Պոզնանի պատմական ժառանգության կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոզնանի պատմական ժառանգության կենտրոն
Տեսակմշակութային կառույց
Երկիր Լեհաստան
Հիմնադրվածհոկտեմբերի 1, 2009
Գլխադասային գրասենյակՊոզնանի դարպասներ, Պոզնան, Լեհաստան
Կայքpcd.poznan.pl(լեհ.)(անգլ.)
Էնիգմա գաղտնագրերի կենտրոն

Պոզնանի պատմական ժառանգության կենտրոն, մինչև 2020 թվականը՝ TRAKT մշակութային զբոսաշրջության կենտրոն (լեհ.՝ Poznańskie Centrum Dziedzictwa, PCD), Պոզնան քաղաքի հանրային մշակութային հաստատություն, որը գրանցված է մշակութային հաստատությունների քաղաքային ռեգիստրում XIV համարի ներքո[1]։ Կենտրոնի հիմնական նպատակն է Պոզնանի պատմամշակութային ժառանգության մասսայականացումը, մեկնաբանությունը և պաշտպանությունը, հատկապես՝ Տումսկի կղզին, որպես ամենահին շրջան, ինչպես նաև քաղաքի կենտրոնում գտնվող պատմական համալիրը՝ Հին շուկայի հրապարակով[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստատությունը ստեղծվել է 2009 թվականի հոկտեմբերի 1-ին, Պոզնանի քաղաքային խորհրդի որոշմամբ[1]՝ «Թագավորական-կայսերական երթուղի» կոչվող նախորդ ծրագրի վերափոխման արդյունքում, որը գործել է Պոզնանի քաղաքապետարանի զարգացման վարչությանը կից։

Կենտրոնը, որպես անկախ մշակութային հաստատություն, պատասխանատու էր Թագավորակայսերական երթուղու զարգացման համար՝ քաղաքի գլխավոր զբոսաշրջային երթուղին։ Այդ նախագծի իրականացումը կապված էր Պոզնանի քաղաքապետարանի կողմից «Մշակույթի զարգացման ազգային ռազմավարություն» ծրագրի իրականացման հետ, որի շրջանակներում իրականացվել է «Հուշարձանների և մշակութային ժառանգության պահպանություն 2004-2013» ծրագիրը[3]։ Ծրագրի հիմնական նպատակն էր ազգային զբոսաշրջային ոլորտի ստեղծման և զարգացման միջոցով ամրապնդել ազգային ինքնությունը և պահպանել նյութական և ոչ նյութական ժառանգությունը[4]։ Պոզնանը ճանաչվել է զբոսաշրջային բրենդների զարգացման մեծ ներուժ ունեցող քաղաք, որոնցից մեկը եղել է թագավորական կայսերական երթուղին։ Այսպիսով, 2006 թվականին Պոզնանի քաղաքապետարանը (Վարշավայից հետո երկրորդը Լեհաստանում) սկսել է աշխատանքներ տանել քաղաքային հիմնական զբոսաշրջային ոլորտի ստեղծման և զարգացման ուղղությամբ[5]։

2009-2014 թվականներին, ի լրումն թագավորական կայսերական երթուղու տնօրինմանը, կենտրոնը քաղաքային կառավարության հետ համատեղ իրականացրել է «Պոզնանի Տումսկի կղզու պատմության ինտերակտիվ կենտրոն՝ պետականության և քրիստոնեության օրրան Լեհաստանում» նախագիծը, որի շրջանակներում մշակվել է ժառանգության մեկնաբանման կենտրոնի կառուցման հայեցակարգը։ Ծրագրի արդյունքում ստեղծվել և 2014 թվականի մայիսի 1-ին բացվել է Պոզնանի դարպասը[6]։

ТRАКТ մշակութային զբոսաշրջության կենտրոնի տնօրենները՝

  • Լեխ Լանգովսկի (2009-2013),
  • Ռոբերտ Միժինսկի (2013-2019),
  • Մոնիկա Հերկտ-Ռինաժևսկա (2019 թվականից)[7]։

Կարգախոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենք քաղաքային կազմակերպություն ենք, որը ակտիվորեն աշխատում է զբոսաշրջության և մշակույթի ոլորտում։ Ոգեշնչված Պոզնան քաղաքի պատմական ժառանգությունից՝ մեր թիմը աշխատում է քաղաքի և նրա բնակչության զարգացման համար[8]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

DZIKHI BIT ամսագիր

Կենտրոնն իրականացնում է զբոսաշրջային, կրթական, ցուցահանդեսային, հրատարակչական, սոցիալական և ժամանցային բնույթի մշակութային գործունեություն։ Կենտրոնի գործունեությունը կենտրոնացած է Պոզնանի մշակութային (նյութական և ոչ նյութական) և բնական ժառանգության մեկնաբանման և պաշտպանության վրա։ Կենտրոնը նաև իրականացնում է հրատարակչական գործունեություն, հրատարակում է մենագրություններ (օրինակ՝ Ֆրիման Տիլդենի «Մեր ժառանգության մեկնաբանությունը») և DZIKHI BIT անվճար ամենամյա ամսագիրը[9][10]։

Զբոսաշրջային բրենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնի գործունեությունն իրականացվում է զբոսաշրջության խոշոր բրենդների միջոցով, ներառյալ Royal Imperial Route, Poznań Gate, Fest Fyrtel, Galeria Śluza և Enigma Cipher Center (2021 թվականից)[11][12]։

Թագավորական-կայսերական երթուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորակայսերական երթուղու տարբերանշանը

