Պոլ Լըռուա-Բոլյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պոլ Լըռուա-Բոլյո
Photographie de Paul Leroy-Beaulieu, par Pirou.jpg
Ծնվել էդեկտեմբերի 9, 1843(1843-12-09)[1][2][3][…]
Սոմյուր
Մահացել էդեկտեմբերի 9, 1916(1916-12-09)[1][4] (73 տարեկան)
Փարիզ
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
Մասնագիտությունտնտեսագետ, պրոֆեսոր և ակնարկագիր
Հաստատություն(ներ)Կոլեժ դե Ֆրանս[5]
Պաշտոն(ներ)ընկերության նախագահ և ընկերության նախագահ
ԱնդամակցությունՊետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա և Fédération nationale des Jaunes de France?
Ալմա մատերԿոնդորսե լիցեյ և Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
ՊարգևներՊատվավոր լեգիոնի շքանշանի սպա
Երեխա(ներ)Pierre Leroy-Beaulieu?
ՀայրPierre Leroy-Beaulieu?
Paul Leroy-Beaulieu Վիքիպահեստում

Պիեռ Պոլ Լըռուա-Բոլյո (ֆր.՝ Pierre Paul Leroy-Beaulieu, դեկտեմբերի 9, 1843(1843-12-09)[1][2][3][…], Սոմյուր - դեկտեմբերի 9, 1916(1916-12-09)[1][4], Փարիզ),[6],[7], ֆրանսիացի տնտեսագետ, էսսեիստ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլ Լըռուա-Բոլյոն Փարիզում Բոնապարտի անվան լիցեյն ավարտելուց հետո ուսումը շարունակել է École de Droit-ում (իրավաբանական դպրոցում), այնուհետև տնտեսագիտության մեջ խորամուխ եղել ու կատարելագործվել Բոննի, Բեռլինի համալսարաններում։ Վերադառնալով Փարիզ՝ սկսել է աշխատակցել "Le Temps", "" Revue Nationale "" և "" Revue Contemporaine " պարբերականներին՝ դրանց համար պատրաստելով տնտեսագիտական օրախնդիր, հրատապ թեմաներով հոդվածներ ու ակնարկներ։

1867 թվականին Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիան նրան մրցանակ է շնորհել L'Influence de état moral et intellectuel des populations ouvrières sur le taux des salaires խորագիրը կրող աշխատության համար։ 1870-ին արդեն երեք մրցանակի է արժանացել ( La Colonization chez les peuples modernes, L'Administration en France et en Angleterre և Impôt Foncier et ses consequences économiques աշխատությունների համար)։

1872 թվականին Լըռուա-Բոլյոյին շնորհվել է քաղաքական գիտությունների բարձրագույն դպրոցի (École Libre des Sciences Politiques) ֆինանսական բաժանմունքի պրոֆեսորի կոչում, իսկ 1880-ին նա փոխարինել է իր հոգևոր հորը՝ Միշել Շևալիեին Ֆրանսիական քոլեջի (Collège de France-ի) քաղաքատնտեսության ամբիոնի վարիչի պաշտոնում։ Լըռուա-Բոլյոյի շատ աշխատություններ ժամանակի քաղաքական ու տնտեսագիտական մտքի վրա ազդեցություն են գործել ոչ միայն հայրենի Ֆրանսիայում, այլև նրա սահմաններից դուրս։ Այդ առումով հիշատակության են արժանի հատկապես Recherches économiques, historiques et statistiques sur les guerres contemporaines -ը և 1863-1869 թվականներին լույս ընծայած մի ամբողջ շարք աշխատություններ։

Գիտության եռանդուն մշակի կարևոր նախաձեռնություններից մեկն էլ 1873 թվականին Économiste français պարբերականի հիմնադրումն էր՝ Գուստավ դը Մոլինարի հիմնադրած "L'Economiste belge"-ի օրինակով։

