Մարիան Ռեջևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիան Ռեջևսկի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 16, 1905(1905-08-16)[1][2]
ԾննդավայրԲըդգոշչ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մահացել էփետրվարի 13, 1980(1980-02-13)[2][3] (74 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն[4]
Քաղաքացիություն Լեհաստան
Մայրենի լեզուլեհերեն
ԿրթությունՊոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան (1929)[2], Գյոթինգենի համալսարան (1930)[2] և High School No. 1 in Bydgoszcz?
Մասնագիտությունմաթեմատիկոս, cryptologist և գյուտարար
ԱշխատավայրՊոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան[2], Գաղտնագրման բյուրո[2], Cadix?[2] և Լեհաստանի ցամաքային ուժեր[2]
Պարգևներ և
մրցանակներ
War Medal 1939–1945 Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ[5] Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա և Silver Medal of Merit for National Defence
 Marian Rejewski Վիքիպահեստում

Մարիան Ադամ Ռեջևսկի (լեհ.՝ Marian Adam Rejewski; [ˈmarjan reˈjefski] , օգոստոսի 16, 1905(1905-08-16)[1][2], Բըդգոշչ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - փետրվարի 13, 1980(1980-02-13)[2][3], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ մաթեմատիկոս և գաղնագրագետ, որը 1932 թվականի վերջին, ֆրանսիական ռազմական հետախուզության կողմից ձեռք բերված սահմանափակ փաստաթղթերով վերականգնել է գերմանական բանակի Էնիգմա մեքենայի ներքին մեխանիզմը։ Հաջորդ յոթ տարիների ընթացքում Ռեջևսկին և նրա գործընկեր մաթեմատիկոս-գաղտնագրագետները՝ Եժի Ռոժիցկին և Հենրիկ Զիգալսկին, մշակել են և օգտագործել տեխնիկա և սարքավորումներ՝ վերծանելու գերմանական մեքենաների ծածկագրերը, նույնիսկ երբ գերմանացիները փոփոխություններ են մտցրել իրենց սարքավորումների և գաղտնագրման մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից հինգ շաբաթ առաջ լեհերը Վարշավայում կայացած համաժողովում կիսվել են իրենց ձեռքբերումներով ֆրանսիացիների և բրիտանացիների հետ՝ այդպիսով հնարավորություն տալով Բրիտանիային սկսել կարդալ գերմանական Էնիգմայով կոդավորված հաղորդագրությունները՝ Ռեջևսկու մեքենայի սկզբնական վերականգնումից յոթ տարի անց։

1929 թվականին, Պոզնանի համալսարանում մաթեմատիկա ուսումնասիրելու ընթացքում, Ռեժևսկին մասնակցեց գաղտնի գաղտնագրության դասընթացին, որն անցկացվում էր Լեհաստանի Գլխավոր շտաբի գաղտնագրման բյուրոյի կողմից (Biuro Szyfrów), որին նա միացավ 1932 թվականի սեպտեմբերին։ Բյուրոն հաջողություն չունեցավ Էնիգմայի ծածկագրված հաղորդագրությունները կարդալու հարցում և 1932 թվականի վերջին այն հանձնարարվեց Ռեջևսկուն։ Ընդամենը մի քանի շաբաթ անց նա պարզեց մեքենայի գաղտնի ներքին լարերը։ Այնուհետ Ռեջևսկին և նրա երկու գործընկերները մշակեցին Էնիգմա հաղորդագրությունների կանոնավոր վերծանման հաջորդական մեթոդներ։ Նրա ավանդը ներառում էր կրիպտոլոգիական քարտերի կատալոգը, որը ստացվել էր նրա հորինած ցիկլոմետրի միջոցով և կրիպտոլոգիական ռումբը։

