Պողոս Էսապալյան
Արտաքին տեսք
Պողոս Էսապալյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1910[1] Էրբիլ[1] |
Մահացել է | հոկտեմբերի 30, 1973[1] (63 տարեկան) Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լեզվաբան և հայագետ |
Հաստատություն(ներ) | Վիեննայի համալսարան[1] և Վենեսուելայի կենտրոնական համալսարան[1] |
Ալմա մատեր | Վիեննայի համալսարան (1944)[1] և Փարիզի համալսարան (1949)[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պողոս Էսապալյան, Պոլ Էսապալ (հունվարի 14, 1910[1], Էրբիլ[1] - հոկտեմբերի 30, 1973[1], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), հայագետ, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1921-1933 թվականներին սովորել է Վիեննայի Մխիթարյան միաբանության վարժարանում, 1939-1944 թվականներին՝ Վիեննայի, 1947-1949 թվականներին՝ Սորբոնի համալսարաններում։ 1932-1942 թվականներին դասավանդել է Վիեննայի Մխիթարյանների վարժարանում, 1942-1947 թվականներին՝ Վիեննայի, 1952-1959 թվականներին՝ Կարակասի, 1952-1959 թվականներին՝ Կալիֆոռնիայի համալսարաններում, 1949-1950 թվականներին՝ Բոգոտայի բարձրագույն դպրոցում։ Հոդվածներ է տպագրել «Հանդես ամսօրյա»-յում և այլ պարբերականներում[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տատիանի համաբարբառն և հայերեն ավետարաններու առաջին թարգմանութիւն, 1937 թ.
- Հայոց լեզուի ընթերցարան, արևելահայ բարբառ, դասագիրք, 1966 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էսապալյան, Պողոս (1966) Հայագիտությունը Կալիֆորնիո համալսարանի մեջ. Պատմա-բանասիրական հանդես Արխիվացված 2016-11-10 Wayback Machine
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 76)։ ![]() |
Կատեգորիաներ:
- Հունվարի 14 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Հոկտեմբերի 30 մահեր
- 1973 մահեր
- Ֆրեզնո քաղաքում մահացածներ
- Վիեննայի համալսարանի դասախոսներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ լեզվաբաններ
- Հայ հայագետներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