Պոնցիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոնցիուս
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
ԱնդամությունՖրանցիսկյան միաբանություն

Պոնցիուս, Ֆրա Բոնիֆացիուս (Bonifacius) Ապոնց, 14-րդ դարի 1-ին կեսի աստվածաբան և թարգմանիչ, ֆրանցիսկյան միաբանության անդամ։ Հաստատվել է Ծործորի վանքում։ Օգտվելով Արտազի լատինամետ եպիսկոպոս Զաքարիա Ծործորեցու հովանավորությունից՝ ծավալել է գրական և քարոզչական գործունեություն՝ հայության մեջ կաթոլիկություն տարածելու նպատակով։ Ունիթոռական շարժման եվրոպացի այլ քարոզիչների նման տիրապետել է հայերենին և լատիներենից թարգմանել փիլիսոփայական գրականության մի շարք ստեղծագործություններ (Նիկոչայոս կուրացա, Հովհան Ֆիղանցայի և այլոց երկերը)։ Ծործորի վանքի կարիքների համար թարգմանել է կաթոլիկական եկեղեցու «Պատարագամատույցը»։ Ձեռագրերը պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 378