1939 թվականին, Լեհաստան գերմանական ներխուժումից հինգ շաբաթ առաջ, Ռեջևսկին և նրա գործընկերները իրենց ձեռքբերումները ներկայացրեցին Վարշավա կանչված ֆրանսիական և բրիտանական հետախուզության ներկայացուցիչներին։ Պատերազմի սկզբից կարճ ժամանակ անց լեհ կրիպտոլոգները տեղափոխվեցին Ֆրանսիա, որտեղ նրանք շարունակեցին կոտրել Էնիգմայով ծածկագրված հաղորդագրությունները։ 1940 թվականի հունիսին Ֆրանսիայի անկումից հետո, նրանք և նրանց աջակցող անձնակազմը կրկին ստիպված եղան տեղափոխվել, սակայն մի քանի ամիս անց նրանք վերսկսեցին գաղտնի աշխատանքը Վիշի Ֆրանսիայում։ 1942 թվականի նոյեմբերին, Գերմանիայի կողմից ֆրանսիական «Ազատ գոտու» գրավելուց հետո Ռեջևսկին և Զիգալսկին Իսպանիայի, Պորտուգալիայի և Ջիբրալթարի տարածքով փախան Բրիտանիա։ Այնտեղ նրանք զինվորագրվեցին Լեհաստանի զինված ուժերում և գերմանական ցածրորակ գաղտնագրերը վերծանելու գործին լծվեցին։

Պատերազմից հետո Ռեժևսկին վերամիավորվեց ընտանիքի հետ Լեհաստանում և աշխատանքի անցավ որպես հաշվապահ։ Երկու տասնամյակ, խուսափելով երկրի խորհրդային գերիշխող կառավարության բացասական ուշադրությունից, իր նախապատերազմյան և պատերազմական գաղտնագիտական աշխատանքի մասին նա լռում էր։ Նա խախտեց իր լռությունը 1967 թվականին, երբ Լեհաստանի Ռազմական Պատմական Ինստիտուտին տրամադրեց իր հիշողությունները «Շիֆեր բյուրոյում» իր աշխատանքի մասին։ Նա մահացավ 74 տարեկան հասակում սրտի կաթվածից և զինվորական պատիվներով թաղվեց Վարշավայի Պովազկի զինվորական գերեզմանատանը[6]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեջևսկու ծննդավայրը
Ռեջևսկին մաթեմատիկա է սովորել Պոզնանի կայսերական ամրոցում։
Ռեջևսկին ծաղիկներ ՝ դնում Գաուսի գերեզմանին (Գյոթինգեն).[7]

Մարիան Ռեժևսկին ծնվել է 1905 թվականի օգոստոսի 16-ին Բրոմբերգում, Պրուսիայի Պոզեն նահանգում (այժմ՝ Բիդգոշչ, Լեհաստան)[8] Յոզեֆի և Մատիլդայի ընտանիքում, ծնունդով՝ Թոմս[9]։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա սովորել է մաթեմատիկա Պոզնանի համալսարանի մաթեմատիկայի ինստիտուտում, որը գտնվում է Պոզնանի ամրոցում[10]։

1929 թվականին, համալսարանն ավարտելուց անմիջապես առաջ, Ռեժևսկին սկսեց հաճախել գաղտնի գաղտնագիտության դասընթաց[11], որը կազմակերպվել էր Լեհաստանի Գլխավոր շտաբի գաղտնագրման բյուրոյի կողմից մաթեմատիկայի գերմանախոս որոշ ուսանողների համար՝ Մաթեմատիկայի ինստիտուտի պրոֆեսոր Զդիսլավ Կրիգովսկու օգնությամբ։ Դասընթացն անցկացվում էր ուսումնական հաստատությունից դուրս՝ ռազմական հաստատությունում[12]։ Դասընթացը «ամբողջովին և բառացիորեն հիմնված էր» ֆրանսիացի գնդապետ Մարսել Ժիվիերժի 1925 թվականի հրատարակված Գաղտնագրության դասընթաց գրքի վրա[13]։ Ռեժևսկին և նրա ուսանող ընկերներ Հենրիկ Զիգալսկին և Եժի Ռոզիցկին այն քչերից էին, ովքեր կարող էին հետևել դասընթացին` միաժամանակ հավասարակշռելով իրենց ուսման պահանջները[14]։