Թագավորական կայսերական երթուղին Պոզնան քաղաքի հիմնական տուրիստական ​​երթուղին է։ Այն ներառում է ամենահայտնի զբոսաշրջային վայրերը։ Երթուղին ներառում է քաղաքի 3 կենտրոնական մասեր՝ Տումսկի կղզի (Ostrów Tumski), Հին քաղաք (Stare Miasto) և Կենտրոն (Śródmieście): Այդ երթուղին ներառում է նաև 4 փոքր լրացուցիչ արահետներ՝ Սրոդկա, Չվալիշևո, Պրահայի Սուրբ Ադալբերտի բլուր և Պիասկի և Գրոբլա[13], ինչպես նաև թեմատիկ երթուղիներ, ինչպիսիք են հրեական պատմական ժառանգության արահետը, Պոզնանսկին, Ռեֆորմացիան, ջրի և կանաչի արահետը և Պոզնանի գիտական ​​երթուղին[14]։

Պոզնանի դարպասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոզնանի դարպասներ

Պոզնանի դարպասները Տումսկի կղզու պատմական ժառանգության ներկայացման կենտրոնն է, որը տեղակայված է ժամանակակից, մինիմալիստական ​​շենքում, գտնվում է Կիբինա գետի վերևում։ Պոզնանի դարպասների համալիրը ներառում է նաև Մայր տաճարի դարպասը, որտեղ անցկացվում են ժամանակավոր ցուցադրություններ։ Մայր տաճարի ջրարգելակը Պոզնանի ամրոցի տարածքում գտնվող մի քանի հիդրավլիկ կառույցներից մեկն է։ Պոզնանի դարպասի գլխավոր ցուցահանդեսը մուլտիմեդիա ցուցահանդեսն է, որը ներկայացնում է Տումսկի կղզու պատմությունը ինտերակտիվ ձևով[15]։ Բացի ցուցահանդեսային գործունեությունից, Պոզնանի դարպասները իրականացնում են կրթական և մշակութային նախագծեր, ինչպիսիք են․

  • Հոսող գետ (Rzeka żywa)
  • Պատմական ժառանգության դպրոց (Szkoła dziedzictwa)

Galeria Śluza[խմբագրել | խմբագրել կոդը]

Galeria Śluza-ն տարածք է, որը նախատեսված է ժամանակավոր ցուցահանդեսներ կազմակերպելու համար։ Պատկերասրահը տեղակայված է Տումսկի կղզու վրա գտնվող Մայր տաճարի ջրարգելակի աղյուսե պատմական շենքում, որը Պոզնանի դարպասների համալիրի մաս է կազմում[16]։

Էնիգմա գաղտնագրերի կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնիգմա գաղտնագրերի կենտրոնը ինտերակտիվ պատմական կենտրոն է Պոզնանում՝ նվիրված գերմանական Էնիգմա գաղտնագրման մեքենայի կոտրման պատմությանը և երեք լեհ մաթեմատիկոս գաղտնագրողներին՝ Մարիան Ռեջևսկուն, Հենրիկ Զիգալսկուն և Եժի Ռոժիցկուն, ովքեր մասնակցել են Էնիգմայի կոտրմանը ինչպես նաև այդ իրադարձության ազդեցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքի վրա[17]։

Համագործակցություն Վիքիմեդիայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունիսի 25-ից TRAKT մշակութային զբոսաշրջության կենտրոնը մասնակցում է ԳԼԱՄ վիքի նախաձեռնության հետ (Galleries, Libraries, Archives and Museums)[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Uchwała nr LVIII/785/V/2009 z dnia 2009-07-07 - bip.poznan.pl». bip.poznan.pl. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. Nice IT- www.niceit.pl. «Poznan Heritage Centre». pcd.poznan.pl (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  3. «Narodowy Program Kultury | Narodowe Centrum Kultury». | Narodowe Centrum Kultury (լեհերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. «Muzeum jako podmiot turystyki kulturowej - PDF Darmowe pobieranie». docplayer.pl. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. «Uchwalono Strategię Rozwoju Narodowego Produktu Turystycznego "Trakt Królewsko-Cesarski w Poznaniu"». www.poznan.pl (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  6. «Brama Poznania». Culture.pl (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  7. «Centrum Turystyki Kulturowej TRAKT - bip.poznan.pl». bip.poznan.pl. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  8. Nice IT- www.niceit.pl. «Instytucja i Zespół». bramapoznania.pl (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  9. Nice IT- www.niceit.pl. «DZIKHI BIT - Brama Poznania ICHOT». bramapoznania.pl (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  10. «DZIKHI BIT [RUS]». Issuu (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
  11. «Budujemy Centrum Szyfrów Enigma!». www.poznan.pl (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
  12. «The Enigma Museum i Poznań». Wielkopolska.travel - Wielkopolski Portal Turystyczny (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
  13. «Jak zwiedzać Trakt Królewsko-Cesarski?». Trakt Królewsko-Cesarski (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
  14. «Foldery». Trakt Królewsko-Cesarski (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
  15. Nice IT- www.niceit.pl. «Brama Poznania». bramapoznania.pl (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
  16. Nice IT- www.niceit.pl. «Galeria Śluza | Poznańskie Centrum Dziedzictwa». pcd.poznan.pl (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  17. «Центр шифров Энигма». csenigma.pl (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  18. Wikiprojekt:GLAM/Centrum Turystyki Kulturowej TRAKT(լեհ.) // Wikipedia, wolna encyklopedia. — 2020-07-23.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]