երեխաները մերձավոր արևելքի մոտակայքում
 
 
Գիտե՞ք դուք արդյոք... արխիվ  խմբագրելԳիտե՞ք դուք արդյոք...
 
 
Սուլթան արխիվ  խմբագրելՍուլթան
Sultan Mehmet III of the Ottoman Empire.jpg
Մուհամմեդ III (օսմ. محمد ثالث‎ — Mehmed-i sâlis, թուրք.՝ Üçüncü Mehmet, մայիսի 26, 1566, Մանիսա, Թուրքիա - դեկտեմբերի 22, 1603, Կոստանդնուպոլիս, Europa, Հռոմեական կայսրություն, Հին Հռոմ), Օսմանյան կայսրության սուլթան 1595 - 1603 թթ.։ Մուրադ III-ի որդին է։

Նա ծնվել է իր նախապապի՝ Սուլեյման I Քանունիի կառավարման օրոք՝ 1566 թվականին։ Նա Մուրադ III-ի որդին էր, որն էլ Սելիմ II-ի՝ Սուլեյման Սուլթանի և Ռոքսելանայի որդու զավակն էր։ Նրա նախապապը մահացավ նույն տարում, երբ ծվեց Մուհամմեդը։ Նախապապին փոխարինեց և նոր սուլթան դարձավ Սելիմ II-ը։ Սուլթան Սելիմ II-ը մահացավ, երբ Մուհամմեդը 8 տարեկան էր։ 1574 թվականին գահ բարձրացավ Մուհամմեդի հայր՝ Մուրադ III-ը։ Մուհամմեդը դարձավ փադիշահ մինչև 1595 թվականը, երբ ինքը 28 տարեկան էր և երբ մահացավ իր հայրը։

Մուհամմեդը ավելի պահպանողական էր, քան իրեն նախորդող իշխանները։ Նա դադարեցրեց ավերստի հովանավորությունը, այդ թվում Մանրանկարիչների միության։ Նրա օրոք Օսմանյան կայսրությունը ոչ մի խոշոր խոչընդոտի չհանդիպեց, իշխանության ենթադրված անկում տեղի չունեցավ։ Նա մահացավ Կոստանդնուպոլիսի Տոպկապի պալատում։ (մանրամասն...)
 
 
Կատեգորիաներ արխիվ  խմբագրելԿատեգորիաներ
 
 
Ինչպե՞ս կարող եմ ես օգնել արխիվ  խմբագրելԻնչպե՞ս կարող եմ ես օգնել
English language.svg Դուք կարող եք թարգմանել հայերեն այս հոդվածները Ռուսերեն և Անգլերեն Վիքիպեդիաներից: Flag of Russia.svg


 
 
Եղբայրական պորտալներ արխիվ  խմբագրելԵղբայրական պորտալներ