1929 թվականի մարտի 1-ին Ռեջևսկին ավարտեց համալսարանը մաթեմատիկայի ոլորտում, փիլիսոփայության մագիստրոսի կոչմամբ[15]։ Ավարտելուց մի քանի շաբաթ անց, առանց գաղտնագրման բյուրոյի կրիպտոլոգիայի դասընթացն ավարտելու, նա սկսեց ակտուարական վիճակագրություն երկամյա դասընթացի առաջին տարին Գյոթինգենում, Գերմանիա։ Նա չավարտեց վիճակագրության դասընթացը, 1930 թվականի ամռանը տանը լինելով, նա ընդունեց Պոզնանի համալսարանում մաթեմատիկայի դասավանդման ասիստենտի դառնալու պրոֆեսոր Կրիգովսկու առաջարկը[16]։ Նա նաև սկսեց կես դրույքով աշխատել Cipher Bureau-ում, որը գերմանական ռադիոհաղորդագրությունները վերծանելու համար, Պոզնանում ստեղծել էր ֆորպոստ[16]։ Շաբաթական մոտ տասներկու ժամ Ռեջևսկին աշխատում էր Մաթեմատիկայի ինստիտուտի մոտ՝ ստորգետնյա պահոցում, որը կոչվում է «Սև պալատ»[17]։

1932 թվականի ամռանը գաղտնագրման բյուրոյի Պոզնանի մասնաճյուղը լուծարվել է։ 1932 թվականի սեպտեմբերի 1-ին, Ռեջևսկին, Զիգալսկին և Ռոժիցկին Վարշավայում միացել են «Cipher Bureau»-ին որպես քաղաքացիական ծառայողներ, որոնք աշխատում էին Գլխավոր շտաբի շենքում (Սաքսոնյան պալատ)[18]։ Նրանց առաջին հանձնարարությունն էր գտնել չորս տառից բաղկացած ծածկագիրը, որն օգտագործում էր Kriegsmarine-ը (գերմանական նավատորմ)։ Առաջընթացն ի սկզբանե դանդաղ էր, բայց արագացավ, երբ փորձնական փոխանակման ժամանակ, վեց միավորից բաղկացած խմբի ազդանշանին հաջորդեց չորս միավորով խմբի պատասխան, կասեցվեց։ Կրիպտոլոգները ճիշտ կռահեցին, որ առաջին ազդանշանը հարցն էր՝ «Ե՞րբ է ծնվել Ֆրիդրիխ Մեծը» (When was Frederick the Great born?) հաջորդեց «1712» պատասխանը[19]։

1934 թվականի հունիսի 20-ին Ռեժևսկին ամուսնացավ Իրենա Մարիա Լևանդովսկայի հետ՝ հաջողակ ատամնաբույժի դստեր հետ։ Զույգը ի վերջո երկու երեխա ունեցավ. որդին՝ Անջեյը (Անդրյու), ծնվել է 1936թ. և դուստրը՝ Ջանինան (Ջոան), ծնվել է 1939 թվականին։ Յանինան հետագայում հոր պես մաթեմատիկոս դարձավ[6]։

Էնիգմա մեքենա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնիգմա մեքենա, լուծվել է Ռեջևսկու կողմից 1932 թվականին

Էնիգմա մեքենան էլեկտրամեխանիկական սարք էր՝ հագեցած 26 տառանոց ստեղնաշարով և այբուբենի տառերին համապատասխանող 26 լամպերով։ Ներսում մի շարք լարային թմբուկներ (ռոտորներ և ռեֆլեկտոր) էին, որոնք խճճում էին մուտքը։ Մեքենան օգտագործում էր խրոցակ՝ զույգ տառեր փոխանակելու համար, և կոդավորումը փոխվում էր մեկ ստեղնաշարի սեղմումից մյուսը[20] Որպեսզի երկու օպերատորները կապի մեջ լինեին, Էնիգմա մեքենաներն էլ պետք է կառուցված լինեին նույն ձևով։ Ռոտորների և խրոցակի տեղադրման մեծ թվով տարբերակները հնարավորություն էին տալիս կազմել աստղաբաշխական թվով կոնֆիգուրացիաներ, և կարգավորումները փոխվում էին ամեն օր, [Note 1] ուստի մեքենայի կոդը ամեն օր կրկին պետք է «կոտրվեր»[22]

Մինչև 1932 թվականը, Ծածկագրման Բյուրոյին հաջողվել էր լուծել ավելի վաղ Էնիգմա մեքենան, որն աշխատում էր առանց խրոցակի,[Note 2] բայց անհաջող էր Enigma I-ի հետ, որը գերմանական նոր ստանդարտ գաղտնագրման սարք էր, որը լայն տարածում էր ստանում[24][25]։ 1932թ. հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին Գաղտնագրման բյուրոյի գերմանական բաժնի ղեկավար, կապիտան Մաքսիմիլյան Չիզկին Ռեժևսկուն հանձնարարեց օրական մի քանի ժամ միայնակ աշխատել գերմանական Enigma I մեքենայի վրա. Ռեժևսկին չպետք է ասեր իր գործընկերներին, թե ինչով է զբաղված[24]։

Հաղորդալարերի լուծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնիգմայիի հաղորդագրությունները վերծանելու համար անհրաժեշտ էր երեք տեղեկատվություն. (1) Էնիգմայի գործունեության վերաբերյալ ընդհանուր պատկերացում, (2) ռոտորների լարերի վերաբերյալ. և (3) ամենօրյա կարգավորումները (ռոտորների հաջորդականությունը և օրիենտացիան և խրոցակների միացումները խրոցների պանելի վրա)։ Ռեջևսկին տիրապետում էր միայն առաջինին, որը հիմնված էր «Գաղտնագրության Բյուրոյի» կողմից արդեն ձեռք բերված տեղեկատվության վրա[22]։

Ցիկլ, որը ձևավորվում է մի շարք ցուցանիշների առաջին և չորրորդ տառերով: Ռեջևսկին օգտագործեց այս ցիկլերը 1932 թվականին Enigma ռոտորի լարերը պարզելու և ամենօրյա հաղորդագրության կարգավորումները լուծելու համար:

Նախ Ռեջևսկին զբաղվեց ռոտորների լարերը հայտնաբերելու խնդրով։ Ըստ պատմաբան Դեյվիդ Կանի, դա անելու համար նա առաջինը մաքուր մաթեմատիկան օգտագործեց կրիպտովերլուծության մեջ[26]։ Նախկին մեթոդները հիմնականում օգտագործում էին լեզվական օրինաչափությունները և բնական տեքստերի վիճակագրությունը՝ տառերի հաճախականության վերլուծությունը։ Ռեջևսկին Enigma-ի վրա իր հարձակման ժամանակ կիրառեց խմբերի տեսության մեթոդները` փոխակերպումների մասին թեորեմները։ Այս մաթեմատիկական տեխնիկան, համակցված ֆրանսիական ռադիոյի հետախուզության ղեկավար Գուստավ Բերտրանի [Ծանոթագրություն 4] տրամադրած նյութի հետ, նրան հնարավորություն տվեցին վերականգնել մեքենայի ռոտորների և չպտտվող ռեֆլեկտորի ներքին հաղորդալարերը[27]։ Ռեջևսկու «Լուծումը», գրում է Կանը, «նրա ապշեցուցիչ ձեռքբերումն էր, որը նրան բարձրացնում է բոլոր ժամանակների մեծագույն կրիպտովերլուծաբանների պանթեոն»[28] Ռեջևսկին օգտագործեց մաթեմատիկական թեորեմ, որ երկու փոխարկումները զուգորդվում են, եթե և միայն այն դեպքում, եթե նրանք ունեն ցիկլի նույն կառուցվածքը, որը մաթեմատիկայի պրոֆեսոր և Cryptologia-ի համախմբագիր Cipher A. Deavours-ը նկարագրեց որպես «թեորեմ, որը հաղթեց Երկրորդ համաշխարհային պատերազմը»[29]։

Ֆրանսիական օգնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ փուլում Ռեջևսկին իր մշակած հավասարումների շարքում մեծ թվով անհայտների պատճառով դժվարությունների հանդիպեց։ Ավելի ուշ 1980 թվականին նա մեկնաբանեց, որ դեռևս հայտնի չէր, արդյոք վեց հավասարումների նման հավաքածուն լուծելի է առանց լրացուցիչ տվյալների[30]։ Բայց նրան օգնեցին գաղտնագրային փաստաթղթերը, որոնք ֆրանսիական ռազմական հետախուզության Դ բաժինը ձեռք էր բերել և փոխանցել Լեհաստանի գաղտնագրային բյուրոյին[31]։ Ռեջևսկուն փոխանցած փաստաթղթերը նրան հնարավորություն տվեցին նվազեցնել անհայտների թիվը և գտնել ռոտորների և ռեֆլեկտորի հաղորդալարերը։.[32]

Սակայն, հաղթահարելու ևս մեկ խոչընդոտ կար։ Ռազմական Enigma-ն ձևափոխվել էր առևտրային Enigma-ից, որի փաստացի օրինակը Ռեջևսկին ուներ ուսումնասիրելու։ Առևտրային մեքենայի ստեղները միացված էին մուտքի թմբուկին գերմանական ստեղնաշարի կարգով («QWERTZU...»)։ Ռազմական Enigma-ում կապերը հաղորդալարերը տարվել էին այբբենական կարգով՝ «ABCDEF...»: Հաղորդալարերի այս նոր հաջորդականությունը մերժում էին Enigma-ի վրա աշխատող բրիտանացի կրիպտոլոգները, «ABCDEF...» հաջորդականությունը համարելով, չափազանց ակնհայտ։ Ռեժևսկին, գուցե առաջնորդվել էր գերմանական կարգուկանոնի հանդեպ ունեցած սիրո ինտուիցիայով։ Նա ավելի ուշ հիշատակեց, որ այս ենթադրությունն անելուց հետո «իմ մատիտից, ինչպես կախարդանքով, սկսեց թվեր տալ, որոնք նշում էին N ռոտորի միացումները։ Այսպիսով, մի ռոտորի՝ աջակողմյան ռոտորի միացումները վերջապես հայտնի դարձան»[30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://marianrejewski.pl/wp/biografia/
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  4. http://www.cmentarzekomunalne.com.pl/mapa/mapa.php?cment=PWZKI&rzad=4&kwatera=B%2039&grob=3&dane=+imie=Marian+nazwisko=Rejewski+check_nazwisko=on+check_ur=+rok=1800+miesiac=1+dzien=1+rok2=2021+miesiac2=10+dzien2=2+check_zg=+rok_zg1=1800+miesiac_zg1=1+dzien_zg1=1+rok_zg2=2021+miesiac_zg2=10+dzien_zg2=2+cmentarz=#kotwica
  5. https://www.sciencedirect.com/science/article/pii/S2666389920300118 — P. 2.
  6. 6,0 6,1 Kozaczuk 1984, էջ. 226
  7. Kozaczuk 1984, p. 7, note 6
  8. Kasparek & Woytak 1982, էջ. 19
  9. Information on Marian Rejewski's military service record, reproduced in Kozaczuk 1979, opposite p. 257
  10. Kasparek & Woytak 1982, էջ. 20
  11. The exact opening date is pinpointed in a 29 January 1929 letter of appreciation to Professor Krygowski from the Chief of the Polish General Staff, Gen. Tadeusz Piskor. Jakóbczyk & Stokłosa 2007, էջ. 44.
  12. Woytak 1984, էջ. 230
  13. Woytak 1984, էջ. 238
  14. Kozaczuk 1984, էջ. 4
  15. Information on Marian Rejewski's Master of Philosophy diploma, 1 March 1929, reproduced in Kozaczuk 1979, opposite p. 128
  16. 16,0 16,1 Woytak 1984, էջեր. 230–231
  17. Kozaczuk 1984, էջեր. 5–6
  18. Woytak 1984, էջ. 231
  19. Kozaczuk 1984, էջեր. 10–11
  20. Rejewski 1984d, էջեր. 247–251
  21. Rejewski 1984c, էջ. 242
  22. 22,0 22,1 Kozaczuk 1984, էջեր. 12, 19–21
  23. Mahon 1945, էջ. 12
  24. 24,0 24,1 Woytak 1984, էջ. 232
  25. Kozaczuk 1984, էջ. 12
  26. Kahn 1991, էջ. 64
  27. Kozaczuk 1984, էջեր. 16–17
  28. Kahn 1996, էջ. 974
  29. Cipher A. Deavours, in an afterword to Rejewski 1981, էջեր. 229, 232.
  30. 30,0 30,1 Rejewski 1984d, էջ. 258
  31. Woytak 1984, էջ. 233
  32. Rejewski 1984d, էջեր. 258–259
  1. One element of the key, the sequence of rotors in the machine, at first was changed quarterly; but from 1 January 1936 it was changed monthly; from 1 October 1936, daily; and later, during World War II, as often as every eight hours.[21]
  2. An early Naval Enigma model (the "O Bar" machine) had been solved before 1931 by the Polish Cipher Bureau, but it did not have the plugboard of the later standard Enigma. Mahon (1945) cites, as his source for "most of the information I have collected about prewar days", Alan Turing, who had received it from the "Polish cryptographers", who Mahon says had done "nearly all the early work on German Naval Enigma [and] handed over the details of their very considerable achievements just before the outbreak of war."[23]