Պոգրի սաֆարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոգրի սաֆարի
Safari de Peaugres
Աֆրիկյան փղերի ազատավանդակը Պոգրի սաֆարի պարկում
Տեսակկենդանաբանական այգի
ԵրկիրՖրանսիա
Վարչատարածք| Ֆրանսիա
ՏեղագրությունՊոգր, Արդեշի դեպարտամենտ, Ֆրանսիա
Հիմնվել է1974
Բացվել է1974 թվական
Մակերես80 հեկտար
ՍեփականատերՖրանսիայի Հանրապետություն
Պոգրի սաֆարիը գտնվում է Ֆրանսիաում
Պոգրի սաֆարի

Պոգրի սաֆարի (ֆր.՝ Safari de Peaugres), կենդանաբանական այգի և զվարճանքների կենտրոն, որը գտնվում է Ֆրանսիայի Հանրապետության Օվերն Ռոն Ալպեր երկրամասի Արդեշի դեպարտամենտի Պոգր փոքրիկ բնակավայրում։ Համարվում է Արդեշի դեպարտամենտի ամենազբոսաշրջային օբյեկտներից մեկը[1], որի ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 80 հեկտար։

Հիմնադրվել է 1974 թվականին՝ ֆրանսիացի ձեռնարկատեր և ներդրող Պաու դե Լա Պանուսի կողմից։ Ներկայումս այն հանդիսանում է պետության սեփականությունը։ Կենդանաբանական այգին համալրված է շուրջ 120 տեսակի 800 կենդանիներով, այդ թվում՝ կաթնասուններով (ծովային ևս), վայրի թռչուններով, սողուններով, երկկենցաղներով և ձկներով։ Պոգրի սաֆարին կենդանաբանական այգիների և ակվարիումների համաշխարհային և եվրոպական ասոցիացիաների անդամ է և համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգու կենսաբազմազանություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պոգրի սաֆարին արդեն քառասուն տարեկան է». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոգրի սաֆարի» հոդվածին։