Լըռուա-Բոլյոն համարվում է օրթոդոքս քաղաքատնտեսության գլխավոր ներկայացուցիչը Ֆրանսիայում։ Նրան հիշատակում են նաև որպես պրոտեկցիոնիստական և կոլեկտիվիստական դոկտրինների ամենահամբավավոր հակառակորդի։

Լըռուա-Բոլյոն ընտրվել է Շվեդական թագավորական ակադեմիայի, Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիայի, Ֆրանսիայի երիտասարդների ազգային ֆեդերացիայի, քաղաքատնտեսության ընկերության անդամ (1893 թվականին դարձել է վերջինիս փոխնախագահը, իսկ 1911-ին՝ նախագահը) [8]։

Պոլ Լըռուա-Բոլյոն անվանի պատմաբան Անատոլ Լըռուա-Բոլյոյի եղբայրն է, քաղաքական գործիչ Պիեռ Լըռուա-Բոլյոյի (1871-1915) հայրը, տնտեսագետ և պետական գործիչ Միշել Շևալիեի դստեր ամուսինը։ Այդ իր կնոջ միջոցով է, որ նա կապված է եղել Ֆրանսիայի Ռուերգ (Rouergue) պրովինցիայի հետ, 1901 թվականին դարձել այդտեղ ռոկֆոր պանրի արտադրությամբ զբաղվող խոշոր ձեռնարկության տնօրենների խորհրդի նախագահը (պաշտոնավարել է մինչև 1916 թվականը)[9]։

Աշխատությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • De l'État moral et intellectuel des populations ouvrières et de son influence sur le taux des salaires (1868)
  • Les Guerres contemporaines (1853-1866), recherches statistiques sur les pertes d'hommes et de capitaux (1868)
  • L'Administration locale en France et en Angleterre (1872)
  • La Question ouvrière au XIXe siècle (1872)
  • Le Travail des femmes au XIXe siècle (1873)
  • De la colonisation chez les peuples modernes (1874) riedito nel 1882
  • Traité de la science des finances (2 vol. 1877)
  • Essai sur la répartition des richesses et sur la tendance à une moindre inégalité des conditions (1881)
  • Le Collectivisme, examen critique du nouveau socialisme (1884)
  • L'Algérie et la Tunisie (1887)
  • Précis d'économie politique (1888)
  • Des causes qui influent sur le taux de l'intérêt et des conséquences de la baisse du taux de l'intérêt, mémoires lus dans les séances des 6 et 20 novembre 1886 (1888)
  • L'État moderne et ses fonctions (1890)
  • Traité théorique et pratique d'économie politique (4 vol. 1896 ; 2 vol. 1914)
  • Le Sahara, le Soudan et les chemins de fer transsahariens (1904)
  • L'Art de placer et gérer sa fortune (1905)
  • La Question de la population (1913)
  • La Guerre de 1914 vue en son cours chaque semaine (1916)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tzvetan Todorov -Literary theory/Philosophy, 1995, Minnesota Press, p=49|, ISBN=978-08-1662-298-6, lingua=en

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 база данных Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Babelio (ֆր.) — 2007.
  5. Список профессоров Коллеж де Франс
  6. langue=français|auteur1=Yves Breton et Michel Lutfalla|titre=L'économie Politique en France au XIXème siècle|passage=|lieu=Paris|éditeur=Economica|date=1991|pages totales=|isbn=|lire en ligne
  7. langue=anglais|auteur1=Sharif Gemie|titre=Politics, Morality and the Bourgeoisie: The Work of Paul-Leroy Beaulieu (1843-1916)|périodique=Journal of Contemporary History|date=April 1992|issn=|lire en ligne=|pages=
  8. https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k233769k/f4.item.r=%22soci%C3%A9t%C3%A9%20d'%C3%A9conomie%20politique%22.zoom Le Temps, 7 juillet 1893], Bulletin de la Société d'économie politique, 1911 ( 114 voix pour 123 votants )
  9. Alain Chatriot, « Tout un fromage », La Vie des idées, Կաղապար:Date- ISSN 2105-3030. http://www.laviedesidees.fr/Tout-un-fromage.html}}.