Պորտալ:Կինո/Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աննա Աբրահամի Էլբակյան , հայ թատրոնի և կինոյի դերասանուհի, թատերական ռեժիսոր:

Կենսագրություն[խմբագրել կոդը]

1982թ. ավարտել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի կից դրամատիկական ստուդիա և աշխատանքի է ընդունվում նույն թատրոնում որպես դերասանուհի։ 1986թ ավարտեց ԵՊՀ արվեստագիտական ֆակուլտետը։ Առաջին քայլերը բեմում արել է տասնյոթ տարեկանում, խաղալով Վ.Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը» Էլզիի դերը, հետագայում խաղում է Յ.Ռայնիսի «Փչիր քամիում» Բայբա, Գ.Հարությունյանի «Հարսնացու հյուսիսից» Վալյա, Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունում» Ֆանշեթ, Լ.Ռազումովսկայի «Սիրելի Ելենա Սերգեեվնա» Լյալյա։

Նկարահանվել է բազմաթիվ հեռուստաներկայացումներում և մի շարք գեղարվեստական կինոնկարներում, այդ թվում Զորայր Խալափյան համանուն վեպի հիման վրա «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» բազմասերիանոց ֆիլմում՝ Անտիկ, «Սպիտակ ոսկոռ», «Գողը», «Դեմքով դեպի պատը», «Ուրվագիծ» և այլ ֆիլմերում։ Աննա Էլբակյանը աշխատել է որպես դերասանուհի «Մետրո» թատրոնում, Համազգային թատրոնում, ինչպես նաև Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնում։

2000-ից Երևանի խամաճիկների պետական թատրոնի գլխավոր ռեժիսորն է։ Մասնակցել է բազմաթիվ միջազգայի փառատոնների, ինչպես նաև հանդես է եկել սփյուռքում։

Ամուսինը Արմեն Էլբակյանն է, որդին Էդգար Էլբակյան կրտսերը, դուստրը՝ Լիլի Էլբակյանը։

շարունակել ...: